Սեղմել Esc փակելու համար:
«ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅ ...

18.05.2007 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.07.2003  -ից մինչեւ   18.05.2007  -ը:
 

(ուժը կորցրել է 22.02.07 ՀՕ-137-Ն օրենք)

i

010.0506.280103

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2002 թվականի դեկտեմբերի 26-ին

 

«ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 հուլիսի 1998 թվականի, ՀՕ-230, այսուհետ` օրենք) 16-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀՈԴՎԱԾ 16. ԴԱՏԱՎՈՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԸ

 

Դատավորի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է օրենքով, ընդ որում`

1) միևնույն ատյանի դատավորների և դատարանների նախագահների պաշտոնային դրույքաչափերը հավասար են.

2) վերաքննիչ և տնտեսական դատարանների դատավորների (այդ թվում` դատարանների նախագահների) պաշտոնային դրույքաչափերը գերազանցում են առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնային դրույքաչափը տասը տոկոսով.

3) վճռաբեկ դատարանի դատավորների (այդ թվում` նաև պալատների նախագահների և վճռաբեկ դատարանի նախագահի) պաշտոնային դրույքաչափերը գերազանցում են առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնային դրույքաչափը քսան տոկոսով.

4) տվյալ դատարանի նախագահի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվում է դրամական հավելավճար` պաշտոնային դրույքաչափի քառորդի չափով, իսկ վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվում է դրամական հավելավճար` պաշտոնային դրույքաչափի տասնհինգ տոկոսի չափով.

5) յուրաքանչյուր դատավորի վճարվում է հավելավճար` դատավորի պաշտոնում աշխատանքի ստաժի համար` առաջին 5 տարիների համար` յուրաքանչյուր տարի երկուական տոկոսի (ընդամենը` տասը տոկոս), իսկ վեցերորդ և դրան հաջորդող յուրաքանչյուր տարվա համար` հինգական տոկոսի չափով:»:

 

ՀՈԴՎԱԾ 2. ՈՒժը կորցրած ճանաչել օրենքի 17-րդ հոդվածը:

 

i

ՀՈԴՎԱԾ 3. ՈՒժը կորցրած ճանաչել օրենքի 6-րդ գլուխը (33-37-րդ հոդվածներ) և 40-րդ հոդվածը:

 

ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հուլիսի 1-ից:

 

28 հունվարի 2003 թվականի

ՀՕ-506-Ն

 

 

pin
ՀՀ 26.12.2002
N ՀՕ-506-Ն օրենք