Սեղմել Esc փակելու համար:
«ԲՆԱԿԱՆ ԵՎ ՀԵՂՈՒԿ ԳԱԶԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲՆԱԿԱՆ ԵՎ ՀԵՂՈՒԿ ԳԱԶԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԳԱ ...

 

23.01.2025 -

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հոկտեմբերի 2018 թվականի թիվ 33-Ն

 

«ԲՆԱԿԱՆ ԵՎ ՀԵՂՈՒԿ ԳԱԶԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 3-ԳԱԶ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԹԻՎ 181-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(Վերնագիրը փոփ. 17.01.25 թիվ 01-Ն որոշում)

 

i

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Բնական և հեղուկ գազի օգտագործման մասին» Ձև 3-գազ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

(1-ին կետը փոփ. 17.01.25 թիվ 01-Ն որոշում)

2. Հաստատել «Բնական և հեղուկ գազի օգտագործման մասին» Ձև 3-գազ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

(2-րդ կետը փոփ. 17.01.25 թիվ 01-Ն որոշում)

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 12-ի ««Ամփոփ հաշվետվություն բնական և հեղուկ գազի օգտագործման մասին» Ձև թիվ 1-գազ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 181-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

 Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի հոկտեմբերի 19-ի
թիվ 33-Ն որոշման

(1-ին հավելվածը խմբ. 17.01.25 թիվ 01-Ն որոշում)

 

 

Բաժին 1. Գազի բաշխիչ ցանցի միագիծ երկարությունն և գազաֆիկացված բնակարանների ու բնակելի տների քանակը

 

