23.01.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
19 հոկտեմբերի 2018 թվականի թիվ 58-Ն
«ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 6-ԳՄ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 45-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Գրադարանների գործունեության մասին» Ձև 6-գմ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Գրադարանների գործունեության մասին» Ձև 6-գմ (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
(2-րդ կետը փոփ. 07.07.2023 թիվ 16-Ն որոշում)
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 17-ի ««Գրադարանների գործունեության մասին» Ձև 6-գմ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 19-ի թիվ 193-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 45-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի հոկտեմբերի 19-ի
թիվ 58-Ն որոշման
(Նկար)
Բաժին 1. Շենքային պայմանները
._____________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը |Տողի ծածկագիրը|Չափման |Ընդամենը|այդ թվում` |
| | |միավորը | |_____________|
| | | | | քաղաք|գյուղ |
|______________________|______________|________|________|______|______|
|Ա | Բ |Գ |1 |2 |3 |
|______________________|______________|________|________|______|______|
|Գրադարանների քանակը |100 |միավոր | | | |
|______________________|______________|________|________|______|______|
|Գրադարանի շենքի |110 |քառ.մետր| | | |
|ընդհանուր մակերեսը | | | | | |
|______________________|______________|________|________|______|______|
|Ընթերցասրահի մակերեսը |120 |քառ.մետր| | | |
|______________________|______________|________|________|______|______|
|Ընթերցասրահի տեղերի |130 |միավոր | | | |
|քանակը | | | | | |
._____________________________________________________________________.
Բաժին 2. Գրադարանային հավաքածուն (ֆոնդը) ըստ բովանդակության
միավոր
._____________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը |Տողի ծածկագիրը |Ընդամենը| այդ թվում` |
| | | |___________________|
| | | | քաղաք | գյուղ |
|________________________|_______________|________|_________|_________|
|Ա |Բ |1 |2 |3 |

|Ընդամենը, այդ թվում` ըստ|200 | | | |
|լեզուների | | | | |
|________________________|_______________|________|_________|_________|
|հայերեն |200.1 | | | |
|________________________|_______________|________|_________|_________|
|այլ լեզուներ |200.2 | | | |
|________________________|_______________|________|_________|_________|
|Տող 200-ից` այդ թվում |210 | | | |
|ըստ բովանդակության | | | | |
|________________________|_______________|________|_________|_________|
|հասարակական-քաղաքական |210.1 | | | |
|________________________|_______________|________|_________|_________|
|բնական գիտություններ, |210.2 | | | |
|բժշկություն | | | | |
|________________________|_______________|________|_________|_________|
|տեխնիկական, |210.3 | | | |
|գյուղատնտեսական և | | | | |
|տնտեսագիտական | | | | |
|________________________|_______________|________|_________|_________|
|մշակույթ, ֆիզկուլտուրա |210.4 | | | |
|և սպորտ | | | | |
|________________________|_______________|________|_________|_________|
|հումանիտար գիտություն- |210.5 | | | |
|ներ, գեղարվեստական | | | | |
|գրականություն | | | | |
._____________________________________________________________________.
Բաժին 3. Տացքն (սպասարկված գրականություն) ըստ բովանդակության
միավոր
._____________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը | Տողի |Ընդամենը| այդ թվում`|
| |ծածկագիրը| |____________|
| | | |քաղաք| գյուղ|
|_____________________________________|_________|________|_____|______|
| Ա |Բ |1 |2 |3 |
|_____________________________________|_________|________|_____|______|
|Ընդամենը, այդ թվում` ըստ լեզուների |300 | | | |
|_____________________________________|_________|________|_____|______|
|հայերեն |300.1 | | | |
|_____________________________________|_________|________|_____|______|
|այլ լեզուներ |300.2 | | | |
|_____________________________________|_________|________|_____|______|
|Տող 300-ից` այդ թվում ըստ |310 | | | |
|բովանդակության | | | | |
|_____________________________________|_________|________|_____|______|
|հասարակական-քաղաքական |310.1 | | | |
|_____________________________________|_________|________|_____|______|
|բնական գիտություններ, բժշկություն |310.2 | | | |
|_____________________________________|_________|________|_____|______|
|տեխնիկական, գյուղատնտեսական և |310.3 | | | |
|տնտեսագիտական | | | | |
|_____________________________________|_________|________|_____|______|
|մշակույթ, ֆիզկուլտուրա և սպորտ |310.4 | | | |
|_____________________________________|_________|________|_____|______|
|հումանիտար գիտություններ, |310.5 | | | |
|գեղարվեստական գրականություն | | | | |
._____________________________________________________________________.
