(ուժը կորցրել է 15.05.08 թիվ 654-Ն որոշում)
i
040.2072.281202
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«28» դեկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 նոյեմբերի 2002 թվականի N 2072-Ն
i
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը և 11-րդ հոդվածի առաջին մասի «ա», «բ», «գ», «զ» կետերն ու Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով սահմանված կարգի 4-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:
2. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի.
գ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը` համաձայն N 3 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմի առանձին վարչությունների և բաժինների համար սահմանել համապատասխանաբար` առնվազն 7 և 3 հաստիքային միավորներ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
նոյեմբերի 28-ի N 2072-Ն որոշման
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունը (այսուհետ` նախարարություն) Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը էներգետիկայի բնագավառում:
2. Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
3. Նախարարության լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, խորհրդանիշ, ձևաթղթեր և այլ անհատականացման միջոցներ:
6. Նախարարության համակարգն ընդգրկում է նախարարության աշխատակազմը, իր ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունները և հիմնարկները:
7. Նախարարության նպատակներն ու խնդիրներն են`
ա) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի կայուն զարգացմանը, անվտանգության ապահովմանը և էներգամատակարարման հուսալիությանն ուղղված քաղաքականության մշակումը և իրականացումը.
բ) Հայաստանի Հանրապետության էներգետիկական անկախության նպաստելը, այդ թվում` ներկրվող և տեղական էներգետիկ պաշարների տարատեսակումը և արտադրական հզորությունների առավելագույն օգտագործման ապահովումը.
գ) էներգետիկայի բնագավառի (ներառյալ ատոմային էներգետիկան) երկարաժամկետ զարգացման նպատակային ծրագրերի, տարածաշրջանային համագործակցության պետական ծրագրերի մշակումը.
դ) ատոմային էլեկտրակայանի անվտանգ շահագործման և այն շահագործումից հանելու քաղաքականության մշակումն ու իրականացումը.
ե) տեղական էներգապաշարների որոնողահետախուզական աշխատանքների խթանումը.
զ) արտակարգ իրավիճակներում բնագավառի գործունեության ռազմավարության մշակումը և իրականացումը.
է) էներգետիկայի բնագավառում մրցակցության և արդյունավետ գործունեության խթանումն ու մրցակցային միջավայրի զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը.
ը) էներգետիկական շուկաների ընդլայնման ապահովումը.
թ) Հայաստանի Հանրապետությունում էներգախնայողության ռազմավարության մշակումը և անհրաժեշտ քաղաքականության իրականացումը.
ժ) էներգետիկայի բնագավառում ներդրումների համար բարենպաստ պայմանների ապահովումը, մասնավոր հատվածի կայացմանն ու զարգացմանը նպաստումը.
ժա) էներգետիկայի բնագավառի պետական կազմակերպությունների սեփականաշնորհման ու ապապետականացման խթանումը.
ժբ) ֆինանսական և մասնագիտացված միջազգային կազմակերպությունների հետ էներգետիկայի բնագավառի համագործակցության կազմակերպումը:
2. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
8. Նախարարությունն իր նպատակների ու խնդիրներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
ա) կենսագործում է էներգետիկայի բնագավառի կայուն զարգացման, անվտանգության ապահովման և էներգամատակարարման հուսալիության ռազմավարական ծրագրերն ու միջոցառումները.
բ) իր իրավասության սահմաններում մասնակցում է հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ամենամյա ծրագրերի մշակմանը.
գ) իրականացնում է ատոմային էլեկտրակայանի անվտանգ շահագործման և շահագործումից հանելու ծրագրեր ու միջոցառումներ` համագործակցելով պետական կառավարման այլ մարմինների, միջազգային ֆինանսական և մասնագիտացված կազմակերպությունների (Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն և այլն) հետ.
դ) իր իրավասության սահմաններում ապահովում է Հայաստանի Հանրապետության Նախագահին կից գործող Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի աշխատանքները.
ե) ապահովում է տեղական էներգետիկական պաշարների (հատկապես` հիդրոէներգետիկական), էներգիայի այլընտրանքային աղբյուրների արդյունավետ օգտագործման տնտեսական ու իրավական մեխանիզմների մշակումը և կիրառումը.
զ) ապահովում է նավթի ու գազի, երկրաջերմաէներգետիկական բնապաշարների որոնողահետախուզական աշխատանքները, այդ աշխատանքներին միջազգային կազմակերպությունների մասնակցությունը.
է) անհրաժեշտության դեպքում` ակադեմիական, գիտատեխնիկական և բուհական համակարգերի կազմակերպությունների հետ համատեղ, մշակում է էներգետիկայի բնագավառին առնչվող գիտատեխնիկական ծրագրեր.
ը) իրականացնում է գիտատեխնիկական առաջընթացի և նոր` էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ներդրման, կադրերի պատրաստման և վերապատրաստման միջոցառումներ.
թ) կազմակերպում է արտակարգ իրավիճակներում էներգետիկայի բնագավառի մարմինների գործունեության ծրագրերի իրականացումը` համագործակցելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության հետ.
ժ) իր իրավասության սահմաններում էներգետիկայի բնագավառում իրականացնում է անցումային շրջանում շուկայական հարաբերությունների ձևավորման համար անհրաժեշտ կառուցվածքային և այլ բարեփոխումների համալիր միջոցառումներ.
ժա) մշակում և իրականացնում է էներգետիկայի բնագավառում էներգետիկական շուկաների, այդ թվում` տարածաշրջանային, ընդլայնման միջոցառումներ` համագործակցելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի հետ.
