Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ Ա...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՆ ...

 

14.02.2025 -

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 փետրվարի 2025 թվականի N 142-Ն

 

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի «բ5.» ենթակետը, 113-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը, 123-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը և 258-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի 8-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածով սահմանված գործունեության տեսակների համար հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա, իսկ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և նույն մասի երկրորդ պարբերության կիրառության առումով` նաև 2024 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2025 թ. փետրվարի 13
Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2025 թվականի փետրվարի 13-ի

N 142-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ

 

Կոդը

Գործունեության տեսակի անվանումը

C26.11.0

Էլեկտրոնային բաղադրամասերի արտադրություն

C26.12.0

Հավաքած էլեկտրոնային մեկուսատախտակների արտադրություն

C26.20.0

Համակարգիչների և ծայրամասային սարքվածքների արտադրություն

C26.30.0

Կապի սարքավորանքի արտադրություն

C26.40.0

Կենցաղային էլեկտրոնային սարքավորանքի արտադրություն

C26.51.0

Չափիչ, ստուգիչ, փորձարկիչ և նավագնացական գործիքների ու սարքերի արտադրություն

C26.60.0

Ճառագայթահարող, էլեկտրաբժշկական և էլեկտրաբուժական սարքավորանքի արտադրություն

C26.70.0

Օպտիկական գործիքների և լուսանկարչական սարքավորանքի արտադրություն

C26.80.0

Մագնիսական և օպտիկական տեղեկատվական կրիչների արտադրություն

C28.11.0

Շարժիչների և տուրբինների, բացառությամբ ավտոմեքենաների, մոտոցիկլային և օդագնացական, արտադրություն

C28.12.0

Հիդրավլիկական սարքավորանքի արտադրություն

C28.99.0

Հատուկ նշանակության այլ մեքենաների արտադրություն` չներառված ուրիշ խմբավորումներում

C29.31.0

Ավտոմեքենաների և դրանց շարժիչների համար էլեկտրական և էլեկտրոնային սարքավորանքի արտադրություն

C30.30.1

Օդանավերի և տիեզերանավերի արտադրություն

C30.30.2

Այլ թռչող սարքերի արտադրություն

C30.30.9

Օդանավերի, տիեզերանավերի և այլ թռչող սարքերի համար մասերի արտադրություն

C30.40.0

Մարտական մեքենաների արտադրություն

J58.21.0

Համակարգչային խաղերի հրատարակություն

J58.29.0

Այլ համակարգչային ծրագրերի հրատարակություն

J62.01.0

Ծրագրային ապահովման մշակում

J62.02.1

Էլեկտրոնային համակարգերի նախագծում, թեստավորում և մշակում

J62.02.9

Խորհրդատվական գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում` չներառված ուրիշ խմբավորումներում

J62.03.0

Համակարգչային համակարգերի կառավարման գործունեություն

J62.09.0

Տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառում այլ գործունեություն

J63.11.1

Տվյալների հիմնապաշարների և տեղեկատվական ռեսուրսների մշակում և կիրառում

J63.11.3

Օպերատիվ ռեժիմում ծրագրային ապահովմանն առնչվող սպասարկման ծառայությունները` կիրառական ծրագրերի և համակարգային ծրագրային ու տեխնիկական միջոցների սպասարկում

J63.12.0

Վեբ-պորտալների հետ կապված գործողություններ

M71.12.5

Ինտեգրալային սխեմաների նախագծում և թեստավորում

M72.11.0

Գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ կենսատեխնոլոգիաների բնագավառում

M72.19.1

Գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ բնական գիտությունների բնագավառում

M72.19.2

Գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ տեխնիկական գիտությունների և տեխնոլոգիաների բնագավառում

M72.20.0

Գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ հասարակական և հումանիտար գիտությունների բնագավառում

 

 

Պաշտոնական հրապարակման օրը` 13 փետրվարի 2025 թվական:

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.02.2025
N 142-Ն
Որոշում