Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԹԵԿՆԱԾՈՒ ...

11.09.2005 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   09.01.2003  -ից մինչեւ   11.09.2005  -ը:
 

(ուժը կորցրել է 03.08.05 թիվ 38-Ն որոշում)

i

606.0027.261202

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «26»         12           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60602393

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 դեկտեմբերի 2002 թվականի N 27/3-Ն

 

i

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՎՃԱՐ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին կետով և 20-րդ հոդվածի 9-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է.

 

1. Սահմանել Հանրապետության Նախագահի ընտրություններում թեկնածուների կամ նրանց նախընտրական շտաբների նախընտրական քարոզչության իրականացման նպատակով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից անվճար տարածքներ տրամադրելու կարգը (Հավելված 1):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

Կենտրոնական ընտրական

հանձնաժողովի 2002 թվականի

դեկտեմբերի 13-ի

թիվ 27/3-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՎՃԱՐ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգը սահմանում է Հանրապետության Նախագահի ընտրություններում թեկնածուների նախընտրական քարոզչության իրականացման նպատակով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից անվճար տարածքներ տրամադրելու պայմանները:

2. Թեկնածուները կամ նրանց լիազոր ներկայացուցիչները նախընտրական քարոզչության նպատակով կազմակերպվող հանդիպումների, հանրահավաքների, ժողովների և այլ միջոցառումների անցկացման համար տվյալ տարածքի համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացնում գրավոր հայտ անհրաժեշտ տարածք, շինություն, դահլիճ տրամադրելու համար:

Անվճար տարածքները տրամադրվում են հավասար հիմունքներով:

3. Հայտերը պետք է ներկայացվեն կազմակերպվող միջոցառման օրվանից ոչ ուշ, քան հինգ օր առաջ:

4. Հայտում պետք է նշվեն կազմակերպվող միջոցառման ձևը և վայրը, սկսելու և ավարտելու ժամը, կազմակերպիչ պատասխանատուի տվյալները, հայտը ներկայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը և ժամը: Սույն կարգով հատկացվող տարածքները տրամադրվում են մինչև երեք ժամ տևողությամբ:

5. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը երկու օրվա ընթացքում ներկայացված հայտերը ուղարկում է համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին:

6. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների հետ միասին քննարկում են ստացված հայտերն ու երեք օրվա ընթացքում հայտատուներին են ուղարկում իրենց որոշումները` համապատասխան տարածք տրամադրելու կամ հայտը մերժելու մասին:

7. Եթե հայտում նշված տարածքը այդ ժամանակահատվածի համար արդեն հատկացվել է այլ թեկնածուի, ապա պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները պետք է հայտատուին առաջարկեն նմանատիպ այլ տարածք կամ նշված տարածքը` այլ ժամի:

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
13.12.2002
N 27/3-Ն
Որոշում