ժբ) նախարարության իրավասության սահմաններում մշակում և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ, օրենսդրական ու այլ իրավական նորմատիվ ակտերի նախագծեր, ինչպես նաև քննարկում և եզրակացություն է տալիս իր գործունեության ոլորտին առնչվող օրենքների ու իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.
ժգ) իր իրավասության սահմաններում կազմակերպում է էներգետիկայի բնագավառի և էներգախնայողության ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի մշակումը (տեխնիկական կանոնակարգեր, ազգային ստանդարտներ և այլն) և սահմանված կարգով դրանց հաստատումը.
ժդ) կազմակերպում է էներգետիկայի օբյեկտների և դրանց անվտանգության գոտիների հողերի օգտագործման նորմերի ու սահմանափակումների մշակումը և սահմանված կարգով դրանց հաստատումը.
ժե) էներգետիկայի բնագավառում կազմակերպում է շրջակա միջավայրի պահպանման միջոցառումներ.
ժզ) էներգետիկայի բնագավառի մասնավորեցման ռազմավարությանը համապատասխան մասնակցում է պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների մասնավորեցման ծրագրերի մշակմանը.
ժէ) իր իրավասության սահմաններում պետական բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպություններում իրականացնում է Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները, ինչպես նաև կառավարում է իր ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններն ու պետական կառավարչական հիմնարկները.
ժը) բնագավառի գործընթացների համալիր վերլուծությունների, համապատասխան կանխատեսումների հիման վրա մշակում է հիմնադրույթներ, հայեցակարգեր, ծրագրեր (այդ թվում` ֆինանսական առողջացման) ու կազմակերպում դրանց իրականացումը` անհրաժեշտության դեպքում համագործակցելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի հետ.
ժթ) իր իրավասության սահմաններում մասնակցում է օտարերկրյա պետությունների, այդ թվում` ԱՊՀ անդամ պետությունների հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության զարգացմանն ուղղված համաձայնագրերի և միջկառավարական պայմանագրերի նախագծերի, նպատակային ծրագրերի մշակմանը.
ի) էներգետիկայի բնագավառում խոշոր ներդրումային ծրագրերի և կառուցվածքային բարեփոխումների իրականացման հետ կապված նախագծերի մշակման համար համագործակցում է էներգետիկայի բնագավառի միջազգային մասնագիտացված կազմակերպությունների, միությունների և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի հետ.
իա) իր իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ու Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության հետ համատեղ, սահմանված կարգով վարում է բանակցություններ ու խորհրդակցություններ, նախապատրաստում և Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում տնտեսական միջազգային պայմանագրերի նախագծեր, համակարգում է այդ պայմանագրերով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պարտավորությունների կատարումը.
իբ) մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարություն ու միջազգային դոնոր կազմակերպություններ է ներկայացնում էներգետիկայի բնագավառի զարգացմանն ու վերակառուցմանն ուղղված միջազգային վարկային ծրագրերի նախագծեր, համակարգում է հաստատված վարկային ծրագրերն իրականացնող գրասենյակների աշխատանքը.
իգ) համակարգում է օտարերկրյա պետությունների ու միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից խորհրդատվական և տեխնիկական աջակցության ցուցաբերման հետ կապված աշխատանքների` ըստ ուղղությունների տեղաբաշխումը և մասնակցում դրանց իրականացմանը.
իդ) կազմակերպում և վերահսկում է էներգետիկայի բնագավառում արտաքին ֆինանսավորմամբ (պետական երաշխավորմամբ` միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված վարկեր ու դրամաշնորհներ) իրականացվող ծրագրերի աշխատանքները.
իե) իր իրավասության սահմաններում մասնակցում է էներգետիկայի բնագավառի հարցերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի նախագծերի նախապատրաստմանը.
իզ) սահմանված կարգով իրականացնում է այլ պետությունների, օտարերկրյա իրավաբանական անձանց, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ էներգետիկայի բնագավառի տնտեսական, ֆինանսական, գիտատեխնիկական և համագործակցության այլ ձևերի զարգացման միջոցառումներ.
իէ) օրենքով սահմանված կարգով տեխնիկական վերահսկողություն է իրականացնում էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում էներգատեղակայանքների անվտանգ շահագործման նկատմամբ.
իը) իր իրավասության սահմաններում մասնակցում է Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեի նախագծի մշակմանը և ապահովում ու վերահսկում է ոլորտին հատկացված բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործումը.
իթ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական ակտերով սահմանված այլ գործառույթներ:
3. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
9. Նախարարության կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ: Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ: Իր գործունեության ընթացքում նախարարն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
10. Նախարարն իրականացնում է իրեն վերապահված խնդիրները և գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:
11. Նախարարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին:
12. Նախարարը`
ա) իր իրավասության սահմաններում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է գերատեսչական իրավական ակտեր.
բ) նախարարության գործունեության բնագավառում ընդունում է քաղաքական որոշումներ.
գ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ իրեն վերապահված պետական բաժնետոմսերի կառավարման լիազորությունները.
դ) ղեկավարում է նախարարության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման համար.
ե) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառներին, նպատակներին և խնդիրներին համապատասխան առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.
զ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակումներ է կատարում նախարարության քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոններում, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
ը) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին և օգնականներին.
թ) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասության սահմանները.
ժ) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.
ժա) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորության սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարության աշխատակազմի ղեկավարի, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.
ժբ) լսում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.
ժգ) վերահսկողություն է իրականացնում նախարարության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու տնօրինման նկատմամբ.
ժդ) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.
ժե) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատողների թիվը.
ժզ) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով շնորհում է քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.