Մարզ, քաղաք,

գյուղեր

Տողի

ծած-կագիրը

Բնական գազ

գազի փողոցային ցանցի միագիծ երկարությունը, կմ

գազաֆիկացված բնակարանների և բնակելի տների քանակը, միավոր

գազա-մուղների

երկարու-թյունը

մինչև

վերագոր-ծարկվելը

գործարկվել է

դուրս է գրվել տարվա ընթացքում

հաշվետու տարվա վերջում, սյուն 2 + սյուն 3 – սյուն 4

մինչև

վերա-գոր-ծարկ-վելը

գործարկվելէ

տարվա

ընթաց-

քում

տարբեր

պատճառ-

ներով

գազաֆի-կացման

ցանցից

դուրս

եկած

բնակա-րաններ

և

բնակելի

տներ

հաշվե-տու

տարվա

վերջում, սյուն 8 + սյուն 9 - սյուն 10

հաշվե-տու

տարվա

սկզբի դրութ-յամբ

հաշվե-տու

տարվա

ընթաց-քում

ընդա-մենը

որից` մաշվա-ծության

պատ-ճառով

հաշվե-տու

տարվա

սկզբի

դրութ-յամբ

հաշվե-տու

տարվա

ընթաց-քում

Ա

Բ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

Ընդամենը Հայաստանի Հանրապետությունում 100                      
քաղաք Երևան 101                      
Արագածոտն 102                      
քաղաք Աշտարակ 102.1                      
քաղաք Ապարան 102.2                      
քաղաք Թալին 102.3                      
գյուղեր 102.9                      
Արարատ 103                      
քաղաք Արտաշատ 103.1                      
քաղաք Արարատ 103.2                      
քաղաք Վեդի 103.3                      
քաղաք Մասիս 103.4                      
գյուղեր 103.9                      
Արմավիր 104                      
քաղաք Արմավիր 104.1                      
քաղաք Վաղարշապատ 104.2                      
քաղաք Մեծամոր 104.3                      
գյուղեր 104.9                      
Գեղարքունիք 105                      
քաղաք Գավառ 105.1                      
քաղաք Մարտունի 105.2                      
քաղաք Ճամբարակ 105.3                      
քաղաք Սևան 105.4                      
քաղաք Վարդենիս 105.5                      
գյուղեր 105.9                      
Լոռի 106                      
քաղաք Վանաձոր 106.1                      
քաղաք Ալավերդի 106.2                      
քաղաք Ախթալա 106.3                      
քաղաք Թումանյան 106.4                      
քաղաք Շամլուղ 106.5                      
քաղաք Սպիտակ 106.6                      
քաղաք Ստեփանավան 106.7                      
քաղաք Տաշիր 106.8                      
գյուղեր 106.9                      
Կոտայք 107                      
քաղաք Աբովյան 107.1                      
քաղաք Բյուրեղավան 107.2                      
քաղաք Հրազդան 107.3                      
քաղաք Չարենցավան 107.4                      
քաղաք Ծաղկաձոր 107.5                      
քաղաք Եղվարդ 107.6                      
քաղաք Նոր Հաճն 107.7                      
գյուղեր 107.9                      
Շիրակ 108                      
քաղաք Գյումրի 108.1                      
քաղաք Մարալիկ 108.2                      
քաղաք Արթիկ 108.3                      
գյուղեր 108.9                      
Սյունիք 109                      
քաղաք Կապան 109.1                      
քաղաք Գորիս 109.2                      
քաղաք Քաջարան 109.3                      
քաղաք Սիսիան 109.4                      
քաղաք Դաստակերտ 109.5                      
քաղաք Մեղրի 109.6                      
քաղաք Մեղրի 109.6                      
քաղաք Ագարակ 109.7                      
գյուղեր 109.9                      
Վայոց ձոր 110                      
քաղաք Եղեգնաձոր 110.1                      
քաղաք Վայք 110.2                      
քաղաք Ջերմուկ 110.3                      
գյուղեր 110.9                      
Տավուշ 111                      
քաղաք Իջևան 111.1                      
քաղաք Դիլիջան 111.2                      
քաղաք Նոյեմբերյան 111.3                      
քաղաք Բերդ 111.4                      
քաղաք Այրում 111.5                      
գյուղեր 111.9                      

 

Բաժին 2. Սպառողներին բաց թողնված գազը

 

Մարզ, քաղաք,

գյուղեր

Տողի

ծած-կագիրը

Բնականգազ, մլն. խոր. մ

Իրացված

հեղուկ

գազ, տոննա

բոլոր

սպառող-ներին

բաց

թողնված

այդ թվում`

կորուստը

տարվա

ընթացքում

ընդա-մենը

որից` բնակ-չությանը

բնակ-չությանը

կոմունալ-կենցաղային

կարիքների

համար

արտադ-

րական

կարիքների

համար

Ա

Բ

1

2

3

4

5

6

7

Ընդամենը Հայաստանի Հանրապետությունում 200              
քաղաք Երևան 201              
Արագածոտն 202              
քաղաք Աշտարակ 202.1              
քաղաք Ապարան 202.2              
քաղաք Թալին 202.3              
գյուղեր 202.9              
Արարատ 203              
քաղաք Արտաշատ 203.1              
քաղաք Արարատ 203.2              
քաղաք Վեդի 203.3              
քաղաք Մասիս 203.4              
գյուղեր 203.9              
Արմավիր 204              
քաղաք Արմավիր 204.1              
քաղաք Վաղարշապատ 204.2              
քաղաք Մեծամոր 204.3              
գյուղեր 204.9              
Գեղարքունիք 205              
քաղաք Գավառ 205.1              
քաղաք Մարտունի 205.2              
քաղաք Ճամբարակ 205.3              
քաղաք Սևան 205.4              
քաղաք Վարդենիս 205.5              
գյուղեր 205.9              
Լոռի 206              
քաղաք Վանաձոր 206.1              
քաղաք Ալավերդի 206.2              
քաղաք Ախթալա 206.3              
քաղաք Թումանյան 206.4              
քաղաք Շամլուղ 206.5              
քաղաք Սպիտակ 206.6              
քաղաք Ստեփանավան 206.7              
քաղաք Տաշիր 206.8              
գյուղեր 206.9              
Կոտայք 207              
քաղաք Աբովյան 207.1              
քաղաք Բյուրեղավան 207.2              
քաղաք Հրազդան 207.3              
քաղաք Չարենցավան 207.4              
քաղաք Ծաղկաձոր 207.5              
քաղաք Եղվարդ 207.6              
քաղաք Նոր Հաճն 207.7              
գյուղեր 207.9              
Շիրակ 208              
քաղաք Գյումրի 208.1              
քաղաք Մարալիկ 208.2              
քաղաք Արթիկ 208.3              
գյուղեր 208.9              
Սյունիք 209              
քաղաք Կապան 209.1              
քաղաք Գորիս 209.1              
քաղաք Քաջարան 209.3              
քաղաք Սիսիան 209.4              
քաղաք Դաստակերտ 209.5              
քաղաք Մեղրի 209.6              
քաղաք Ագարակ 209.7              
գյուղեր 209.9              
Վայոց ձոր 210              
քաղաք Եղեգնաձոր 210.1              
քաղաք Վայք 210.2              
քաղաք Ջերմուկ 210.3              
գյուղեր 210.9              
Տավուշ 211              
քաղաք Իջևան 211.1              
քաղաք Դիլիջան 211.2              
քաղաք Նոյեմբերյան 211.3              
քաղաք Բերդ 211.4              
քաղաք Այրում 211.5              
գյուղեր 211.9              

