Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՐԿԱՅԻՆ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿ ...

 

14.02.2025 -

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հունիսի 2023 թվականի N 956-Ն

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ` ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԵՎ (ԿԱՄ) ՎՃԱՐՎԱԾ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼԻ ԿՈՂՄԻՑ) ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

(ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ) ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 158-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձանց սոցիալական ծախսերի գումարները` հաշվարկված և (կամ) վճարված (այդ թվում` հարկային գործակալի կողմից) եկամտային հարկի գումարներից փոխհատուցման (վերադարձման) կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և կիրառվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված կարգով եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնող` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից իր և իր ընտանիքի անդամների համար կատարված սոցիալական ծախսերի մասով:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. հունիսի 16

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2023 թվականի հունիսի 16-ի

N 956-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՐԿԱՅԻՆ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ` ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԵՎ (ԿԱՄ) ՎՃԱՐՎԱԾ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼԻ ԿՈՂՄԻՑ) ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ (ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ)

 

1. Սույն կարգով կարգավորվում են հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձանց` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 147.1-ին հոդվածով սահմանված սոցիալական ծախսերը, բայց ոչ ավելի, քան դրանց համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած առավելագույն չափերով, եկամտային հարկով հարկման բազայի նկատմամբ օրենսգրքի 150-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերով հաշվարկված և (կամ) վճարված (այդ թվում` հարկային գործակալի կողմից) եկամտային հարկի գումարներից փոխհատուցման (վերադարձման) հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի գործողությունը տարածվում է օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված կարգով եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնող` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա:

i

3. Հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված և (կամ) վճարված (այդ թվում` հարկային գործակալի կողմից) եկամտային հարկի գումարներից փոխհատուցվում (վերադարձվում) են ֆիզիկական անձի կողմից իր և իր ընտանիքի անդամների համար օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթերով (Կառավարության սահմանած դեպքերում` հարկային մարմին ներկայացված տեղեկատվությամբ) հիմնավորված սոցիալական ծախսերի գումարները` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափերով, սակայն ոչ ավելի, քան հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված և (կամ) վճարված (այդ թվում` հարկային գործակալի կողմից) եկամտային հարկի գումարների և նույն հաշվետու ժամանակաշրջանի մասով օրենսգրքի 159-րդ հոդվածով սահմանված դեպքերում հաշվարկված և վճարված եկամտային հարկի փոխհատուցված (վերադարձված) գումարների դրական տարբերությունը:

(3-րդ կետը փոփ. 13.02.2025 թիվ 157-Ն որոշում / տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշում)

4. Հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի տարեկան հաշվարկով (հայտարարագրով) սոցիալական ծախսերի փոխհատուցման (վերադարձման) գումարների որոշման նպատակով` հաշվարկված և (կամ) վճարված (այդ թվում` հարկային գործակալի կողմից) եկամտային հարկի գումարներից նվազեցվում են`

1) օրենսգրքի 160-րդ հոդվածի համաձայն` հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների փոխհատուցման համար ֆիզիկական անձանց վերադարձված եկամտային հարկի գումարները.

2) օրենսգրքի 160.1-ին հոդվածի համաձայն` ուսման վարձի փոխհատուցման համար ֆիզիկական անձանց վերադարձված եկամտային հարկի գումարները.

3) օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` շահաբաժիններից վճարված և ֆիզիկական անձանց վերադարձված եկամտային հարկի գումարները:

5. Հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի տարեկան հաշվարկում (հայտարարագրում) ֆիզիկական անձի կողմից ինքնուրույնաբար հաշվարկված և պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկի գումարի առկայության դեպքում վճարման ենթակա եկամտային հարկի գումարից նվազեցվում է սոցիալական ծախսերի փոխհատուցման ենթակա գումարը, և ֆիզիկական անձը պետական բյուջե վճարում է եկամտային հարկ նվազեցումը կատարելուց հետո դրական արդյունքի չափով:

6. Հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի տարեկան հաշվարկով (հայտարարագրով) ֆիզիկական անձի կողմից ինքնուրույնաբար հաշվարկված և պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկի գումարի բացակայության կամ սույն կարգի 5-րդ կետում սահմանված նվազեցումը կատարելուց հետո բացասական արդյունքի դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափերով սոցիալական ծախսերի փոխհատուցման ենթակա գումարը վերադարձվում է ֆիզիկական անձին` օրենսգրքի 151-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված հաշվետու ամիսներին հաշվարկված և (կամ) վճարված (այդ թվում` հարկային գործակալի կողմից) եկամտային հարկի գումարների և օրենսգրքի 159-րդ հոդվածով սահմանված դեպքերում հաշվարկված և վճարված եկամտային հարկի փոխհատուցված (վերադարձված) գումարների միջև դրական տարբերության առկայության դեպքում:

7. Սույն կարգի 6-րդ մասով սահմանած չափերով սոցիալական ծախսերի փոխհատուցման ենթակա գումարները օրենսգրքի հարկային վարչարարության մասով սահմանված կարգով և ժամկետներում մուտքագրվում են միասնական հաշվին: Միասնական հաշվից փոխհատուցման ենթակա գումարների վերադարձը կատարվում է օրենսգրքի 327-րդ հոդվածով սահմանված կարգով:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 16 հունիսի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.06.2023
N 956-Ն
Որոշում