ժէ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքում շնորհում է դասային կոչումներ.
ժը) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.
ժթ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
13. Նախարարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալներից մեկը:
14. Նախարարի տեղակալը`
ա) համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները` նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման` իրեն հանձնարարված բնագավառում.
բ) իր լիազորության սահմաններում համակարգում է նախարարության` իրեն հանձնարարված բնագավառում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը` նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով` տալով ցուցումներ ու հանձնարարականներ.
գ) նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան` իրեն հանձնարարված բնագավառում նախարարության համակարգի մարմիններին տալիս է որոշակի հանձնարարականներ և առաջադրանքներ, իրականացնում վերահսկողություն դրանց կատարման նկատմամբ.
դ) նախարարի հանձնարարությամբ` իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառում նախարարության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունների և դրանց ընթացքի օպերատիվ վերլուծության հետ կապված աշխատանքները.
զ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
է) իրեն հանձնարարված բնագավառում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.
ը) պարբերաբար նախարարին ներկայացնում է տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառում տիրող իրավիճակի մասին.
թ) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառում նախարարի հրամանների և ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.
ժ) առաջարկություններ է ներկայացնում նախարարին և աշխատակազմի ղեկավարին նրանց իրավասությանը վերաբերող հարցերի վերաբերյալ.
ժա) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:
15. Նախարարն ունի խորհրդականներ, մամուլի քարտուղար և օգնականներ, որոնց միջև սահմանում է պարտականությունների բաշխում:
4. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ
16. Նախարարության աշխատակազմի նպատակը և խնդիրը նախարարության` օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նախարարության մասնակցության ապահովումն է:
17. Նախարարության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:
18. Նախարարության աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների և իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի ու սույն կանոնադրության հիման վրա:
19. Նախարարության աշխատակազմն իր իրավասության սահմաններում կարող է Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
20. Նախարարության աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
21. Նախարարության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
22. Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նախարարության աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցված ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով:
23. Նախարարության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև բյուջետային ծրագրերի շրջանակներում նախարարության լիազորությանը վերապահված գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով:
24. Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:
25. Նախարարության աշխատակազմի անվանումն է` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմ:
26. Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն N 2:
5. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ
27. Նախարարության աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախարարության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:
28. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու իր կողմից նախարարության աշխատակազմին հանձնված գույքը:
29. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով ու սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու և տիրապետելու իրեն հանձնված գույքը (գույքային իրավունքները): Նախարարության աշխատակազմը կարող է տնօրինել իրեն հանձնված գույքը և գույքային իրավունքները` օրենքով, այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
6. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
30. Նախարարության աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, քարտուղարություն, բաժիններ):
31. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարը:
7. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
32. Նախարարության աշխատակազմի կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարը` օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:
Նախարարության աշխատակազմը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ղեկավարը:
33. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
ա) վերակազմակերպում և դադարեցնում է նախարարության աշխատակազմի գործունեությունը.
բ) հաստատում է նախարարության աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.
գ) որոշում է նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.
դ) հաստատում է նախարարության աշխատակազմի կառուցվածքը.
ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով և Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով իրեն վերապահված այլ լիազորություններ:
34. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարի որոշումներով ու սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության և նախարարի որոշումների ու սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
35. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Նախարարության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
36. Նախարարության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, նախարարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:
37. Նախարարության աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալներից մեկը` նախարարի հրամանով:
38. Նախարարության աշխատակազմի ղեկավարը`
i
ա) առանց լիազորագրի իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում է նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր` դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.
բ) օրենքով, այլ իրավական ակտերով, հիմնադրի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
գ) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
դ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում ու պաշտոնից (աշխատանքից) ազատում է նախարարության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
ե) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.
ե.1) ապահովում է աշխատակազմում` քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերին համապատասխան` անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.
զ) նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում` ապահովում է նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.
է) նախարարին է ներկայացնում առաջարկություններ նախարարության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.
ը) կազմակերպում է նախարարության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.
թ) կազմակերպում է նախարարությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.
ժ) վերահսկում է նախարարության աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.
ժա) նախարարի ստորագրությանն է ներկայացնում նախարարի հրամաններն ու կարգադրությունները.
ժբ) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի հետ.
ժգ) կազմակերպում է նախարարությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.
ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ, այդ թվում նաև գլխավոր ֆինանսիստի պարտականությունները:
(38-րդ կետը փոփ. 20.01.05 թիվ 23-Ն, 05.04.07 թիվ 391-Ն որոշումներ)
i
39. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ֆինանսական ու հաշվապահական ծառայությունները, գործում է նախարարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:
(39-րդ կետը փոփ. 20.01.05 թիվ 23-Ն որոշում)
i
40. Նախարարության աշխատակազմի ղեկավարը` գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:
(40-րդ կետը փոփ. 20.01.05 թիվ 23-Ն որոշում)
8. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
41. Նախարարության աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ է ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:
42. Նախարարության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
9. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
43. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
նոյեմբերի 28-ի N 2072-Ն որոշման
i
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
1. Զարգացման վարչություն
1.1. Արտաքին կապերի վարչություն
2. Ֆինանսատնտեսագիտական վարչություն
3. (3-րդ կետը հանվել է 01.06.05 թիվ 1045-Ն որոշում)
4. (4-րդ կետը հանվել է 20.10.05 թիվ 1751-Ն որոշում)
5. Ատոմային էներգետիկայի վարչություն
5.1. Ներդրումային ծրագրերի և կապիտալ ծախսերի համակարգման վարչություն
6. Քարտուղարություն
7. Իրավաբանական բաժին
8. Անձնակազմի կառավարման բաժին
9. (9-րդ կետը հանվել է 20.10.05 թիվ 1751-Ն որոշում)
10. Համակարգչային տեխնիկայի բաժին
11. Հաշվապահական հաշվառման բաժին
12. Առաջին բաժին
13. Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
II. Առանձնացված ստորաբաժանում
1. Էներգետիկայի պետական տեսչություն
(կառուցվածքը փոփ. 16.06.05 թիվ 784-Ն, 01.06.05 թիվ 1045-Ն, 20.10.05 թիվ 1751-Ն, 23.08.07 թիվ 945-Ն, 11.10.07 թիվ 1176-Ն որոշումներ)
Հավելված N 3
i
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
նոյեմբերի 28-ի N 2072-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ
._____________________________________________________________________.