 

Բաժին 3. Ֆինանսական ընդհանրացված ցուցանիշները

 

(դրամ)

Ցուցանիշի անվանումը

Տողի

ծած-կագիրը

Ընդամենը

այդ թվում`

բնական գազ

հեղուկ գազ

Ա

Բ

1

2

3

Գազի տնտեսության արտադրական հզորությունների միջին տարեկան հաշվեկշռային արժեքը 300      
Մուտքեր, ընդամենը, այդ թվում` 310      
բյուջեից 310.1      
շահագործումից, որից` 310.2      
բնակչությունից 310.2.1      
նվիրատվությունից 310.3      
վարձակալությունից 310.4      
այլ մուտքեր 310.5      
Ծախսեր, ընդամենը,այդ թվում` 320      
նյութական ծախսեր, որից` 320.1      
գազի արժեքը 320.1.1      
ոչ նյութական ծառայությունների վճարումներ 320.2      
գործուղման ծախսեր 320.3      
աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ 320.4      
հիմնավերանորոգման 320.5      
այլ ծախսեր 320.6      
Իրացված բնական գազի դիմաց հաշվետու տարում վճարման ենթակա ընթացիկ պարտավորության գումարը, որից` 330      
բնակչությունից 330.1      

 

Բաժին 4. Հեղուկ գազի ստացումը և իրացումը

 

տոննա

Ցուցանիշի

անվանումը

Տողի

ծած-

կագիրը

Ընդամենը
Ա Բ 1
Մնացորդը տարեսկզբին 400  
Ստացվել է տարվա ընթացքում 410  
Տարեկան կորուստը 420  
Հեղուկ գազի իրացումը, որից` 430  
բնակչությանը, այդ թվում` 430.1  
քաղաքային բնակավայրերում 430.1.1  
գյուղական բնակավայրերում 430.1.2  
Հեղուկ գազի մնացորդը տարեվերջին 440  

 

Բաժին 5. Բնական գազով ապահովված բնակավայրերի քանակը

 

միավոր

Ցուցանիշի

անվանումը

Տողի

ծած-

կագիրը

Ընդամենը
Ա Բ 1
Ընդամենը, այդ թվում` 500  
քաղաքային բնակավայրերում 500.1  
գյուղական բնակավայրերում 500.2  

 

Ղեկավար`  ____________     ____________
  (Ազգանուն, անուն)   (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր
հաշվապահ կամ այլ լիազորված անձ)`

 ____________
 
 ____________
  (Ազգանուն, անուն)   (Ստորագրություն)
     
      « _ _ »______ ____20___թ.

 

 

 Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի հոկտեմբերի 19-ի
թիվ 33-Ն որոշման

(2-րդ հավելվածը խմբ. 17.01.25 թիվ 01-Ն որոշում)

 

ՀՐԱՀԱՆԳ
«ԲՆԱԿԱՆ ԵՎ ՀԵՂՈՒԿ ԳԱԶԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 3-ԳԱԶ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Բնական և հեղուկ գազի օգտագործման մասին» Ձև 3-գազ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացվում է «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից (այսուհետ` ռեսպոնդենտ), Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա ապրիլի 10-ը, որն այդ մասին իրազեկվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվության առաջին և երկրորդ բաժինները լրացվում են ըստ հանրապետության, մարզերի, ըստ մարզի առանձին քաղաքների և ամփոփ` ըստ գյուղերի, իսկ երրորդ, չորրորդ և հինգերորդ բաժինները` ըստ հանրապետության:

4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտը լրացնում է` համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:

5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ

 

6. Բաժին 1-ում լրացվում է`

1) գազի բաշխիչ ցանցի միագիծ երկարությունը (սյուներ 1-6) և գազաֆիկացված բնակարանների ու բնակելի տների քանակը (սյուներ 7-11):

2) Սյուն 1-ում լրացվում է գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի հաշվեկշռում գտնվող գազամուղների բաշխիչ ցանցի միագիծ երկարությունը մինչև գազամուղների ցանցի վերագործարկումը: Գծերի երկարությունը որոշվում է ռեսպոնդենտի կողմից իրականացված գույքագրման կամ տեխնիկական հաշվառման տվյալների հիման վրա:

3) Սյուն 2-ում լրացվում է մինչև հաշվետու տարվա սկիզբը գործարկված գազամուղների երկարությունը:

4) Սյուն 3-ում լրացվում է հաշվետու տարվա ընթացքում գործարկված գազամուղների երկարությունը:

5) Սյուն 4-ում լրացվում է հաշվետու տարվա ընթացքում դուրս գրված ցանցի երկարությունը: Այստեղ ներառվում են այն ցանցերը, որոնք դուրս են գրվել գազաբաշխման տարածքային բաժանմունքի հաշվեկշռից, ներառյալ ֆիզիկական մաշվածության (խարխուլ ցանց), բնակավայրի վերակառուցման, ինչպես նաև այլ գազաբաշխման բաժանմունքի հաշվեկշիռ փոխանցելու հետևանքով դուրս գրված ցանցերը:

6) Սյուն 5-ում լրացվում է մաշվածության պատճառով դուրս գրված ցանցերի երկարաությունը:

7) Սյուն 6-ում ինքնաշխատ արտացոլվում է գազի փողոցային ցանցի միագիծ երկարությունը հաշվետու տարեվերջին:

8) Սյուն 7-ում լրացվում է գազի փողոցային ցանցին միացված բնակարանների և բնակելի տների քանակը հաշվետու տարեսկզբին մինչև գազաֆիկացումը, որը հաշվարկվում է բաժանորդային քարտերի (գրքերի), բաժանորդների անձնական հաշիվների տվյալների հիման վրա:

9) Սյուն 8-ում լրացվում է մինչև հաշվետու տարեսկիզբը գազաֆիկացված բնակարանների և բնակելի տների քանակը:

10) Սյուն 9-ում լրացվում է հաշվետու տարում գազաֆիկացված բնակարանների և բնակելի տների քանակը:

11) Սյուն 10-ում լրացվում է հաշվետու տարվա ընթացքում գազաֆիկացման ցանցից դուրս գրված բնակարանների և բնակելի տների քանակը (բնակելի տան քանդման, գազօջախները էլեկտրասալիկներով փոխարինելու դեպքերում):

12) Սյուն 11-ում ինքնաշխատ արտացոլվում է գազաֆիկացված բնակարանների և բնակելի տների քանակը տարեվերջին:

7. Բաժին 2-ում լրացվում են սպառողներին բաց թողնված գազի վերաբերյալ տվյալները:

1) Սյուն 1-ում լրացվում է բոլոր սպառողներին բաց թողնված բնական գազի փաստացի քանակը (բնակչությանը, կոմունալ-կենցաղային և արտադրական կարիքների համար): Բաց թողնված գազի քանակը որոշվում է հաշվառման գրքերի, քարտերի և երկկողմանի ակտերի հիման վրա, որոնց համար հիմք են հանդիսանում սպառողների մոտ տեղադրված գազի հաշվառման չափիչ սարքերի ցուցմունքները, իսկ գազի հաշվառման չափիչ սարքերի բացակայության կամ անսարքության դեպքում` տեղադրված այրման սարքերի հզորության և նրանց փաստացի աշխատած ժամանակը: Բոլոր սպառողներին բաց թողնված գազի ընդհանուր քանակությունից լրացվում է.

ա. բնակչությանը բաց թողնված գազի քանակը (սյուն 2),

բ. սյուն 3-ում լրացվում է կոմունալ-կենցաղային կարիքների համար բաց թողնված գազի քանակը (ջեռուցման, օդափոխության, տաք ջրամատակարարման վրա ծախսված գազը), որն իրականացվում է մինչև 20 գկալ/ժամ հզորություն ունեցող կենցաղային կաթսայատների կողմից, ինչպես նաև բնակելի, ուսումնական, բուժական, սպորտային, առևտրի և մշակույթի շենքերի, մանկական խնամատարական, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական սպասարկման հաստատությունների, առողջարանների և հանգստյան տների, լվացքատների, կոմունալ -կենցաղային կարիքների և այլ օբյեկտների կարիքների համար: Կոմունալ-կենցաղային կարիքների համար բաց թողնված գազի քանակության մեջ չեն ներառվում ավելի քան 20 գկալ/ժամ հզորություն ունեցող տարածքային կաթսայատներին և միավորված կաթսայատների ու ջերմացանցերի ենթակայության կաթսայատներին (անկախ նրանց հզորությունից) բաց թողնված գազի քանակը,

գ. արդյունաբերության ոլորտի կաթսայատներին տրված գազի քանակը (սյուն 4):

2) Սյուն 5-ում լրացվում է ցանցում գազի կորստի քանակը, որը որոշվում է որպես ցանցին տրված գազի և բոլոր սպառողներին բաց թողնված գազի քանակների տարբերություն: Այն դեպքում, երբ քաղաքի գազաբաշխման բաժանմունքը գազ է բաց թողնում նաև այլ բնակավայրի, ցանցում գազի կորստի քանակը հաշվելու համար անհրաժեշտ է ցանցին տրված գազի քանակից հանել քաղաքի բոլոր սպառողներին տրված գազի քանակը և այլ բնակավայրերի գազի տնտեսությանը տրված գազի քանակը:

3) Սյուն 6-ում լրացվում է իրացված հեղուկ գազի ընդհանուր քանակը, որից առանձնացվում է բնակչության կողմից իրացվածը (սյուն 7):

8. Բաժին 3-ում լրացվում են ֆինանսական ընդհանրացված ցուցանիշները: «300» ծածկագրով տողում լրացվում է գազաբաշխման տարածքային բաժանմունքի արտադրական հզորությունների միջին տարեկան հաշվեկշռային արժեքը:

1) «310» ծածկագրով տողում լրացվում է բոլոր տեսակի ֆինանսական մուտքերը, որից «310.1» ծածկագրով տողում լրացվում է բյուջեից մուտքերը, «310.2» ծածկագրով տողում լրացվում է բաց թողնված գազից ստացված մուտքերը, որից «310.2.1» ծածկագրով տողում առանձնացվում է բնակչությունից ստացված մուտքերը: «310.3» ծածկագրով տողում լրացվում են նվիրատվությունից մուտքերը, «310.4» ծածկագրով տողում լրացվում են վարձակալությունից մուտքերը, իսկ «310.5» ծածկագրով տողում լրացվում են այլ մուտքեր:

