Սեղմել Esc փակելու համար:
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ (ՄԵԾԱԾԱԽ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ (ՄԵԾԱԾԱԽ ԳՆՈՐԴ (ՎԱՃԱՌ ...

30.09.2004 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.11.2002  -ից մինչեւ   30.09.2004  -ը:
 

(ուժը կորցրել է 16.09.04 թիվ 109-Ն որոշում)

i

600.0078.121102

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «12»         11           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60002280

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 հոկտեմբերի 2002 թվականի N 78-ն

 

i

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ (ՄԵԾԱԾԱԽ ԳՆՈՐԴ (ՎԱՃԱՌՈՂ)-ԲԱՇԽՈՂ) ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի է) ենթակետը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել էլեկտրաէներգիայի առուվաճառքի (մեծածախ գնորդ (վաճառող)-բաշխող) պայմանագրի օրինակելի ձևը (հավելված):

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի հունիսի 19-ի «Էլեկտրաէներգիայի առուվաճառքի (մեծածախ գնորդ (վաճառող)-բաշխող) պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 28 որոշումը և օգոստոսի 10-ի «ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի ապրիլի 10-ի N 14, հունիսի 19-ի N 28 և N 29 որոշումների մեջ փոփոխություն կատարելու մասին» N 35 որոշման 3-րդ կետը:

3. Հանձնարարել «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերությանը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը` 15-օրյա ժամկետում վերակնքել պայմանագրերը` դրանք համապատասխանեցնելով սույն որոշմամբ հաստատված օրինակելի ձևին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի

2002 թվականի հոկտեմբերի 31-ի

N 78-Ն որոշման

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ______

 

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ

(մեծածախ գնորդ (վաճառող)-բաշխող)

 

«____» _____________ 200  թ.                         ք. ______________

__________________________________________________________________________

                     (վաճառող ընկերության անվանումը)

__________________________________________________________________________

այսուհետև` Վաճառող, ի դեմս ______________________________________________

__________________________________________________________________________

                      (պաշտոնը, անունը, ազգանունը)

 

ղեկավարելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, կողմից, և _______________________________________________________________

__________________________________________________________________________

                         (ընկերության անվանումը)

 

այսուհետև` Գնորդ, ի դեմս ________________________________________________

__________________________________________________________________________

                      (պաշտոնը, անունը, ազգանունը)

 

ղեկավարելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, մյուս կողմից, այսուհետև համատեղ կոչվելով Կողմեր, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր

(Օպերատոր)`                 Վաճառողի կազմում գտնվող ծառայություն, որը

                            սահմանված կարգով իրականացնում է

                            էլեկտրաէներգետիկական համակարգի կարգավորումը.

 

Գնորդի բաշխման էլեկտրացանցի օպերատոր

(Բաշխման օպերատոր)`         Գնորդի կազմում գտնվող ծառայություն, որը

                            սահմանված կարգով իրականացնում է բաշխման

                            էլեկտրական համակարգի կարգավորումը.

 

Հանձնման կետ`               Էլեկտրական ցանցի այն կետը, որտեղ տեղի է

                            ունենում Վաճառողի էլեկտրական էներգիայի

                            հանձնումը (առաքումը) Գնորդին.

 

Էլեկտրաէներգիայի սակագինը` Վաճառողի կողմից առաքված էլեկտրաէներգիայի`

սույն պայմանագրով ամրագրված 1 կՎտժ-ի գինը.

 

Հաշվարկային ամիս            Ժամանակահատված, որի գործողությունը սկսվում է

                            օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը ___ -ին և

                            ավարտվում է հաջորդ օրացուցային ամսվա առաջին

                            օրվա ժամը ___ -ին.