| NN |Անվանումը |Քանակը | Մեկ |Հաշվեկշռային|
| ը/կ | | | միավորի |արժեքը |
| | | | արժեքը |(դրամ) |
|_____|______________________________|________|__________|____________|
| 1 | 2 |3 | 4 | 5 |
|_____|______________________________|________|__________|____________|
| 1.|Օդափոխիչ ԲԿ - 1500 |18 | 1320 | 23760 |
| 2.|Օդափոխիչ ԲԿ - 2500 |2 | 60600 | 121200 |
| 3.|Օդափոխիչ «Էնիեմ» |1 | 332800 | 332800 |
| 4.|Օդափոխիչ |5 | 31753 | 158765 |
| 5.|Օդափոխիչ «Նաթիոնալ» |1 | 1865790 | 1865790 |
| 6.|Օդափոխիչ «Դեբոնջիլ» |1 | 639600 | 639600 |
| 7.|Օդափոխիչ «Սանիո KC481CR» |3 | 813865 | 2441595 |
| 8.|Կախիչ |20 | 756 | 15120 |
| 9.|Կցորդ սեղան |17 | 1700 | 28900 |
| 10.|Գրապահարան |3 | 35481 | 106443 |
| 11.|Գրապահարան |4 | 18427 | 73708 |
| 12.|Գրապահարան |25 | 26050 | 651250 |
| 13.|Գրապահարան- գրադարան |12 | 12405 | 148860 |
| 14.|Գրապահարան |2 | 82500 | 165000 |
| 15.|Պահարան |1 | 35481 | 35481 |
| 16.|Պահարան |3 | 101667 | 305001 |
| 17.|Պահարան JE 908 |1 | 152040 | 152040 |
| 18.|Պահարան JEW 808 |2 | 100800 | 201600 |
| 19.|Պահարան` 2 դռնանի |1 | 65647 | 65647 |
| 20.|Պահարան` 3 դռնանի |1 | 11287 | 11287 |
| 21.|Պահարան 808 |2 | 88060 | 176120 |
| 22.|Գրքերի պահարան |16 | 14981 | 239696 |
| 23.|Զգեստապահարան |3 | 1078 | 3234 |
| 24.|Տնօրենի սեղան |15 | 23654 | 354810 |
| 25.|Տնօրենի սեղան |1 | 23654 | 23654 |
| 26.|Տնօրենի սեղան |5 | 700000 | 3500000 |
| 27.|Տնօրենի սեղան, 3 կտոր |3 | 179000 | 537000 |
| 28.|Սեղան` 2 հենարանով |16 | 11827 | 189232 |
| 29.|Սեղան` 2 հենարանով |14 | 8775 | 122850 |
| 30.|Սեղան` 1 հենարանով |15 | 9856 | 147840 |
| 31.|Սեղան` համակարգչի |1 | 51450 | 51450 |
| 32.|Սեղան` սուրճի, TR-310 |1 | 75450 | 75450 |
| 33.|Սեղան հեռախոսի |1 | 69375 | 69375 |
| 34.|Սեղան GE-160 |1 | 123408 | 123408 |
| 35.|Սեղան GE-106 |1 | 69025 | 69025 |
| 36.|Սեղան «Օլմիք» |1 | 51000 | 51000 |
| 37.|Սեղան |1 | 28000 | 28000 |
| 38.|Սեղան WN -160 |1 | 61666 | 61666 |
| 39.|Սեղան RO-160 |1 | 120120 | 120120 |
| 40.|Սեղան RO-120 |2 | 107520 | 215040 |
| 41.|Սեղան RO 106 |1 | 58800 | 58800 |
| 42.|Սեղան CE 2712 (OV) |2 | 141700 | 283400 |
| 43.|Սեղան` 2 դարակով |3 | 72500 | 217500 |
| 44.|Սեղան 2902 |1 | 69375 | 69375 |
| 45.|Սեղան` դիմադիր |4 | 50000 | 200000 |
| 46.|Սեղան` համակարգչի համար |5 | 50000 | 250000 |
| 47.|Սեղան` հեռուստացույցի համար |2 | 31000 | 62000 |
| 48.|Սեղան` նիստերի |1 | 322913 | 322913 |
| 49.|Գրասեղան |1 | 80000 | 80000 |
| 50.|Գրասեղան 120x60 |54 | 34000 | 1836000 |
| 51.|Գրասեղան 150x75 |7 | 38000 | 266000 |
| 52.|Գրասեղան |1 | 35000 | 35000 |
| 53.|Գրասեղան |1 | 58000 | 58000 |
| 54.|Սեկցիոն |39 | 2025 | 78975 |
| 55.|Դիկտոֆոն |1 | 27960 | 27960 |
| 56.|Դիկտոֆոն «Սոնի» |1 | 33540 | 33540 |
| 57.|Սեղան կողքի 50x90 |5 | 29500 | 147500 |
| 58.|Դիտող սարք |1 | 327750 | 327750 |
| 59.|Գերբ փայտից |1 | 75000 | 75000 |
| 60.|Բազկաթոռ |1 | 342000 | 342000 |
| 61.|Բազկաթոռ |2 | 123958 | 247916 |
| 62.|Բազկաթոռ |6 | 827 | 4962 |
| 63.|Բազկաթոռ` գրասենյակային |1 | 324583 | 324583 |
