(ուժը կորցրել է 16.01.98 թիվ 15 որոշում)
i
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«4» ՀՈՒԼԻՍԻ 1996 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 հուլիսի 1996 թ. թիվ 205
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ 417 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով հանրապետության սպառողների կյանքի և առողջության համար առավել անվտանգ ապրանքներ ձեռք բերելիս նրանց շահերի պաշտպանության և իրավունքների ապահովման անհրաժեշտությունը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետությունում ապրանքների պարտադիր սերտիֆիկացում մտցնելու մասին» թիվ 417 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
ա/ որոշման 1-ին կետի «ա» ենթակետից հանել «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և» բառերը.
բ/ որոշմամբ հաստատված ցանկը շարադրել նոր խմբագրությամբ /կցվում է/:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ 417 ՈՐՈՇՄԱՆ
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
/ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի ԹԻՎ 205 ՈՐՈՇՄԱՄԲ/
_________________________________________________________________________
ԱՊՐԱՆՔԱԽՈՒՄԲ ԱՊՐԱՆՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ
_________________________________________________________________________
02.01-02.04, 02.06-02.10 Միս և մսի ենթամթերք
03.02-03.07 Ձկնեղեն, խեցգետնանմաններ, կակղամորթներ
և ջրային այլ անողնաշարավորներ
04.01-04.06 Կաթ և կաթնամթերք
04.07,04.08 Թռչնի ձու
04.09 Բնական մեղր
07.01-07.13 Բանջարեղեն և ուտելի այլ արմատապտուղներ
ու պալարապտուղներ
08.01-08.14 Ուտելի պտուղներ և ընկույզ, ցիտրոնային
ու բանջարանոցային մշակաբույսերի կեղևներ
և կճեպներ
15.01-15.20 Կենդանական կամ բուսական ծագում ունեցող
ճարպեր, յուղեր, դրանց ճեղքումից ստացվող
նյութեր, պատրաստի սննդի յուղեր, կենդանական
կամ բուսական ծագում ունեցող մոմեր
16.01-16-05 Մսից, ձկից, խեցգետնանմաններից,
կակղամորթներից և ջրային այլ
անողնաշարավորներից պատրաստված արտադրանք
17.01-17.04 Շաքար, շաքարից պատրաստված հրուշակեղեն,
ծամոն
20.01-20.09 Բանջարեղենի, պտուղների, ընկույզի կամ
բույսերի այլ մասերի վերամշակումից ստացվող
մթերք
22.01-22.09 Ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ,
քացախ
24.01-24.03 Ծխախոտ և դրա արդյունաբերական
փոխարինիչներ
27.07, 27.10, 27.11 Նավթամթերք
29.36 Վիտամիններ
30.01-30.06 Դեղագործական արտադրանք
40.14.90 Մանկական ծծակներ