Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ Հ ...

11.09.2005 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   09.01.2003  -ից մինչեւ   11.09.2005  -ը:
 

(ուժը կորցրել է 03.08.05 թիվ 37-Ն որոշում)

i

606.0025.231202

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «23»         12           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60602388

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 դեկտեմբերի 2002 թվականի N 25/4-Ն

 

i

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԿԱՄԱՎՈՐ ՄՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 25-րդ հոդվածի 3-րդ կետով, 41-րդ հոդվածի 29-րդ ենթակետով և 80-րդ հոդվածի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է.

 

1. Սահմանել Հանրապետության Նախագահի թեկնածուների նախընտրական հիմնադրամներում կատարվող կամավոր մուծումների և ծախսերի հաշվառման կարգը (Հավելված 1):

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 1999 թվականի ապրիլի 25-ի թիվ արձ.18 կետ 23 «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների կողմից նախընտրական հիմնադրամում հատուկ հաշվի բացման և սպասարկման կարգի մասին» որոշումը:

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

Կենտրոնական ընտրական

հանձնաժողովի 2002 թվականի

դեկտեմբերի 4-ի

թիվ 25/4-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԿԱՄԱՎՈՐ ՄՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

Սույն կարգը սահմանված է ՀՀ ընտրական օրենսգրքի դրույթների համաձայն և կարգավորում է Հանրապետության Նախագահի թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կամավոր մուծումների կատարելու կարգը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և ծախսերի (շարժի) հաշվառման և գործավարության հետ կապված հարաբերությունները:

1. Հանրապետության Նախագահի թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կամավոր մուծումների կատարելը

1.1. Նախընտրական քարոզչություն իրականացնելու համար Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուն իր կամ իր լիազոր ներկայացուցչի անունով Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկում կարող է ստեղծել նախընտրական հիմնադրամ:

1.2. Նախընտրական հիմնադրամներում կատարվող մուծումների հաշվառման ժամանակավոր հատուկ հաշվեհամարի (այսուհետ` հաշվեհամար) բացման համար համաձայն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին կետի պահանջների Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ կնքում են բանկային հաշվի պայմանագիր` համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում հաշիվների բացման և վարման համար գործող իրավական ակտերի:

1.3. Հաշվեհամարներին մուծումները կատարվում են բացառապես Հայաստանի Հանրապետության արժույթով` կանխիկ կամ անկանխիկ եղանակով:

1.4. Հաշվեհամարներին կատարվող կանխիկ վճարման մուտքագրման օրդերի, իսկ անկանխիկ վճարման հանձնարարականի «Վճարման նպատակը» մասում պարտադիր նշվում է`

ա) իրավաբանական անձանց դեպքում` իրավաբանական անձի լրիվ ֆիրմային անվանումը, պետական գրանցման տարեթիվը, բանկային վավերապայմանները, կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում` օտարերկրյա միջոցների տոկոսը.

բ) ֆիզիկական անձանց դեպքում` քաղաքացու անունը, ծննդյան տարեթիվը, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի լրիվ տվյալները:

1.5. Նախընտրական հիմնադրամներ մուծումներ կարող են կատարվել թեկնածուների գրանցման համար նախատեսված վերջին օրվան հաջորդող օրվանից մինչև քվեարկության նախորդ օրը:

1.6. Թեկնածուների նախընտրական հիմնադրամների հաշվարկային հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունները դադարեցվում են քվեարկության օրվանից:

Քվեարկության օրվանից հետո հիմնադրամներից վճարումներ կարող է կատարել միայն մինչև քվեարկության օրը կատարված գործարքների համար` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գրավոր թույլտվությամբ:

1.7. Նախընտրական հիմնադրամից թեկնածուների կատարած ծախսերի չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 60.000-ապատիկը:

1.8. Հանրապետության Նախագահի թեկնածուների կողմից իրենց նախընտրական հիմնադրամներում կատարվող անձնական մուծումների չափը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի 10.000-ապատիկը:

1.9. Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրած կուսակցության կողմից նախընտրական հիմնադրամ կատարած մուծումների չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 30.000-ապատիկը:

1.10. Հանրապետության Նախագահի թեկնածուների նախընտրական հիմնադրամներում կարող է կամավոր մուծում կատարել յուրաքանչյուր ֆիզիկական անձ` նվազագույն աշխատավարձի մինչև 200-ապատիկի և յուրաքանչյուր իրավաբանական անձ` մինչև 500-ապատիկի չափով:

1.11. Սույն կարգի 1.8.-1.10.-րդ կետերով սահմանված չափերը գերազանցող մուծումները փոխանցվում են պետական բյուջե:

1.12. Հանրապետության Նախագահի թեկնածուների նախընտրական հիմնադրամներում մուծումներ կատարելու իրավունք չունեն`

ա) պետական և տեղական ինքնակառավարման մարմինները.

բ) բյուջետային հիմնարկները (կազմակերպությունները).

գ) օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձինք.

դ) քաղաքացիություն չունեցող անձինք.

ե) այն տնտեսական կազմակերպությունները, որոնց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում բաժնեմաս ունեն Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքները.

զ) այն կազմակերպությունները, որոնց բաժնեհավաք կապիտալում երեսուն տոկոսից ավելին կազմում են օտարերկրյա միջոցները.

է) բարեգործական և կրոնական կազմակերպությունները, միջազգային կազմակերպություններն ու միջազգային հասարակական շարժումները:

Սույն կետում նշված ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից նախընտրական հիմնադրամների հաշվին մուծված գումարները փոխանցվում են պետական բյուջե:

1.13. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ նախընտրական հիմնադրամ մուծումներ կատարելու իրավունք ունեցող անձանց են վերադարձնում նախընտրական հիմնադրամների սահմանված առավելագույն չափը լրացված լինելուց հետո ստացված գումարները:

1.14. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` թեկնածուի նախընտրական հիմնադրամի հաշվեհամարում կատարված մուծումների և շարժի վերաբերյալ քաղվածքներն ուղեկցող գրությամբ, եռօրյա պարբերականությամբ ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և ծախսերի (շարժի) հաշվառումը

2.1. Թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և ծախսերի (շարժի) հաշվառումը կատարվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ներկայացված տվյալների հիման վրա` դրանց հաշվառման համար բացված գրանցամատյանում:

2.2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թեկնածուների նախընտրական հիմնադրամների հաշվեհամարներում կատարված մուծումների և ծախսերի (շարժի) վերաբերյալ քաղվածքները Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում յուրաքանչյուր թեկնածուի համար առանձին:

3. Հիմնադրամներ կատարված մուծումների և ծախսերի հաշվառման գրանցամատյանը վարելը

3.1. Նախընտրական հիմնադրամների և ընտրական գրավների հետ կապված գործավարությունն իրականացնելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում բացվում է հատուկ գրանցամատյան:

3.2. Գրանցամատյանում յուրաքանչյուր թեկնածուի համար նախատեսված մասում նշվում են` ստացված փաստաթղթի հերթական համարը, ուղարկման տարին, ամիսը, ամսաթիվը, փաստաթղթի համառոտ բովանդակությունը:

Գրանցամատյանում կարող են կատարվել նաև այլ նշումներ:

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
04.12.2002
N 25/4-Ն
Որոշում