Բաժին 4. Ընթերցողների թվաքանակն ըստ տարիքի
մարդ
._____________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը |Տողի |Ընթերցողների | այդ թվում` |
| |ծածկագիրը|թվաքանակը |_______________________|
| | | |քաղաքներում |գյուղերում|
|_____________________|_________|_____________|____________|__________|
|Ա |Բ |1 |2 |3 |
|_____________________|_________|_____________|____________|__________|
|Ընդամենը, այդ թվում` |400 | | | |
|_____________________|_________|_____________|____________|__________|
|15 և ցածր |400.1 | | | |
|_____________________|_________|_____________|____________|__________|
|16 - 18 |400.2 | | | |
|_____________________|_________|_____________|____________|__________|
|19 - 25 |400.3 | | | |
|_____________________|_________|_____________|____________|__________|
|26 - 40 |400.4 | | | |
|_____________________|_________|_____________|____________|__________|
|41 - 55 |400.5 | | | |
|_____________________|_________|_____________|____________|__________|
|56 - 63 |400.6 | | | |
|_____________________|_________|_____________|____________|__________|
|64 և բարձր |400.7 | | | |
._____________________________________________________________________.
Բաժին 4.1. ընթերցողների թվաքանակից` կանայք
մարդ
._____________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը |Տողի |Ընթերցողների | այդ թվում` |
| |ծածկագիրը|թվաքանակը |_______________________|
| | | |քաղաքներում |գյուղերում|
|_____________________|_________|_____________|____________|__________|
|Ա |Բ |1 |2 |3 |
|_____________________|_________|_____________|____________|__________|
|Ընդամենը, այդ թվում` |410 | | | |
|_____________________|_________|_____________|____________|__________|
|15 և ցածր |410.1 | | | |
|_____________________|_________|_____________|____________|__________|
|16 - 18 |410.2 | | | |
|_____________________|_________|_____________|____________|__________|
|19 - 25 |410.3 | | | |
|_____________________|_________|_____________|____________|__________|
|26 - 40 |410.4 | | | |
|_____________________|_________|_____________|____________|__________|
|41 - 55 |410.5 | | | |
|_____________________|_________|_____________|____________|__________|
|56 - 63 |410.6 | | | |
|_____________________|_________|_____________|____________|__________|
|64 և բարձր |410.7 | | | |
._____________________________________________________________________.
Բաժին 5. Հաճախումների և միջոցառումների քանակը
միավոր
._____________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը|Տողի |Հաճախում-|այդ թվում` |Միջոցա- | այդ թվում|
| |ծածկա-|ների |___________|ռումների|___________|
| |գիրը |քանակը |քաղաք|գյուղ|քանակը |քաղաք|գյուղ|
| | |ընդամենը | | |ընդամենը| | |
|___________________|______|_________|_____|_____|________|_____|_____|
|Ա |Բ |1 |2 |3 |4 |5 |6 |
|___________________|______|_________|_____|_____|________|_____|_____|
|Ընդամենը, որից` |500 | | | | | | |
|___________________|______|_________|_____|_____|________|_____|_____|
|1-9-րդ դասարանների |500.1 | | | | | | |
|աշակերտների համար | | | | | | | |
._____________________________________________________________________.
Բաժին 6. Գրադարանային աշխատողներ
մարդ
._____________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը|Տողի |Գրադարանային | այդ թվում` |
| |ծածկագիրը |աշխատողների |______________________|
| | |թվաքանակը |քաղաքներում|գյուղերում|
|___________________|__________|_______________|___________|__________|
|Ա |Բ |1 |2 |3 |
|___________________|__________|_______________|___________|__________|
|Ընդամենը, այդ թվում|600 | | | |
|ըստ կրթական | | | | |
|մակարդակի | | | | |
|___________________|__________|_______________|___________|__________|
|բարձրագույն |600.1 | | | |
|մասնագիտական | | | | |
|___________________|__________|_______________|___________|__________|
|միջին մասնագիտական |600.2 | | | |
|___________________|__________|_______________|___________|__________|
|միջնակարգ |600.3 | | | |
._____________________________________________________________________.
Բաժին 6.1. գրադարանային աշխատողներից` կանայք
մարդ
._____________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը|Տողի |Գրադարանային | այդ թվում` |
| |ծածկագիրը |աշխատողների |______________________|
| | |թվաքանակը |քաղաքներում|գյուղերում|
|___________________|__________|_______________|___________|__________|
|Ա |Բ |1 |2 |3 |
|___________________|__________|_______________|___________|__________|
|Ընդամենը, այդ թվում|610 | | | |
|ըստ կրթական | | | | |
|մակարդակի | | | | |
|___________________|__________|_______________|___________|__________|
|բարձրագույն |610.1 | | | |
|մասնագիտական | | | | |
|___________________|__________|_______________|___________|__________|
|միջին մասնագիտական |610.2 | | | |
|___________________|__________|_______________|___________|__________|
|միջնակարգ |610.3 | | | |
._____________________________________________________________________.
Ղեկավար` ____________________ _________________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (լիազորված անձ)` ___________________ ___________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
«_ _ «______ ____20___թ.
