Սեղմել Esc փակելու համար:
«ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՕՐԻՆ ...

25.02.2006 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   09.01.2003  -ից մինչեւ   25.02.2006  -ը:
 

(ուժը կորցրել է 23.12.05 թիվ 578-Ն որոշում)

i

050.0364.261202

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «26»         12           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 050020398

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 նոյեմբերի 2002 թվականի N 364-Ն

 

i

«ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «լ» կետերով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է.

 

1. Հաստատել «Վարկային կազմակերպությունների գործունեության օրինակելի կանոնակարգը»` համաձայն հավելված 1-ի (կցվում է):

2. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների գործունեության օրինակելի կանոնակարգը» ենթակա է կիրառման վարկային կազմակերպությունների բոլոր տիպերի (խմբերի) կողմից:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային վերահսկողության վարչությանը` վարկային կազմակերպությունների վերահսկողության ընթացքում հետևել վարկային կազմակերպության գործունեության կանոնակարգում սահմանված և փաստացի գործունեության փոխհամապատասխանությանը:

4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի, նախագահի տեղակալի, խորհրդի աշխատակազմին` սույն որոշման ընդունման պահից եռամսյա ժամկետում կազմակերպել սույն որոշմամբ հաստատված օրինակելի կանոնակարգի անգլերեն և ռուսերեն պաշտոնական թարգմանությունն ու հրատարակումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-ԻՆ

 

Հավելված 1

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2002 թվականի նոյեմբերի 18-ի

թիվ 364-Ն որոշմամբ

 

ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

ԳԼՈՒԽ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Վարկային կազմակերպության գործունեության կանոնակարգը հաստատվում է համաձայն «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետի և սահմանում է վարկային կազմակերպության գործունեության տեսակը, ոլորտը, սկզբունքները, գործունեության կարգը, միջոցների ներգրավման և տեղաբաշխման մեթոդները, ընթացակարգերը, վարկային կազմակերպության կառավարման համակարգը, կառուցվածքը, կադրային քաղաքականությունը, վարկային կազմակերպության ներքին հսկողության և անվտանգության համակարգերը:

2. Վարկային կազմակերպության գործունեության կանոնակարգը հաստատում է վարկային կազմակերպության կառավարման բարձրագույն մարմինը:

 

ԳԼՈՒԽ II. ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԸ ԵՎ ՈԼՈՐՏԸ

 

3. Սույն գլխում սահմանվում է`

3.1. վարկային կազմակերպության գործունեության տեսակը` համաձայն «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ մասում սահմանված վարկային կազմակերպությունների տիպերի (խմբերի),

3.2. վարկային կազմակերպության կողմից իրականացվող ֆինանսական գործառնությունների և մատուցվող ծառայությունների տեսակները` համաձայն «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի,

3.3. վարկային կազմակերպության գործունեության ոլորտը` ըստ տնտեսության հատվածների (գյուղա-տնտեսություն, առևտուր, արտադրություն և այլն), տարածաշրջանների (ֆինանսական գործառնությունների իրականացման տեղանքը` ըստ մարզերի, համայնքների, երկրների) և հաճախորդների հիմնական խմբերի:

 

ԳԼՈՒԽ III. ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

4. Սույն գլխում սահմանվում են վարկային կազմակերպության գործունեության սկզբունքները` ըստ վարկային կազմակերպության կողմից ֆինանսական գործառնությունների իրականացման քաղաքականության:

 

ԳԼՈՒԽ IV. ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Սույն գլխում սահմանվում են`

5.1. վարկային կազմակերպության կողմից իրականացվող ֆինանսական գործառնությունների համար սահմանված սահմանափակումները և առաջնահերթությունները:

5.2. վարկային կազմակերպության կառավարման համակարգը (կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների, քաղաքականությունը մշակող, իրականացնող և վերահսկող ստրաբաժանումների կամ աշխատակիցների, ինչպես նաև առկայության դեպքում` վարկային կազմակերպությունում մշտական գործող հանձնաժողովների իրավասություններն ու պարտականությունները:

 

ԳԼՈՒԽ V. ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐՆ ՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

 

6. Սույն գլխում սահմանվում են վարկային կազմակերպության կողմից միջոցների ներգրավման և տեղաբաշխման մեթոդները և ընթացակարգերը, որոնք պետք է ներառեն պարտապանի (փոխառուի, վարկառուի, լիզինգառուի, ֆակտորինգի պայմանագրով հաճախորդի) վարկարժանության գնահատման, պարտքի տրամադրման, սպասարկման, մոնիտորինգի, վերահսկման և մարման կարգն ու պայմանները:

7. Սույն գլխում սահմանվում են նաև վարկային կազմակերպության կողմից իրականացվող ֆինանսական գործառնությունների համար անհրաժեշտ հայտերի, պայմանագրերի և գործունեության ընթացքում պարբերաբար օգտագործվող այլ փաստաթղթերի օրինակելի ձևեր:

 

ԳԼՈՒԽ VI. ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆ ՈՒ ԿԱԴՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

8. Սույն գլխում սահմանվում է վարկային կազմակերպության`

8.1. կառուցվածքը (կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների, ինչպես նաև առկայության դեպքում` վարկային կազմակերպությունում մշտական գործող հանձնաժողովների անվանումները),

8.2. կադրային քաղաքականությունը, որը ներառում է աշխատակիցների աշխատանքի ընդունման, վերապատրաստման, խրախուսման, վարձատրության, աշխատանքից ազատման և կադրային քաղաքականության հետ կապված այլ հարցեր:

 

ԳԼՈՒԽ VII. ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

9. Սույն գլխում սահմանվում են վարկային կազմակերպության ներքին հսկողության իրականացման ընթացակարգերն ու ժամկետները:

 

ԳԼՈՒԽ VIII. ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

10. Սույն գլխում սահմանվում են վարկային կազմակերպության գործունեության անվտանգության ապահովման համար վարկային կազմակերպության կողմից իրականացվող պարտադիր միջոցառումները:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
18.11.2002
N 364-Ն
Որոշում