| 64.|Բազկաթոռ S-R-5000/1 |2 | 201200 | 402400 |
| 65.|Բազկաթոռ R-715 |1 | 412460 | 412460 |
| 66.|Բազկաթոռ R-71-68 |3 | 216290 | 648870 |
| 67.|Բազկաթոռ |2 | 226000 | 452000 |
| 68.|Բազկաթոռ |6 | 145833 | 874998 |
| 69.|Բազկաթոռ |6 | 827 | 4962 |
| 70.|Բազկաթոռ` գրասենյակային |3 | 52083 | 156249 |
| 71.|Բազմոց «Նիկա» |1 | 251500 | 251500 |
| 72.|Ռադիոընդունիչ «Կարապ» |1 | 5625 | 5625 |
| 73.|«Թոմսոն -120» համակարգ |1 | 3996000 | 3996000 |
| 74.|Ուժեղացուցիչ «ԲՈՍՍ» |1 | 319930 | 319930 |
| 75.|Ձայնագրիչ «ՎԱՌՄՈՆԱ» |2 | 319930 | 639860 |
| 76.|Հեռախոսի ապարատ VEF-TA-D |11 | 8250 | 90750 |
| 77.|Հեռախոսի ապարատ |8 | 24100 | 192800 |
| |«Պանասոնիկ» | | | |
| 78.|Հեռախոսի ապարատ |8 | 46330 | 370640 |
| |«Պանասոնիկ» | | | |
| 79.|Հեռախոսի ապարատ |4 | 46750 | 187000 |
| |«Պանասոնիկ» | | | |
| 80.|Հեռախոսի ապարատ «Պանասոնիկ- |2 | 52380 | 104760 |
| |3135» | | | |
| 81.|Հեռախոսի ապարատ «Պանասոնիկ |6 | 54998 | 329988 |
| |2310» | | | |
| 82.|Հեռախոսի համակարգ «Սանաո» |6 | 856000 | 5136000 |
| 83.|Հեռախոսի ապարատ «Սան» |1 | 908100 | 908100 |
| 84.|Հեռախոսի ապարատ |10 | 3548 | 35480 |
| 85.|Հեռախոսի ապարատ «Պալա-5» |3 | 51480 | 154440 |
| 86.|Ռադիոհեռախոս |6 | 227638 | 1365828 |
| 87.|Հեռախոսի ապարատ |15 | 7920 | 118800 |
| 88.|Հեռախոսի ապարատ |20 | 3811 | 76220 |
| 89.|Բջջային հեռախոս |2 | 201650 | 403300 |
| 90.|Բջջային հեռախոս |1 | 240000 | 240000 |
| 91.|Բջջային հեռախոս «Նոկիա» |1 | 380000 | 380000 |
| 92.|Տամբուր |1 | 50467 | 50467 |
| 93.|Սառնարան»Սնայգես» |3 | 29532 | 88596 |
| 94.|Սառնարան»Մինսկ-15» |1 | 200000 | 200000 |
| 95.|Սառնարան «Սարատով» |1 | 140000 | 140000 |
| 96.|Սառնարան «Վեստփոյինթ» |1 | 185000 | 185000 |
| 97.|Սառնարան»Կոդրա» |1 | 21828 | 21828 |
| 98.|Սառնարան RL-2320 |1 | 186250 | 186250 |
| 99.|Սառնարան |1 | 252000 | 252000 |
| 100.|Սառնարան CR-182-94 |2 | 141750 | 283500 |
| 101.|Սառնարան «Օրսկ» |1 | 13744 | 13744 |
| 102.|Սառնարան «Օրսկ» |1 | 8062 | 8062 |
| 103.|Սառնարան |1 | 154000 | 154000 |
| 104.|Հեռուստացույց «Շիվակի» |7 | 118440 | 829080 |
| 105.|Տեսամագնիտոֆոն «Շիվակի» |7 | 105750 | 740250 |
| 106.|Հեռուստացույց «Պանասոնիկ» |1 | 158958 | 158958 |
| 107.|Հեռուստացույց «Պանասոնիկ» |1 | 214800 | 214800 |
| 108.|Հեռուստացույց «Պանասոնիկ» |2 | 132495 | 264990 |
| 109.|Հեռուստացույց «Այվա» |1 | 185000 | 185000 |
| 110.|Հեռուստացույց «Սոնի» |1 | 185057 | 185057 |
| 111.|Հեռուստացույց «Ռեկորդ» |1 | 1994 | 1994 |
| 112.|Հեռուստացույց |1 | 45000 | 45000 |
| 113.|Հեռուստացույց «ԷՅ-ՎԻ 21-T2» |1 | 143000 | 143000 |
| 114.|Հեռուստացույց «Ջեյ-Վի-Սի |1 | 132500 | 132500 |
| |R14T» | | | |
| 115.|Հեռուստացույց «Ջեյ-Վի-Սի» |1 | 72450 | 72450 |
| 116.|Տեսամագնիտոֆոն «Ջեյ-Վի-Սի» |1 | 127200 | 127200 |
| 117.|Տեսամագնիտոֆոն «Ջեյ-Վի-Սի |1 | 71500 | 71500 |
| |NRP 52-A» | | | |
| 118.|Գրամեքենա «Ռոբոտրոն» |2 | 9900 | 19800 |
| 119.|Գրամեքենա «Լիտվիցա» |1 | 1771 | 1771 |
| 120.|Գրամեքենա «Ռոմաշկա» |1 | 18480 | 18480 |
| 121.|Գրամեքենա «Յադրան» |1 | 20039 | 20039 |
| 122.|Նիստերի սեղան «Լոգոս» |1 | 1757000 | 1757000 |