(1-ին հավելվածը փոփ. 07.07.2023 թիվ 16-Ն, 17.01.2025 թիվ 03-Ն որոշումներ)
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի հոկտեմբերի 19-ի
թիվ 58-Ն որոշման
ՀՐԱՀԱՆԳ «ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 6-ԳՄ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Գրադարանների գործունեության մասին» Ձև 6-գմ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության համայնքապետարանները` համայնքային ենթակայության գրադարանների մասով` ամփոփ, ՀՀ կառավարության կողմից հիմնադրված պետական գրադարանները, ինչպես նաև ոչ պետական գրադարանները, որոնք այդ մասին նախապես իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են հաշվետու տարվա համար` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա հունվարի 25-ը:
4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են` համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:
5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ
6. «100» ծածկագրով տողի սյուն 1-ում արտացոլվում է գրադարանների քանակը, «110» ծածկագրով տողի սյուն 1-ում արտացոլվում է գրադարանի շենքի ընդհանուր մակերեսը, «120» ծածկագրով տողի սյուն 1-ում արտացոլվում է ընթերցասրահի մակերեսը, իսկ «130» ծածկագրով տողի սյուն 1-ում` գրադարանի տեղերի քանակը:
7. Բաժին 1-ում լրացվում են միայն 2-րդ և 3-րդ սյուները` սույն հրահանգի 6-րդ կետի դրույթներին համապատասխան` քաղաքների և գյուղերի բաշխվածությամբ:
8. Բաժին 2-ի «200» ծածկագրով տողի սյուն 1-ում արտացոլվում է գրադարանային հավաքածուի (ֆոնդի) ընդհանուր քանակը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ: «200.1» և «200.2» ծածկագրերով տողերի սյուն 1-ում արտացոլվում է գրքային ֆոնդը` ըստ լեզուների (հայերեն, այլ լեզուներ), «210»-»210.5» ծածկագրերով տողերի սյուն 1-ում արտացոլվում է գրքային ֆոնդը` ըստ բովանդակության:
9. Բաժին 2-ում լրացվում է միայն 2-րդ և 3-րդ սյուները` սույն հրահանգի 8-րդ կետի դրույթներին համապատասխան` քաղաքների և գյուղերի բաշխվածությամբ:
10. Բաժին 3-ի «300» ծածկագրով տողի սյուն 1-ում արտացոլվում է տացքը` (գրադարանի կողմից սպասարկած գրականությունը) հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, «300.1» և «300.2» ծածկագրերով տողի սյուն 1-ում արտացոլվում է տացքը` ըստ լեզուների (հայերեն, այլ լեզուներ), «310»-»310.5» ծածկագրերով տողերի սյուն 1-ում արտացոլվում է տացքը` ըստ բովանդակության:
11. Բաժին 3-ում լրացվում են միայն 2-րդ և 3-րդ սյուները` սույն հրահանգի 10-րդ կետի դրույթներին համապատասխան` քաղաքների և գյուղերի բաշխվածությամբ:
12. Բաժին 4-ի «400» ծածկագրով տողի սյուն 1-ում արտացոլվում է ընթերցողների թվաքանակը, «400.1»-»400.7» ծածկագրերով տողերի սյուն 1-ում արտացոլվում է ընթերցողների թվաքանակը` տարիքային խմբավորմամբ:
13. Բաժին 4-ում լրացվում են միայն 2-րդ և 3-րդ սյուները` սույն հրահանգի 12-րդ կետի դրույթներին համապատասխան` քաղաքների և գյուղերի բաշխվածությամբ:
14. Բաժին 4.1-ում ընթերցողների թվաքանակից (Բաժին 4-ից) առանձնացվում է կանանց թվաքանակը և լրացվում է սույն հրահանգի 12-րդ և 13-րդ կետերի դրույթների համապատասխան:
15. Բաժին 5-ի «500» ծածկագրով տողի սյուն 1-ում արտացոլվում է գրադարան հաճախումների քանակը, որից «500.1» ծածկագրով տողի սյուն 1-ում արտացոլվում է 1-9-րդ դասարանների աշակերտներինը, «500» ծածկագրով տողի 4-րդ սյունում միջոցառումների քանակը, որից «500.1» ծածկագրով տողի սյուն 4-ում տարանջատվում է 1-9-րդ դասարանների աշակերտների համար նախատեսված միջոցառումների քանակը:
16. Բաժին 5-ում լրացվում են միայն 2-րդ, 3-րդ, 5-րդ և 6-րդ սյուները` սույն հրահանգի 15-րդ կետի դրույթներին համապատասխան` քաղաքների և գյուղերի բաշխվածությամբ:
17. Բաժին 6-ի «600» ծածկագրով տողի սյուն 1-ում արտացոլվում է գրադարանային աշխատողների թվաքանակը: «600.1»-»600.3» ծածկագրերով տողերի սյուն 1-ում արտացոլվում է գրադարանային աշխատողների թվաքանակը` ըստ կրթական մակարդակի:
18. Բաժին 6-ում լրացվում են միայն 2-րդ և 3-րդ սյուները` սույն հրահանգի 17-րդ կետի դրույթներին համապատասխան` քաղաքների և գյուղերի բաշխվածությամբ:
19. Բաժին 6.1-ում գրադարանային աշխատողների թվաքանակից (Բաժին 6-ից) առանձնացվում է կանանց թվաքանակը և լրացվում` սույն հրահանգի 17-րդ և 18-րդ կետերի դրույթների համապատասխան:
(2-րդ հավելվածը փոփ. 07.07.2023 թիվ 16-Ն, 17.01.2025 թիվ 03-Ն որոշումներ)