(ուժը կորցրել է 01.06.18 թիվ 613-Ն որոշում)
i
040.2053.271202
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«27» դեկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 դեկտեմբերի 2002 թվականի N 2053-Ն
i
«ԱՐՄԵՆԻԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏՔԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի «ժե» ենթակետով և 18-րդ հոդվածի 1-ին կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության և «Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերության միջև առևտրային գործարքներից առաջացած պարտքերի դուրսգրման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
դեկտեմբերի 19-ի N 2053-Ն որոշման
ԿԱՐԳ
«ԱՐՄԵՆԻԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏՔԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ
1. Մինչև 2002 թվականի դեկտեմբերի 31-ը «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության` «Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերության հետ առևտրային գործարքներից առաջացած դեբիտորական ժամկետանց պարտքերը չմարվելու դեպքում այն ճանաչել անհուսալի և այդ գումարի չափով`
ա) «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության համախառն եկամուտը կարող է նվազեցվել ու պարտքերը դուրս գրվել.
բ) «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության համախառն եկամուտը նվազեցվելու և պարտքերը դուրս գրվելու դեպքում այն ներառվում է «Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերության համախառն եկամտում:
2. Սույն կարգի 1-ին կետին համապատասխան անհուսալի ճանաչված պարտքերի մարման կամ մասնակի մարման դեպքում մարված գումարների չափով`
ա) ներառվում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության հաշվետու տարվա համախառն եկամտում.
բ) նվազեցվում է «Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերության հաշվետու տարվա համախառն եկամտից և պարտքերը դուրս են գրվում: