(ուժը կորցրել է 22.06.05 թիվ 15-Ն որոշում)
i
606.0018.231202
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«23» 12 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60602382
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
20 նոյեմբերի 2002 թվականի N 18/3-Ն
i
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԵՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՏԱՐԱԾՔԸ ՏՆՕՐԻՆՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է.
Սահմանել համայնքի ղեկավարի կողմից տեղամասային կենտրոնների կազմավորման վերաբերյալ քաղաքացիներին և տեղամասային կենտրոնի տարածքը տնօրինող հաստատության ղեկավարին տեղեկացնելու կարգը (Հավելված):
Հավելված
Հայաստանի Հանրապետության
Կենտրոնական ընտրական
հանձնաժողովի 2002 թվականի
նոյեմբերի 20-ի
թիվ 18/3-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԵՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՏԱՐԱԾՔԸ ՏՆՕՐԻՆՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ
1. Համայնքի ղեկավարը, քվեարկությունից 45 օր առաջ, համայնքում կազմավորում է տեղամասային կենտրոններ, որոնց մասին, երկօրյա ժամկետում, համայնքի վարչական շենքի տարածքում (քաղաքապետարան, թաղապետարան, գյուղապետարան) և համապատասխան տեղամասային կենտրոնում` բոլորի համար տեսանելի վայրում, փակցնում է տեղամասային կենտրոնների ու տեղամասերի նկարագրերի վերաբերյալ տեղեկատվություն պարունակող հայտարարություն:
2. Հնարավորության դեպքում նման հայտարարություններ են փակցվում նաև համայնքի ենթակայության ներքո կամ համայնքի տարածքում գտնվող վարչական այլ շենքերում (ԲՇՏ-եր, համատիրություններ, փոստային բաժանմունքներ և այլն) կամ մարդաշատ այլ վայրերում: