(ուժը կորցրել է 24.12.01 ՆՀ-1005 հրամանագիր)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների
աշխատավարձի, կրթաթոշակների և որոշ նպաստների չափերի բարձրացման
մասին
Հաշվի առնելով բյուջետային հիմնարկների աշխատողների, կրթաթոշակ և որոշ կատեգորիայի նպաստ ստացողների սոցիալական պաշտպանվածության լրացուցիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը, որոշում եմ`
1994 թվականի սեպտեմբերի 1-ից`
1. Հայաստանի Հանրապետությունում բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձներին սահմանել հավելում 30 տոկոսի չափով` այն ավելացնելով աշխատավարձի փաստացի չափին և տարածելով նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված բոլոր տեսակի լրացուցիչ վարձատրությունների վրա:
i
2. Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների (այդ թվում` քոլեջների) սովորողների, 10 ամսից պակաս ուսուցման տևողությամբ պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների սովորողների, ասպիրանտների և դոկտորանտների կրթաթոշակների չափերին սահմանել հավելում կրթաթոշակի 30 տոկոսի չափով` ավելացնելով այն կրթաթոշակին:
(2-րդ կետն ուժը կորցրել է 24.11.94 ՆՀ- հրամանագիր)
3. Երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող միանվագ նպաստի չափը բարձրացնել 30 տոկոսով:
(3-րդ կետն ուժը կորցրել է 24.11.94 ՆՀ- հրամանագիր)
4. Նպաստ ստացող գործազուրկների նպաստների չափերին սահմանել հավելում փաստացի նպաստի 30 տոկոսի չափով` ավելացնելով այն նպաստին:
5. Սույն հրամանագրի գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատի, նրա համակարգի զինծառայողների, ներքին գործերի նախարարության ներքին զործերի, Ազգային անվտանգության պետական վարչության սահմանապահ զործերի և արտակարգ իրավիճակների պետական վարչության քաղաքացիական պաշտպանության շտաբի զորամասի զինծառայողների պաշտոնային դրույքաչափերի և զինվորական կոչումների դրույքաչափերի մասին» թիվ 313 որոշման մեջ նշված համակարգերի աշխատողների աշխատավարձերի վրա:
5 սեպտեմբերի 1994 թ.
ՆՀ-361