Սեղմել Esc փակելու համար:
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ Ե...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈ ...

 

17.01.2025 -

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

24 հունվարի 2019 թվականի N 50-Ն

 

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ, 2025 ԹՎԱԿԱՆԻ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՀԱՄԱՐ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՄԻԱՎՈՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԱՓԵՐՆ ԸՍՏ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 23.01.20 թիվ 45-Ն (որոշումն ունի անցումային դրույթներ), 14.01.21 թիվ 13-Ն (որոշումն ունի անցումային դրույթներ), 25.03.21 թիվ 396-Ն, 30.12.21 թիվ 2200-Ն, 29.12.22 թիվ 2068-Ն, 28.12.23 թիվ 2329-Ն, 16.01.25 թիվ 50-Ն որոշումներ)

 

Հիմք ընդունելով «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ, 13-րդ հոդվածի 1-ին, 14-րդ հոդվածի 2-րդ և 16-րդ հոդվածի 1-ին մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

1) Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով «Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին վճարվում են`

ա. ընտանեկան նպաստը,

բ. սոցիալական նպաստը,

գ. հրատապ օգնությունը` ընտանիքում երեխայի ծննդյան, ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու, ընտանիքի անդամի մահվան դեպքերում տրվող միանվագ հրատապ օգնություն և եռամսյակային հրատապ օգնություն.

2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների համար նախատեսված գումարների 97 տոկոսը նպատակաուղղվում է ընտանեկան նպաստի և սոցիալական նպաստի համար, ընտանիքում երեխայի ծննդյան, ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու, ընտանիքի անդամի մահվան դեպքերում տրվող միանվագ հրատապ օգնությանը, իսկ 3 տոկոսը` եռամսյակային հրատապ օգնության վճարմանը.

i

3) սահմանամերձ բնակավայրեր են համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 21-ի N 163 որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված բնակավայրերը:

(1-ին կետը փոփ. 23.01.20 թիվ 45-Ն (որոշումն ունի անցումային դրույթներ), 14.01.21 թիվ 13-Ն (որոշումն ունի անցումային դրույթներ), 30.12.21 թիվ 2200-Ն, 29.12.22 թիվ 2068-Ն, 28.12.23 թիվ 2329-Ն, 16.01.25 թիվ 50-Ն որոշումներ)

2. Հաստատել ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցները` համաձայն հավելվածի:

(2-րդ կետը փոփ. 23.01.20 թիվ 45-Ն (որոշումն ունի անցումային դրույթներ), 14.01.21 թիվ 13-Ն (որոշումն ունի անցումային դրույթներ), 25.03.21 թիվ 396-Ն  որոշումներ)

3. Սահմանել 2025 թվականին ընտանեկան նպաստի և սոցիալական նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորի մեծությունը` 28.00 միավոր:

(3-րդ կետը փոփ. 23.01.20 թիվ 45-Ն (որոշումն ունի անցումային դրույթներ), 14.01.21 թիվ 13-Ն (որոշումն ունի անցումային դրույթներ), 30.12.21 թիվ 2200-Ն, 29.12.22 թիվ 2068-Ն, 28.12.23 թիվ 2329-Ն, 16.01.25 թիվ 50-Ն որոշումներ)

4. Սահմանել ընտանեկան նպաստի բազային մասի չափը, 18 տարին չլրացած անդամին տրվող հավելման տարբերակման պայմաններն ու տարբերակված չափերը`

1) ընտանեկան նպաստի բազային մասը` 20000 դրամ.

2) 28.01-35.00 անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`

ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 5500 դրամ,

բ. չորս և ավելի` 18 տարին չլրացած անդամ ունեցող ընտանիքների (այսուհետ` բազմազավակ ընտանիք) յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,

գ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,

դ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ.

3) 35.01-39.00 անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`

ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,

բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,

գ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,

դ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ.

4) 39.01 և ավելի անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`

ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,

բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ,

գ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,

դ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 8000 դրամ:

(4-րդ կետը փոփ. 23.01.20 թիվ 45-Ն (որոշումն ունի անցումային դրույթներ), 29.12.22 թիվ 2068-Ն որոշում)

5. Սահմանել սոցիալական նպաստի չափը` 20000 դրամ:

(5-րդ կետը փոփ. 29.12.22 թիվ 2068-Ն որոշում)

6. Սահմանել հրատապ օգնությունների չափերը`

1) միանվագ հրատապ օգնության չափերը`

ա. երեխայի ծննդյան դեպքում` 50000 դրամ,

բ. երեխայի` առաջին դասարան ընդունվելու դեպքում` 25000 դրամ,

գ. ընտանիքի անդամի մահվան դեպքում` 50000 դրամ.