| 123.|Աթոռ «Էսթեր» |14 | 100400 | 1405600 |
| 124.|Աթոռ` գրասենյակային |8 | 19080 | 152640 |
| 125.|Աթոռ` գրասենյակային |24 | 7500 | 180000 |
| 126.|Աթոռ` գրասենյակային TV |1 | 61667 | 61667 |
| 127.|Աթոռ |24 | 62000 | 1488000 |
| 128.|Աթոռ` կիսափափուկ |50 | 10000 | 500000 |
| 129.|Էլետրական սալիկ «Ինդեզիտ» |1 | 228800 | 228800 |
| 130.|Լվացարանի լրակազմ |1 | 42000 | 42000 |
| 131.|Կահույք` ղեկավարի համար |5 | 1430556 | 7152780 |
| 132.|Կահույք` խոհանոցի համար |1 | 1100000 | 1100000 |
| 133.|Գրասենյակային կահույք |1 | 1544000 | 1544000 |
| |«Զանիբիա» | | | |
| 134.|Գրասենյակային կահույք |2 | 708000 | 1416000 |
| 135.|Գրասենյակային կահույք |3 | 250000 | 750000 |
| 136.|Գրասենյակային աթոռ |3 | 26156 | 78468 |
| 137.|Ֆաքսի ապարատ «HP FAX 310» |1 | 135636 | 135636 |
| 138.|Ֆաքսի ապարատ «Պանասոնիկ F-130»|1 | 212252 | 212252 |
| 139.|Ֆաքսի ապարատ «Պանասոնիկ |1 | 435120 | 435120 |
| |F-1000» | | | |
| 140.|Ֆաքսի ապարատ «Քենոն» |1 | 361696 | 361696 |
| 141.|Ֆաքսի ապարատ «FX-F680» |1 | 209000 | 209000 |
| 142.|Գորգ |3 | 276000 | 828000 |
| 143.|Գորգ 2.5x3.5 |1 | 2494 | 2494 |
| 144.|Գորգ |24 քառ.մ| 23000 | 552000 |
| 145.|Գորգ 1.5x2.4 |1 | 812 | 812 |
| 146.|Ուղեգորգ |1 | 1345 | 1345 |
| 147.|Ուղեգորգ |27 քառ.մ| 20444 | 552000 |
| 148.|Գորգ «Էրեբունի» |1 | 4989 | 4989 |
| 149.|Անհատ խոսակցության ԳԿԱ |10 | 20678 | 206780 |
| 150.|Անհատ խոսակցության ԳԿԱ |1 | 275715 | 275715 |
| 151.|Ավտոմեքենայի մագնիսական |1 | 25900 | 25900 |
| |ալեհավաք | | | |
| 152.|Ավտոմեքենայի մագնիսական |4 | 24980 | 99920 |
| |ալեհավաք | | | |
| 153.|Ալեհավաք |1 | 53500 | 53500 |
| 154.|Ալեհավաք «ԼՅՈՒՔՍ» |2 | 68493 | 136986 |
| 155.|Հեռահաղորդակ |3 | 286740 | 860220 |
| 156.|Գրասենյակային կահույք |2 | 482500 | 965000 |
| 157.|Պահարան |1 | 545000 | 545000 |
| 158.|Շերտավարագույր |5 | 38932 | 194660 |
| 159.|Տեսախցիկ |1 | 637700 | 637700 |
| 160.|Ջահ |1 | 1170 | 1170 |
| 161.|Ջահ` 5 լամպիկով |1 | 6000 | 6000 |
| 162.|Ջահ` 6 լամպիկով |1 | 16584 | 16584 |
| 163.|Ջահ` 5 լամպիկով |4 | 13782 | 55128 |
| 164.|Ջահ` 4 լամպիկով |9 | 30400 | 273600 |
| 165.|Քսերոքս-5310 |1 | 361696 | 361696 |
| 166.|Քսերոքս «Քենոն-6216» |1 | 2351033 | 2351033 |
| 167.|Խորհրդակցության սեղան |1 | 780 | 780 |
| 168.|Խորհրդակցության սեղան |6 | 100320 | 601920 |
| 169.|Խորհրդակցության սեղան |2 | 110000 | 220000 |
| 170.|Խորհրդակցության սեղան |1 | 42766 | 42766 |
| 171.|Ցուցանակ |4 | 13173 | 52692 |
| 172.|Ցուցատախտակ |2 | 100000 | 200000 |
| 173.|Շղարշե վարագույր |1 | 56040 | 56040 |
| 174.|Երաժշտական կենտրոն «Ֆիլիպս» |1 | 155400 | 155400 |
| 175.|Ֆոտոապարատ «Պանասոնիկ 535-D» |1 | 41705 | 41705 |
| 176.|ATC «Պանասոնիկ» |1 | 320833 | 320833 |
| 177.|Աթոռ |13 | 10506 | 136578 |
| 178.|Աթոռ |4 | 8768 | 35072 |
| 179.|Սեղան-աթոռ |1/4 | 141395 | 141395 |
| 180.|Աթոռ |34 | 1880 | 63920 |
| 181.|Չհրկիզվող պահարան (սեյֆ) |1 | 640000 | 640000 |
| 182.|Մետաղյա պահարան |6 | 646 | 3876 |
| 183.|Մետաղյա պահարան |1 | 18197 | 18197 |
| 184.|Երկաթյա պահարան |2 | 9290 | 18580 |
