Սեղմել Esc փակելու համար:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁ ...

14.07.2012 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   02.08.2007  -ից մինչեւ   14.07.2012  -ը:
 

(ուժը կորցրել է 22.06.12 թիվ 773-Ն որոշում)

i

040.1914.141202

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«14» դեկտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 դեկտեմբերի 2002 թվականի N 1914-Ն

 

i

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁԻՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՏԱՐԻՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ պարբերության` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Սահմանել ոստիկանությունում ծառայության անցնելու համար առանձին մասնագիտությունների ցանկը և դրանց համար նախատեսված առավելագույն տարիքային սահմանափակումները` համաձայն հավելվածի:

(որոշումը խմբ. 25.08.05 թիվ 1353-Ն որոշում)

 

Հավելված

i

ՀՀ կառավարության

2002 թվականի դեկտեմբերի 5-ի

N 1914-Ն որոշման

 

ՑԱՆԿ

i

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁԻՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՏԱՐԻՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

 

Ոստիկանությունում ծառայության անցնելու համար առավելագույն տարիքային սահմանափակումներ պահանջող մասնագիտություններն են`

 

._________________________________________________________________________.

|NN |Մասնագիտությունը                                   |Առավելագույն     |

|ը/կ|                                                   |տարիքային        |

|   |                                                   |սահմանափակումը   |

|___|___________________________________________________|_________________|

|1. |Բուժական գործ, բժշկականխարգելման գործ,             |մինչև  42 տարեկան|

|   |ստոմատոլոգիա, դեղագործություն (բժիշկներ,           |                 |

|   |ոստիկանության բժշկական հաստատության բժշկական       |                 |

|   |անձնակազմ)                                         |                 |

|___|___________________________________________________|_________________|

|2. |Ոստիկանության ուսումնական հաստատության ուսումնական |մինչև  42 տարեկան|

|   |պլանով նախատեսված առարկաների ցանկում ընդգրկված     |                 |

|   |մասնագիտություններ (ոստիկանության ուսումնական      |                 |

|   |հաստատության պրոֆեսորադասախոսական կազմ)            |                 |

|___|___________________________________________________|_________________|

|3. |Ֆինանսներ և  վարկ, հաշվապահական հաշվառում և        |մինչև  42 տարեկան|

|   |աուդիտ, ձեռնարկությունների տնտեսագիտություն և      |                 |

|   |կառավարում (ֆինանսական ծառայության աուդիտ,         |                 |

|   |հաշվապահություն)                                   |                 |

|___|___________________________________________________|_________________|

|4. |Հաշվողական տեխնիկայի և  ավտոմատացված համակարգերի   |մինչև  42 տարեկան|

|   |ծրագրային ապահովում, տեղեկատվության պաշտպանության  |                 |

|   |կազմակերպում և  տեխնոլոգիա, տեղեկատվական           |                 |

|   |(ինֆորմացիոն) համակարգեր, հաշվողական մեքենաներ,    |                 |

|   |համալիրներ և  ցանցեր, էլեկտրոնային հաշվողական      |                 |

|   |միջոցների կառուցավորում (կոնստրուկտավորում) և      |                 |

|   |տեխնոլոգիա (ոստիկանության տեղեկատվական կենտրոնի    |                 |

|   |ծրագրավորման, տեղեկատվական նոր տեխնոլոգիաների,     |                 |

|   |ինֆորմացիոն համակարգերի շահագործման բաժնի պետ, պետի|                 |

|   |տեղակալ, բաժանմունքի պետ, ավագ ինժեներ-ծրագրավորող,|                 |

|   |ավագ ինժեներ-սիստեմատեխնիկ, ինժեներ-ծրագրավորող,   |                 |

|   |ինժեներ-սիստեմատեխնիկ)                             |                 |

|___|___________________________________________________|_________________|

|5. |Տրանսպորտային և  տեխնոլոգիական մեքենաների ու       |մինչև  42 տարեկան|

|   |սարքավորումների տեխնիկական սպասարկում ու           |                 |

|   |շահագործում, տրանսպորտում փոխադրումների            |                 |

|   |կազմակերպում և  կառավարում (ոստիկանության          |                 |

|   |փորձագիտական ծառայության ավտոտեխնիկական            |                 |

|   |հետազոտությունների փորձագետ)                       |                 |

|___|___________________________________________________|_________________|

|6. |Ապրանքագիտություն և  ապրանքների որակի              |մինչև  42 տարեկան|

|   |փորձագիտություն, տնտեսագիտություն, քիմիա           |                 |

|   |(ոստիկանության փորձագիտական ծառայության            |                 |

|   |ապրանքագիտական և  տեխնոլոգիական հետազոտությունների |                 |

|   |փորձագետ)                                          |                 |

|___|___________________________________________________|_________________|

|7. |Կառավարումը և  տեղեկատվությունը տեխնիկական         |մինչև  42 տարեկան|

|   |համակարգերում, միկրոէլեկտրոնիկա և                  |                 |

|   |կիսահաղորդչային սարքեր, միկրոհամակարգային          |                 |

|   |տեխնիկա, հաշվողական մեքենաներ, համալիրներ և        |                 |

|   |ցանցեր, էլեկտրոնային հաշվողական միջոցների          |                 |

|   |կառուցավորում (կոնստրուկտորավորում) և  տեխնոլոգիա, |                 |

|   |հաշվողական տեխնիկայի և  ավտոմատացված համակարգերի   |                 |

|   |ծրագրային ապահովում, տեղեկատվության պաշտպանության  |                 |

|   |կազմակերպում և  տեխնոլոգիա, տեղեկատվական           |                 |

|   |(ինֆորմացիոն) համակարգեր, ռադիոֆիզիկա և            |                 |

|   |էլեկտրոնիկա, ռադիոտեխնիկա, ռադիոէլեկտրոնային       |                 |

|   |համակարգեր (օպերատիվ տեխնիկական ծառայության        |                 |

|   |վերոնշված գործառույթներ իրականացնող օպերատիվ       |                 |

|   |ծառայողներ)                                        |                 |

|8. |Իրավագիտություն (քննչական գլխավոր վարչության       |   մինչև  42     |

|   |պետ, քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ,     |   տարեկան,      |

|   |քննչական վարչության պետ, քննչական վարչության       |իսկ մինչև  2007  |

|   |պետի տեղակալ, քննչական բաժնի պետ, քննչական         |թվականի          |

|   |բաժնի պետի տեղակալ, քննչական բաժանմունքի պետ,      |դեկտեմբերի 1-ը   |

|   |հատկապես կարևոր  գործերով ավագ քննիչ, ավագ         |ոստիկանությունում|

|   |քննիչ, քննիչ)                                      |ծառայության անցած|

|   |                                                   |դատախազության    |

|   |                                                   |աշխատողների համար|

|   |                                                   |մինչև  52 տարեկան|

._________________________________________________________________________.

(հավելվածը փոփ. 01.03.07 թիվ 212-Ն, 17.05.07 թիվ 561-Ն, 19.07.07 թիվ 828-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.12.2002
N 1914-Ն
Որոշում