Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ...

01.01.1999 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   21.08.1996  -ից մինչեւ   01.01.1999  -ը:
 

(ուժը կորցրել է 27.11.98 թիվ 753 որոշում)

i

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«21» օգոստոսի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

i

ՈՐՈՇՈՒՄ

 

21 օգոստոսի 1996 թ. թիվ 261

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԲԱՆԿԵՐՈՒՄ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՔՆԱՐԺԵՔԻ ՄԵՋ ՆԵՐԱՌՎՈՂ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկությունների արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեքի մեջ մտցվող ծախսերի կազմի ու շահութահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» թիվ 238 և 1995 թվականի հունիսի 18-ի «Բանկերի շահութահարկի վճարման համար եկամուտների և ծախսերի կազմը հաստատելու մասին» թիվ 347 որոշումների, Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում  է.

i

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ձեռնարկություններում, կազմակերպություններում և բանկերում արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեքի մեջ ներառվող գործուղման ծախսերի կազմի մեջ մտնում են`

ա/ գիշերավարձի /բնակարան վարձելու/ ծախսերը` դրանք հիմնավորող փաստաթղթերը /անդորրագիր կամ վճարումը հաստատող այլ փաստաթուղթ/ առկայության դեպքում, եթե գործուղման վայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում.

բ/ գիշերավարձի /բնակարան վարձելու/ ծախսերը` դրանք հիմնավորող փաստաթղթերի /անդորրագիր կամ վճարումը հաստատող այլ փաստաթուղթ/ առկայության դեպքում` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հաստատված նորմաների սահմաններում, եթե գործուղման վայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս.

i

գ/ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հաստատված նորմաների սահմաններում օրապահիկի ծախսերը գործուղվողի գործուղման մեջ գտնվելու բոլոր օրացուցային օրերի համար` ներառյալ գործուղման մեկնելու և վերադառնալու օրերը.

դ/ աշխատանքի վայրից գործուղման վայր մեկնելու և վերադառնալու, ինչպես նաև գործուղման վայրում տրանսպորտային միջոցներով երթևեկելու ծախսերը` դրանք հիմնավորող փաստաթղթերի /տոմս, կտրոն և այլն/ առկայության դեպքում.

ե/ ժամանակավոր գրանցման, փաստաթղթերի ձեռքբերման և ձևակերպման, արտարժույթի և վճարման միջոց հանդիսացող այլ փաստաթղթերի փոխանակման, հյուրանոցում տեղերի ամրակցման, կապի ծառայության, պարտադիր ապահովագրության ծախսերը` դրանք հիմնավորող փաստաթղթերի առկայության դեպքում:

i

2. Գործուղման ծախսերը հիմնավորող փաստաթղթերի բացակայության դեպքում այդ ծախսերը կարող են փոխհատուցվել ձեռնարկության, կազմակերպության և բանկի ղեկավարության համաձայնությամբ, ընդ որում, գումարների վճարումը, բացի օրապահիկի նորմայով հաշվարկված գումարից, կատարվում է ձեռնարկության, կազմակերպության և բանկի տրամադրության տակ մնացող շահույթի հաշվին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի օգոստոսի 21-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.08.1996
N 261
Որոշում