| 185.|Երկաթյա չհրկիզվող պահարան |2 | 10055 | 20110 |
| |(սեյֆ) | | | |
| 186.|Երկաթյա չհրկիզվող պահարան |5 | 10928 | 54640 |
| |(սեյֆ) | | | |
| 187.|Տաքացուցիչ |1 | 6000 | 6000 |
| 188.|Տաքացուցիչ |1 | 2860 | 2860 |
| 189.|Պատճենահանման սարք |1 | 1040000 | 1040000 |
| 190.|Պատճենահանման սարք |1 | 1319100 | 1319100 |
| 191.|Պատճենահանման սարք |3 | 606199 | 1818597 |
| 192.|Աստիճան |1 | 11352 | 11352 |
| 193.|Ժամացույց «Մայակ» |1 | 1232 | 1232 |
| 194.|Ղեկավարի համակարգիչ |1 | 25875 | 25875 |
| 195.|Համակարգիչ KD-18 |2 | 17122 | 34244 |
| 196.|Սարքավորում Y1134M |1 | 42997 | 42997 |
| 197.|Հաճախականաչափ Ֆ5-137 |1 | 23955 | 23955 |
| 198.|Անալիզատոր |1 | 82922 | 82922 |
| 199.|Ամպերմետր |1 | 4223 | 4223 |
| 200.|Օսցիլոգրաֆ C-1 |1 | 110563 | 110563 |
| 201.|Տոնոմետր |1 | 40000 | 40000 |
| 202.|Փոշեկուլ |3 | 54585 | 163755 |
| 203.|Փոշեկուլ |3 | 47600 | 142800 |
| 204.|Ջրատաքացուցիչ |1 | 65000 | 65000 |
| 205.|Հովացուցիչ |1 | 584583 | 584583 |
| 206.|Էլեկրական մարտկոց |2 | 47066 | 94132 |
| 207.|Էլեկտարկան հաշվիչ մեքենա |1 | 7294 | 7294 |
| 208.|Պոմպ |2 | 3071 | 6142 |
| 209.|Էլեկտրական վահանակ NO-59 |2 | 2918 | 5836 |
| 210.|Ավտոմեքենայի ձայնագրիչ |1 | 42000 | 42000 |
| 211.|Ավտոմեքենայի ձայնագրիչ |1 | 125875 | 125875 |
| 212.|Բենզինի բաք |1 | 109000 | 109000 |
| 213.|Էլ.հոսանքի կարգավորիչ |1 | 12285 | 12285 |
| 214.|Համակարգիչ 486 |1 | 503550 | 503550 |
| 215.|Համակարգիչ 386 |1 | 59218 | 59218 |
| 216.|Համակարգիչ 387 |1 | 1787743 | 1787743 |
| 217.|Համակարգիչ 486-DX-100 |2 | 705200 | 1410400 |
| 218.|Համակարգիչ «Պենտիում» 150 |1 | 586839 | 586839 |
| 219.|Համակարգիչ «Դել. Պենտիում» 166|12 | 684450 | 8213400 |
| 220.|Համակարգիչ «Դել. Պենտիում» 75 |1 | 491914 | 491914 |
| 221.|Համակարգիչ (լրակազմ) |1 | 527083 | 527083 |
| 222.|Համակարգիչ 386 |3 | 974000 | 2922000 |
| 223.|Համակարգիչ 80486 |2 | 850183 | 1700366 |
| 224.|Համակարգիչ 486 |1 | 450256 | 450256 |
| 225.|Համակարգիչ «Պենտիում» |12 | 572160 | 6865920 |
| 226.|Համակարգիչ «Պենտիում-S» |1 | 445000 | 445000 |
| 227.|Համակարգիչ «Պենտիում-2» |2 | 1100000 | 2200000 |
| 228.|Համակարգիչ «Պենտիում-2» |2 | 544507 | 1089014 |
| 229.|Համակարգիչ «Պենտիում» 200 |1 | 520583 | 520583 |
| 230.|Համակարգիչ «Պենտիում» 200 |1 | 540000 | 540000 |
| 231.|Համակարգիչ «Պենտիում» 200 |3 | 474030 | 1422090 |
| 232.|Համակարգիչ «Պենտիում» |1 | 445000 | 445000 |
| |133/16/13 | | | |
| 233.|Համակարգիչ HI-AG-202792 |1 | 586839 | 586839 |
| 234.|Համակարգիչ «Քոմպաք» |13 | 974841 | 12672933 |
| 235.|Համակարգիչ 10293 |1 | 285303 | 285303 |
| 236.|Համակարգիչ ձեռքի |2 | 500000 | 1000000 |
| 237.|Համակարգիչ «Էյ-Բի-Էմ» |2 | 1022040 | 2044080 |
| 238.|Համակարգիչ «Դել» |10 | 868200 | 8682000 |
| 239.|Համակարգչային ծրագիր |3 | 128016 | 384048 |
| 240.|Մոնիտոր |3 | 96217 | 288651 |
| 241.|Ups |35 | 232000 | 8120000 |
| 242.|«Թեյփ-բաքափ» ծրագիր |2 | 65115 | 130230 |
| 243.|Նոթբուք «Պենտիում» 166 |3 | 1297500 | 3892500 |
| 244.|Նոթբուքի պայուսակ |2 | 50500 | 101000 |