 

Մեծածախ գնորդ-վաճառող       Էլեկտրաէներգետիկայի ոլորտում լիցենզավորված

                            գործունեություն իրականացնող իրավաբանական անձ,

                            որին գործունեության լիցենզիայով տրված է

                            էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում

                            տրամադրողներից (ներկրողներից) էլեկտրաէներգիայի

                            մեծածախ գնման և բաշխողին մեծածախ վաճառքի

                            գործառույթներ իրականացնելու բացառիկ իրավունք.

 

Հաշվարկային կենտրոնի ծառայություն մատուցող

լիցենզավորված անձ           Էլեկտրաէներգետիկայի ոլորտում հաշվարկային

                            կենտրոնի ծառայությունների մատուցման լիցենզիա

                            ունեցող իրավաբանական անձ, որը կնքված

                            պայմանագրով և սահմանված կարգով հաշվարկային

                            կենտրոնի ծառայություն է մատուցում

                            էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում

                            գործունեություն իրականացնող լիցենզավորված

                            անձանց:

 

2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

2.1. Վաճառողը վաճառում, իսկ Գնորդը գնում է էլեկտրաէներգիա` սույն պայմանագրով սահմանված կարգով:

2.2. Կողմերի առևտրային փոխհարաբերությունները կանոնակարգվում են «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այլ իրավական ակտերով և սույն պայմանագրով:

 

3. ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳԻՆԸ

 

3.1. Վաճառողի էլեկտրաէներգիայի սակագինը սահմանում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը (այսուհետև` հանձնաժողով):

3.2. ՀՀ օրենքով սահմանված դեպքերում էլեկտրաէներգիան կարող է վաճառվել հանձնաժողովի կողմից սահմանված սակագնից ավելի ցածր սակագնով: Նման դեպքերում Կողմերը սահմանում են պայմանագրային սակագին (հավելված N 1), որն ուժի մեջ է մտնում հանձնաժողովի գրանցումից հետո:

3.3. Հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխման դեպքում նոր սակագինը ուժի մեջ է մտնում հանձնաժողովի սահմանած ժամկետից: Համապատասխանորեն փոփոխվում է պայմանագրի N 1 հավելվածը:

 

4. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

4.1. Վաճառողը պարտավոր է.

4.1.1 ապահովել էլեկտրաէներգիայի հանձնումը (առաքումը) Գնորդին` N 2 հավելվածում նշված էլեկտրաէներգիայի գնման պայմանագրային չափաքանակներով N 3 հավելվածում նշված էլեկտրական հզորության սահմաններում.

4.1.2 ապահովել հանձնման յուրաքանչյուր կետում էլեկտրամատակարարման` սույն պայմանագրի հավելվածով Կողմերի սահմանած հուսալիության ցուցանիշները (հավելված N 3):

4.1.3 ապահովել հաղորդողի (արտադրողի) և Գնորդի հաշվեկշռային պատկանելիության սահմանազատման կետում էլեկտրաէներգիայի որակի պայմանագրային կատարումը, այդ թվում հաճախության շեղումը` էլեկտրաէներգիայի որակին վերաբերող միջպետական ստանդարտով որոշված սահմաններում (ԳՈՍՏ 13109-97).

4.1.4 Էլեկտրաէներգիայի որակի խախտման դեպքում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ առավել կարճ ժամկետում այն վերացնելու համար.

4.1.5 Գնորդի համաձայնությունն ստանալու համար սահմանված կարգով հայտնել նրան սպառողների էլեկտրասնման հուսալիությունն իջեցնող կամ էլեկտրամատակարարումը սահմանափակող` հաղորդողի (արտադրողի) էլեկտրակայանքներում կատարվող նորոգման աշխատանքների ժամկետների մասին` դրանք սկսվելուց առնվազն 48 ժամ առաջ.

4.1.6 Գնորդին անհապաղ տեղեկացնել էներգահամակարգում վթարների վերացման (կանխարգելման) համար անհետաձգելի միջոցառումների ձեռնարկման հետևանքով էլեկտրաէներգիայի և հզորության սահմանված կարգով իրականացվող վթարային սահմանափակումների և դրանց տևողության մասին.