2) «320» ծածկագրով տողում լրացվում է գազի իրացման հետ կապված բոլոր ծախսերը:

3) «320.1» ծածկագրով տողում լրացվում է նյութական ծախսերը, որոնք իրենց մեջ ներառում են ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը: «320.1.1» ծածկագրով տողում լրացվում է գազի արժեքը:

4) «320.2» ծածկագրով տողում լրացվում են ոչ նյութական ծառայությունների վճարումները, որոնք իրենց մեջ ներառում են աշխատողների մասնագիտական ուսուցմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն:

5) «320.3» ծածկագրով տողում լրացվում են ռեսպոնդենտի հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները` գործուղման ծախսերը:

6) «320.4» ծածկագրով տողում լրացվում է աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումների տվյալները` հաշվետու ժամանակահատվածում բոլոր աշխատողների (ներառյալ` համատեղությամբ) կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց վճարվող հիմնական աշխատավարձը, լրացուցիչ աշխատավարձը` հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումները, հավելավճարները, լրավճարները և պարգևատրումները, ամենամյա (նվազագույն, երկարացված, լրացուցիչ) արձակուրդի գումարները, չօգտագործված արձակուրդի համար վճարվող հատուցումը (փոխհատուցումը), ինչպես նաև աշխատավարձին հավասարեցված այլ վճարումները:

7) «320.5» ծածկագրով տողում լրացվում են ռեսպոնդենտի կողմից շենքերի և շինությունների վերանորոգման ծախսերը:

8) «320.1»-«320.5» ծածկագրերով տողերում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը լրացվում են «320.6» ծածկագրով տողում:

9) «330» ծածկագրով տողում լրացվում է իրացված բնական գազի դիմաց հաշվետու տարում վճարման ենթակա ընթացիկ պարտավորության գումարը, «330.1» ծածկագրով տողում լրացվում է բնակչության կողմից գոյացվածը:

9. Ստացված հեղուկ գազի քանակը որոշվում է չափիչ սարքերի ցուցմունքների և սկզբնական հաշվառման փաստաթղթերով` տեխնիկական մատյաններում կատարված ամենօրյա գրառումների հիման վրա:

10. Տարեվերջում գազի մնացորդը հավասար է տարեսկզբի գազի մնացորդին գումարած տարվա ընթացքում մատակարարներից ստացած գազը, հանած գազի փաստացի իրացումը սպառողներին, հանած սեփական արտադրական կարիքների վրա ծախսված գազը և կորուստը:

11. Բաժին 4-ում լրացվում են հեղուկ գազի ստացման և իրացման տվյալները: «400» ծածկագրով տողում լրացվում է հեղուկ գազի մնացորդը տարեսկզբին, «405» ծածկագրով տողում լրացվում է տարվա ընթացքում ստացված հեղուկ գազի քանակը, «410» ծածկագրով տողում լրացվում է հեղուկ գազի տարեկան կորուստը, «415» ծածկագրով տողում լրացվում է հեղուկ գազի իրացման քանակը, որից «415.1» ծածկագրով տողում լրացվում բնակչությանը տրված գազի ծավալը, որից «415.1.1» և «415.1.2» ծածկագրով տողերում լրացվում է քաղաքային և գյուղական բնակավայրերին տրված հեղուկ գազի քանակը: «420» ծածկագրով տողերում լրացվում է հեղուկ գազի մնացորդը տարեվերջին:

12. Բաժին 5-ի «500» ծածկագրով տողում լրացվում է բնական գազով ապահովված բնակավայրերի քանակը, որից «500.1» և «500.2» ծածկագրերով տողերում լրացվում է բնական գազով ապահովված քաղաքների և գյուղերի քանակը:

 

 

 

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
19.10.2018
N 33-Ն
Որոշում