| 245.|Տպիչ «Էպսոն LX-1050» |2 | 177840 | 355680 |
| 246.|Տպիչ LD-100 |2 | 120000 | 240000 |
| 247.|Տպիչ «Լազեր ջեթ 6L» |5 | 212925 | 1064625 |
| 248.|Տպիչ «Լազեր ջեթ 6L» |10 | 247738 | 2477380 |
| 249.|Տպիչ «Լազեր ջեթ 5L» |5 | 252000 | 1260000 |
| 250.|Տպիչ «Լազեր ջեթ 5L» |5 | 319190 | 1595950 |
| 251.|Տպիչ «Լազեր ջեթ 4 L» |4 | 704088 | 2816352 |
| 252.|Տպիչ «Լազեր ջեթ 4+» |4 | 303870 | 1215480 |
| 253.|Տպիչ «Լազեր ջեթ 6L» |1 | 242737 | 242737 |
| 254.|Տպիչ «Դիսկ ջեթ 600 C» |5 | 282165 | 1410825 |
| 255.|Տպիչ HP 4L |2 | 35000 | 70000 |
| 256.|Տպիչ «Դիսկ ջեթ 500» |2 | 224000 | 448000 |
| 257.|Տպիչ` լազերային |3 | 282800 | 848400 |
| 258.|Տպիչ CNZN 204983 |1 | 204983 | 204983 |
| 259.|Տպիչ «Քենոն BI-30» |1 | 148695 | 148695 |
| 260.|Տպիչ «H PDC Քոլոր» |1 | 205268 | 205268 |
| 261.|Տպիչ 820 |2 | 232969 | 465938 |
| 262.|Տպիչ HP 500 |2 | 224000 | 448000 |
| 263.|CD ROM |1 | 66410 | 66410 |
| 264.|Սկաներ միկրոթեք |2 | 440725 | 881450 |
| 265.|Սկաներ |2 | 491000 | 982000 |
| 266.|«Նովել» համակարգի սարք |3 | 520920 | 1562760 |
| 267.|Սերվեր 3 |1 | 2964436 | 2964436 |
| 268.|Ավտոմեքենա «ԳԱԶ-3102» |1 | 7500000 | 7500000 |
| 269.|Ավտոմեքենա «ԳԱԶ-3102» |1 | 70000 | 70000 |
| 270.|Ավտոմեքենա «ԳԱԶ-322/30» |1 | 6640000 | 6640000 |
| 271.|Ավտոմեքենա «ԳԱԶ-3110» |1 | 5500000 | 5500000 |
| 272.|Ավտոմեքենա «ԳԱԶ-31029» |1 | 2169666 | 2169666 |
| 273.|Ավտոմեքենա «ԳԱԶ-31029» |1 | 3600000 | 3600000 |
| 274.|Ավտոմեքենա «ԳԱԶ-2410» |1 | 2860000 | 2860000 |
| 275.|Ավտոմեքենա «ԳԱԶ-2410» |1 | 2700000 | 2700000 |
| 276.|Ավտոմեքենա «ՎԱԶ-2410» |1 | 3143000 | 3143000 |
| 277.|Ավտոմեքենա «ՎԱԶ-21043» |1 | 1670555 | 1670555 |
| 278.|Ավտոմեքենա «ՎԱԶ-21043» |1 | 1670555 | 1670555 |
| 279.|«Ավտոմեքենա ՎԱԶ-21213» |1 | 4373000 | 4373000 |
| 280.|Ավտոմեքենա «ՈՒԱԶ-452» |1 | 200780 | 200780 |
| 281.|Դուռ |1 | 270240 | 270240 |
| 282.|Շենք (Խանջյան -11) | | 5868320 | 5868320 |
| 283.|Փոքրարժեք և արագամաշ | | | 15067500 |
| |առարկաներ | | | |
| 284.|Շենք (ՀՀ Արմավիրի մարզի, քաղ. |1 | 1808900 | 1808900 |
| |Արմավիր, Ջիվանու 6) | | | |
| 285.|Շինություն (3 ավտոտնակ) (ՀՀ |1 | 460400 | 460400 |
| |Արմավիրի մարզ, քաղ. Էջմիածին, | | | |
| |Մաշտոցի 138) | | | |
| 286.|Ավտոմեքենա «ՎԱԶ-21213» |1 | 4027800 | 4027800 |
| 287.|Գույքային համալիր` խոր |1 |2216035718|2216035718 |
| |հորատման հաստոցի և օժանդակ | | .75| .75|
| |սարքավորումների (Միացյալ | | | |
| |հայկական հիմնադրամից | | | |
| |նվիրատվություն ստացած և | | | |
| |15.12.2004 թ. | | | |
| |հանձնման-ընդունման ակտի N 1 | | | |
| |հավելվածում նշված | | | |
| |անվանացանկով) | | | |
| 288.|Ավտոմեքենա «Գազ-3102» | | | |
| |(թափքի համարը` 31020051265694,| | | |
| |պետհամարանիշ` 016 ԼԼ 10, | | | |
| |թողարկման տարեթիվը` 2005թ.) | | | |
|_____|______________________________|________|__________|____________|
| |ԸՆԴԱՄԵՆԸ | |2339265759|2457073818. |
| | | |.75 |75 |
._____________________________________________________________________.
(3-րդ հավելվածը փոփ. 05.05.05 թիվ 569-ն, 11.08.05 թիվ 1234-Ն, 22.06.06 թիվ 883-Ն որոշումներ)