4.1.7 Գնորդին անհապաղ տեղեկացնել սպառողների, այդ թվում` հաղորդման ցանցերից և (կամ) ներկայանային ցանցերից սնվող, էլեկտրամատակարարման սահմանափակումների և (կամ) դադարեցման մասին.

4.1.8 ապահովել հաղորդողի (արտադրողի) էլեկտրակայանքներում տեղադրված` N 3 հավելվածում նշված առևտրային հաշվառքի սարքերի տեխնիկական սպասարկումը և պահպանումը` ըստ գործող կարգի.

4.1.9 Կողմերի սահմանած և հաղորդողի (արտադրողի) հետ համաձայնեցված կարգով ապահովել Գնորդի լիազոր ներկայացուցչի մուտքը հաղորդողի (արտադրողի) տարածք` հաշվառքի սարքերի ցուցմունքները գրանցելու, անհրաժեշտ գրանցումներ ու զննումներ (ստուգումներ) կատարելու համար.

4.1.10 Գնորդին և Հաշվարկային կենտրոնի ծառայություն մատուցող լիցենզավորված անձին անհապաղ տեղեկացնել հաղորդողի (արտադրողի) էլեկտրակայանքներում տեղադրված առևտրային հաշվառքի սարքերի և դրանց շղթաների խափանման (խախտման) մասին` հաշվառքը սահմանված կարգով վերականգնելով 24 ժամվա ընթացքում: Նշված ժամանակահատվածում հաշվառքի սարքերում չգրանցված էլեկտրաէներգիայի քանակը հաշվել վերստուգիչ հաշվիչների ցուցմունքներով, իսկ վերջիններիս անսարքության կամ բացակայության դեպքում` ըստ տվյալ ամսվա միջին օրական ծախսի.

4.1.11 Գնորդին և Հաշվարկային կենտրոնի ծառայություններ մատուցող լիցենզավորված անձին անհապաղ տեղեկացնել հաղորդողի (արտադրողի) էլեկտրակայանքներում տեղադրված առևտրային հաշվառքի սարքերի և դրանց շղթաների վրա Գնորդի տեղադրված կապարակնիքների խախտման և դրանց պատճառների մասին.

4.1.12 յուրաքանչյուր տարի` մինչև դեկտեմբերի 10-ը, հաստատել և Գնորդին ներկայացնել վերջինիս կողմից հայտավորված էլեկտրաէներգիայի սպառման և առավելագույն հզորության հաջորդ տարվա համաձայնեցված չափաքանակները.

4.1.13 ապահովել Վաճառողի սակագնում ներառված Գնորդին մատուցվող կապի ծառայության և Օպերատորի կողմից իրականացվող կարգավարական ծառայության պատշաճ որակը:

4.2. Գնորդը պարտավոր է.

4.2.1 գնել Վաճառողի առաքված էլեկտրաէներգիան` ըստ սույն պայմանագրի N 2 հավելվածում նշված պայմանագրային չափաքանակների, չգերազանցելով N 3 հավելվածում նշված առավելագույն հզորությունները, հաշվի առնելով սույն պայմանագրի 4.2.3 ենթակետով սահմանված կարգով կատարված փոփոխություններն ու վճարել սույն պայմանագրով սահմանված կարգով.

4.2.2 յուրաքանչյուր տարի` մինչև հոկտեմբերի 1-ը, Վաճառողի համաձայնեցմանը ներկայացնել էլեկտրաէներգիայի սպառման հաջորդ տարվա չափաքանակների և տեխնիկապես թույլատրելի փոխանցման առավելագույն հզորությունների վերաբերյալ հայտը` ըստ սույն պայմանագրի N 2 և N 3 հավելվածների.

