Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 298 ՈՐ ...

19.03.2005 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   16.01.2003  -ից մինչեւ   19.03.2005  -ը:
 

(ուժը կորցրել է 17.02.05 թիվ 140-Ն որոշում)

i

040.1963.251202

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«25» դեկտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 դեկտեմբերի 2002 թվականի N 1963-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 298 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» N 298 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

ա) որոշման`

i

3-րդ և 6-րդ կետերում և 3-րդ կետով հաստատված ցանկում «ձեռնարկությունների», «ձեռներեցների», «ձեռնարկություններ» և «ձեռնարկությունները» բառերը համապատասխանաբար փոխարինել «կազմակերպությունների», «ձեռնարկատերերի», «կազմակերպություններ» և «կազմակերպությունները» բառերով.

5-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

i

8-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում «հարկային տեսչությունը» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը» բառերով.

8-րդ կետի «բ» ենթակետում «մարզային (Երևանի քաղաքային) պետական տեսչությունները» բառերը փոխարինել «պետական կառավարման համապատասխան լիազորված մարմինը» բառերով.

i

11-րդ կետում «արդյունաբերության և առևտրի նախարարության» բառերը փոխարինել «առևտրի և տնտեսական զարգացման նախարարության» բառերով.

i

բ) որոշմամբ հաստատված` գործունեության տարբեր ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամկետացանկի`

4-րդ կետի «ե» ենթակետում «1 հոկտեմբերի 2000 թ.» բառերը փոխարինել

«1 հուլիսի 2003 թ.» բառերով.

4-րդ կետի «ե.2» ենթակետում «2003 թվականի հունվարի 1-ին» և «1 հունվարի 2003 թ.» բառերը համապատասխանաբար փոխարինել «2004 թվականի հունվարի 1-ին» և «1 հունվարի 2004 թ.» բառերով.

6-րդ կետի «գ» ենթակետում «1 հոկտեմբերի 2000 թ.» բառերը փոխարինել

«1 հունվարի 2004 թ.» բառերով.

6-րդ կետի «գ.2» ենթակետում «2003 թվականի հունվարի 1-ին» և «1 հունվարի 2003 թ.» բառերը համապատասխանաբար փոխարինել «2004 թվականի հունվարի 1-ին» և «1 հունվարի 2004 թ.» բառերով.

8-րդ կետում «1 հոկտեմբերի 2000 թ.» բառերը փոխարինել «1 հունվարի 2004 թ.» բառերով.

8.2-րդ կետում «2003 թվականի հունվարի 1-ին» և «1 հունվարի 2003 թ.» բառերը համապատասխանաբար փոխարինել «2004 թվականի հունվարի 1-ին» և «1 հունվարի 2004 թ.» բառերով.

4-րդ կետի «ե.2» ենթակետի 6-րդ կետի «գ.2» ենթակետի և 8.2-րդ կետի երկրորդ պարբերությունները ճանաչել ուժը կորցրած.

8, 8.1 և 8.2-րդ կետերում «Առևտրի» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության մնացած վայրերում (բացառությամբ` գյուղերի) առևտրի» բառերով.

9-րդ կետում «1 հունվարի 2002 թ.» բառերը փոխարինել «1 հունվարի 2004 թ.» բառերով.

14-րդ կետը «(տաղավարների)» բառից հետո լրացնել «վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.12.2002
N 1963-Ն
Որոշում