2) եռամսյակային հրատապ օգնության ամսական չափը` 20000 դրամ:

(6-րդ կետը փոփ. 29.12.22 թիվ 2068-Ն որոշում)

7. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետին, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ, 2025 թվականի չորրորդ եռամսյակում, ըստ անհրաժեշտության, կատարել սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված ֆինանսական միջոցների վերաբաշխում` միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների` ընդհանուր միջոցների մեկ տոկոսի սահմաններում:

(7-րդ կետը փոփ. 23.01.20 թիվ 45-Ն (որոշումն ունի անցումային դրույթներ), 14.01.21 թիվ 13-Ն (որոշումն ունի անցումային դրույթներ), 25.03.21 թիվ 396-Ն, 30.12.21 թիվ 2200-Ն, 29.12.22 թիվ 2068-Ն, 28.12.23 թիվ 2329-Ն, 16.01.25 թիվ 50-Ն որոշումներ)

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

(8-րդ կետը փոփ. 23.01.20 թիվ 45-Ն (որոշումն ունի անցումային դրույթներ), 14.01.21 թիվ 13-Ն (որոշումն ունի անցումային դրույթներ), 30.12.21 թիվ 2200-Ն, 29.12.22 թիվ 2068-Ն, 28.12.23 թիվ 2329-Ն, 16.01.25 թիվ 50-Ն որոշումներ)

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2019 թ. փետրվարի 5
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության
2019 թվականի հունվարի 24-ի
N 50-Ն որոշման

 

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԱՓԵՐՆ ԸՍՏ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ

 

 