4.2.3 էլեկտրաէներգիայի պայմանագրային չափաքանակների կամ էլեկտրաէներգիայի պայմանագրային հզորությունների փոփոխություն նախատեսելու դեպքում, մինչև յուրաքանչյուր ամսվա 20-ը, Վաճառողի համաձայնեցմանը ներկայացնել էլեկտրաէներգիայի սպառման հաջորդ ամսվա չափաքանակների և պայմանագրային էլեկտրական հզորությունների փոփոխման վերաբերյալ հայտը.

4.2.4 բաշխման էլեկտրական ցանցերը սնող գծերի էլեկտրական բեռնվածքների փոփոխությունները նախապես համաձայնեցնել Օպերատորի հետ.

4.2.5 անհապաղ հայտնել Վաճառողին և Հաշվարկային կենտրոնի ծառայություններ մատուցող լիցենզավորված անձին իր էլեկտրակայանքներում տեղադրված առևտրային հաշվառքի սարքերի և դրանց շղթաների խափանման (խախտման) մասին` սահմանված կարգով հաշվառքը վերականգնելով 24 ժամվա ընթացքում: Նշված ժամանակահատվածում հաշվառքի սարքերի կողմից չգրանցված էլեկտրաէներգիայի քանակը հաշվել վերստուգիչ հաշվիչների ցուցմունքներով, իսկ վերջիններիս անսարքության կամ բացակայության դեպքում ըստ տվյալ ամսվա միջին օրական ծախսի.

4.2.6 Վաճառողին և Հաշվարկային կենտրոնի ծառայություններ մատուցող լիցենզավորված անձին տեղեկացնել իր էլեկտրակայանքներում տեղադրված առևտրային հաշվառքի սարքերի և դրանց շղթաների վրա Վաճառողի կողմից տեղադրված կնիքների խախտման և դրանց պատճառների մասին:

 

5. ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՔԱՆԱԿԻ ՉԱՓՈՒՄԸ

 

5.1 Վճարման ենթակա էլեկտրաէներգիայի քանակ է համարվում Հանձնման կետերում Գնորդին առաքված էլեկտրաէներգիան: Էլեկտրաէներգիայի Հանձնման կետերը, տեղակայված առևտրային հաշվառքի սարքերի տվյալներն ու տեխնիկապես թույլատրելի փոխանցման առավելագույն հզորությունները բերված են N 3 հավելվածում:

5.2 էլեկտրաէներգիայի հաշվառումը կատարվում է հանձնաժողովի կողմից սահմանված «Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման կարգով» Հաշվարկային կենտրոնի ծառայություններ մատուցող լիցենզավորված անձի կողմից` պայմանագրի հիման վրա:

5.3 Հաշվարկային կենտրոնի ծառայություններ մատուցող լիցենզավորված անձը N 5 հավելվածում բերված ձևով կազմում է էլեկտրաէներգիայի առաքման (ընդունման) ակտ և մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 8-ը ներկայացնում Կողմերի ստորագրությանը:

5.4. Նվազագույն բեռնվածքի ռեժիմում, երբ տեխնիկապես անհնար է հաշվառքի սարքերի աշխատանքը, Գնորդի կողմից գնված էլեկտրաէներգիայի հաշվարկների տվյալների փոխհամաձայնեցված մեծությունները սահմանում են Կողմերը և կցում սույն պայմանագրին:

 

6. ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6.1. Վաճառողի առաքած էլեկտրաէներգիայի արժեքը որոշվում է էլեկտրաէներգիայի սակագնի (հավելված N 1) և վճարման ենթակա էլեկտրաէներգիայի քանակի հիման վրա:

6.2 Գնորդը Վաճառողին վճարում է դրամական միջոցներով, Վաճառողի և արտադրող կայանների կողմից թողարկված վճարային արժեթղթերով, որոնցում նախատեսված է, որ Վաճառողը և արտադրող կայանները պարտավորվել են արժեթուղթն ընդունել վաճառված ապրանքի դիմաց և Վաճառողի կողմից ընդունելի այլ անձի (անձերի) թողարկման վճարային արժեքով:

