Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ...

11.08.2005 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   09.01.2003  -ից մինչեւ   11.08.2005  -ը:
 

(ուժը կորցրել է 22.06.05 թիվ 13-Ն որոշում)

i

606.0025.231202

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «23»         12           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60602387

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 դեկտեմբերի 2002 թվականի N 25/6-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է.

 

Սահմանել Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունների ժամանակ Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուների վստահված անձանց գրանցման կարգը (Հավելված 1):

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

Կենտրոնական ընտրական

հանձնաժողովի 2002 թվականի

դեկտեմբերի 4-ի

թիվ 25/6-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԳՐԱՆՑՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունների ժամանակ Հանրապետության Նախագահի թեկնածուների վստահված անձանց կնքված վկայականները տալիս է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը (յուրաքանչյուր թեկնածուի համար ընտրական տեղամասերի թվի եռապատիկից ոչ ավելի):

2. Հանրապետության Նախագահի թեկնածուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը, թեկնածուի գրանցվելուց հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում վստահված անձանց վկայականներ ստանալու հայտը` համաձայն սույն որոշման թիվ 2 հավելվածի, և ցուցակը` նշելով վստահված անձանց ազգանունը, անունը, հայրանունը, աշխատանքի վայրն ու անձնագրի համարը:

3. Վկայականները տրվում են հայտը ներկայացնելուց հետո հնգօրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան քվեարկության նախորդ օրը:

4. Վստահված անձը համարվում է գրանցված թեկնածուի կողմից վկայականը ստանալու պահից:

5. Վստահված անձանց ցուցակում փոփոխություն կատարելու դեպքում թեկնածուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը այդ մասին տեղյակ են պահում Կենտրոնական ընտրական հանձնաժողովին` ներկայացնելով նախկին վստահված անձանց վկայականները:

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

Կենտրոնական ընտրական

հանձնաժողովի 2002 թվականի

դեկտեմբերի 4-ի

թիվ 25/6-Ն որոշման

 

Կենտրոնական ընտրական

հանձնաժողովի քարտուղարին

 

Հանրապետության Նախագահի թեկնածու

(կամ Հանրապետության Նախագահի թեկնածուի

լիազոր ներկայացուցիչ)

__________________________________ -ից

(անուն, հայրանուն, ազգանուն)

 

ՀԱՅՏ

ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ

 

Խնդրում եմ, ՀՀ ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածի և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով 04.12.2002թ. թիվ 25/6-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն, ինձ տրամադրել վստահված անձանց վկայականներ թվով ----- ---- հատ:

Վստահված անձանց ցուցակը կցվում է:

 

«-----» --------- 200 թ. ----------------------------

ստորագրություն

_____________________________________________________________________

 

Ես` _______________________________ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից

(անուն, հայրանուն, ազգանուն)

 

ստացա ------ հատ վստահված անձի վկայական:

 

«-----» --------- 200 թ. ----------------------------

ստորագրություն

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
04.12.2002
N 25/6-Ն
Որոշում