Մարզը Տարածքային կենտրոնը 2025 թվական
2025 թվականին ՀՀ պետական բյուջեով նախատեսված գումարի բաշխումը (դրամ) այդ թվում` ընտանեկան նպաստի համար նախատեսված միջին ամսական գումարը (դրամ) այդ թվում` սոցիալական նպաստի համար նախատեսված միջին ամսական գումարը (դրամ) այդ թվում` միանվագ հրատապ օգնությունների, եռամսյակային հրատապ օգնության (3%) համար նախատեսված ամսական գումարի բաշխումը (դրամ)
1 2 3 4 5 6
ԱՐԱՐԱՏԻ ԱՐԱՐԱՏ 344,194,977 22,775,761 4,680,000 1,227,154
ԱՐՏԱՇԱՏ 714,858,045 47,431,442 9,780,000 2,360,062
ՎԵԴԻ 389,754,343 27,648,059 3,480,000 1,351,469
ՄԱՍԻՍ 571,857,827 37,668,508 8,140,000 1,846,311
Ընդամենը 2,020,665,192 135,523,770 26,080,000 6,784,996
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԱՇՏԱՐԱԿ 517,933,437 34,822,536 6,600,000 1,738,584
ԱՊԱՐԱՆ 248,665,066 16,962,509 2,940,000 819,579
ԾԱՂԿԱՀՈՎԻՏ 167,708,470 12,747,685 640,000 588,021
ԹԱԼԻՆ 425,038,750 29,282,299 4,600,000 1,537,597
Ընդամենը 1,359,345,723 93,815,029 14,780,000 4,683,781
ԱՐՄԱՎԻՐԻ ԱՐՄԱՎԻՐ 782,086,491 52,655,741 9,840,000 2,678,133
ՎԱՂԱՐՇԱՊԱՏ 826,804,720 54,329,632 11,860,000 2,710,762
ԲԱՂՐԱՄՅԱՆ 180,595,483 12,907,302 1,520,000 622,322
Ընդամենը 1,789,486,695 119,892,674 23,220,000 6,011,217
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԳԱՎԱՌ 704,308,081 50,327,403 5,800,000 2,564,937
ՍԵՎԱՆ 410,804,911 26,376,730 6,480,000 1,377,012
ՎԱՐԴԵՆԻՍ 721,685,855 50,500,023 7,080,000 2,560,465
ՃԱՄԲԱՐԱԿ 213,363,533 13,992,302 3,040,000 747,992
ՄԱՐՏՈՒՆԻ 1,350,138,554 101,934,950 5,420,000 5,156,596
Ընդամենը 3,400,300,935 243,131,409 27,820,000 12,407,002
ԼՈՌՈՒ ԹՈՒՄԱՆՅԱՆ 331,843,873 17,016,130 9,560,000 1,077,526
ՏԱՇԻՐ 353,539,145 21,566,081 6,720,000 1,175,515
ՎԱՆԱՁՈՐ 1,555,559,142 84,042,281 40,480,000 5,107,648
ՍՊԻՏԱԿ 758,154,905 48,787,521 11,580,000 2,812,054
ՍՏԵՓԱՆԱՎԱՆ 466,440,787 27,728,964 9,600,000 1,541,102
Ընդամենը 3,465,537,853 199,140,976 77,940,000 11,713,845
ԿՈՏԱՅՔԻ ԱԲՈՎՅԱՆ 711,415,934 41,924,455 15,040,000 2,320,207
ՀՐԱԶԴԱՆ 641,822,233 39,835,630 11,420,000 2,229,556
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ 269,593,745 15,915,911 5,720,000 830,234
ՆԱԻՐԻ 475,595,573 31,578,142 6,420,000 1,634,822
Ընդամենը 2,098,427,485 129,254,138 38,600,000 7,014,819
ՇԻՐԱԿԻ ԱՐԹԻԿ 717,005,713 49,288,378 7,980,000 2,482,098
ԱՄԱՍԻԱ 59,605,838 3,697,722 1,060,000 209,431
ՄԱՐԱԼԻԿ 323,731,693 22,432,479 3,440,000 1,105,163
ԱԽՈՒՐՅԱՆ 448,703,389 31,671,024 4,220,000 1,500,925
ԱՇՈՑՔ 70,084,280 4,768,896 840,000 231,461
ԳՅՈՒՄՐԻ 1,766,481,870 100,547,701 41,020,000 5,639,121
Ընդամենը 3,385,612,782 212,406,200 58,560,000 11,168,199
ՍՅՈՒՆԻՔԻ ԳՈՐԻՍ 322,036,325 19,799,186 5,980,000 1,057,174
ԿԱՊԱՆ 191,170,631 6,713,793 8,660,000 557,093
ՄԵՂՐԻ 68,843,226 3,425,244 2,100,000 211,691
ՍԻՍԻԱՆ 220,586,224 14,816,136 2,800,000 766,049
Ընդամենը 802,636,407 44,754,360 19,540,000 2,592,008
ՏԱՎՈՒՇԻ ԴԻԼԻՋԱՆ 227,094,705 13,849,322 4,320,000 755,237
ԻՋԵՎԱՆ 365,063,216 23,359,277 5,900,000 1,162,658
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ 293,149,590 18,055,842 5,380,000 993,291
ԲԵՐԴ 333,172,566 21,133,116 5,440,000 1,191,265
Ընդամենը 1,218,480,077 76,397,556 21,040,000 4,102,450
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՋԵՐՄՈՒԿ 42,878,810 2,184,370 1,240,000 148,864
ՎԱՅՔ 104,425,809 6,631,920 1,680,000 390,231
ԵՂԵԳՆԱՁՈՐ 330,231,108 20,843,681 5,600,000 1,075,578
Ընդամենը 477,535,727 29,659,971 1,614,673
ԵՐԵՎԱՆԻ ԱՋԱՓՆՅԱԿ ԵՎ ԴԱՎԹԱՇԵՆ 334,147,680 10,632,771 16,240,000 972,869
ԱՐԱԲԿԻՐ ԵՎ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ 428,058,782 12,215,585 22,240,000 1,215,980
ԷՐԵԲՈՒՆԻ ԵՎ ՆՈՒԲԱՐԱՇԵՆ 409,820,731 19,970,092 12,880,000 1,301,635
ԿԵՆՏՐՈՆ ԵՎ ՆՈՐՔ ՄԱՐԱՇ 265,049,594 8,189,009 13,140,000 758,457
ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ 411,101,072 20,403,170 12,640,000 1,215,253
ՆՈՐ ՆՈՐՔ ԵՎ ԱՎԱՆ 376,988,211 12,368,214 17,980,000 1,067,471
ՇԵՆԳԱՎԻԹ 511,726,154 21,130,781 19,940,000 1,573,065
  Ընդամենը 2,736,892,224 104,909,621 115,060,000 8,104,731
ԸՆԴԱՄԵՆԸ ՀՀ 22,754,921,100 1,388,885,706 431,160,000 76,197,719

 

(հավելվածը խմբ. 23.01.20 թիվ 45-Ն (որոշումն ունի անցումային դրույթներ), 14.01.21 թիվ 13-Ն (որոշումն ունի անցումային դրույթներ), խմբ. 30.12.21 թիվ 2200-Ն, խմբ. 29.12.22 թիվ 2068-Ն, խմբ. 28.12.23 թիվ 2329-Ն, 16.01.25 թիվ 50-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.01.2019
N 50-Ն
Որոշում