6.3 Կողմերի ստորագրած առաքման (ընդունման) ակտի հիման վրա Հաշվարկային կենտրոնի ծառայություններ մատուցող լիցենզավորված անձը կազմում է էլեկտրաէներգիայի առուվաճառքի հաշիվ-ապրանքագրերը և մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 15-ը ներկայացնում Կողմերի ստորագրությանը:

6.4 Հաշիվ-ապրանքագրերի հիման վրա Վաճառողը, մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 20-ը, վճարման հանձնարարագրեր է ներկայացնում Գնորդին` նրա լիցենզիայի պայմաններին համապատասխան ընտրված բանկում բացված հատուկ հաշվից բոլոր արտադրողների, հաղորդողի, Հաշվարկային կենտրոնի ծառայություններ մատուցող լիցենզավորված անձի և Վաճառողի ընթացիկ հաշիվներին վճարումներ կատարելու վերաբերյալ:

6.5 Գնորդը պարտավոր է մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 25-ը իրականացնել Վաճառողի ներկայացրած վճարման հանձնարարագրերով նախատեսված վճարումները:

6.6 Ներքին շուկայի պահանջարկի համար արտադրված էլեկտրաէներգիայի (հզորության), հաղորդման և Հաշվարկային կենտրոնի ծառայությունների դիմաց վճարումները կարող են իրականացվել միայն Գնորդի հատուկ հաշվից:

6.7 Արտադրողի (հաղորդողի) և Գնորդի միջև տնտեսական փոխշահավետության վրա հիմնված գրավոր համաձայնության (պայմանագրի) առկայության դեպքում Գնորդը կարող է իրականացնել ոչ դրամային վճարումներ արտադրողին (հաղորդողին)` գնված էլեկտրաէներգիայի (մատուցված ծառայությունների) դիմաց: Նման գործարքներն իրականացվում են առանց Վաճառողի համաձայնության ու միջնորդության:

 

7. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

7.1 Պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում սույն պայմանագրով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

7.2 Վաճառողի կողմից N 3 հավելվածում նշված յուրաքանչյուր առաքման կետով Վաճառողի մեղքով էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատման կամ սահմանափակման դեպքում, եթե դա պայմանավորված չէ փոխհամաձայնեցված ժամանակացույցով իրականացվող նորոգման պլանային աշխատանքներով կամ Վաճառողի համար ֆորս-մաժորային իրավիճակներով, ապա Վաճառողը փոխհատուցում է Գնորդի վնասը, այդ թվում` բաց թողնված օգուտը, եթե ընդհատման կամ սահմանափակման ժամանակահատվածը գերազանցում է սույն պայմանագրի հավելվածով սահմանված էլեկտրամատակարարման հուսալիության ցուցանիշներով որոշվող ժամանակահատվածը:

7.3 Վաճառողի կազմում գտնվող Օպերատորի տված սխալ հրահանգների հետևանքով Գնորդի կրած իրական վնասները ենթակա են փոխհատուցման Վաճառողի կողմից:

7.4 Արտադրողի (հաղորդողի) սխալ գործողությունների կամ անգործության հետևանքով Գնորդի կրած վնասները ենթակա են փոխհատուցման Վաճառողի կողմից:

7.5 Գնորդի սխալ գործողությունների կամ անգործության հետևանքով արտադրողի (հաղորդողի) կրած վնասները ենթակա են փոխհատուցման Գնորդի կողմից:

7.6 Գնորդի կողմից էլեկտրաէներգիայի գնման եռամսյակային պայմանագրային ցուցանիշների -/+ ---- տոկոս և ավելի խախտման հետևանքով Վաճառողի կրած վնասները ենթակա են փոխհատուցման Գնորդի կողմից:

7.7 Կողմերի համաձայնությամբ սույն պայմանագրով սահմանված տուժանքները կարող են չկիրառվել կամ կիրառվել մասնակիորեն:

 

8. ՖՈՐՍ ՄԱԺՈՐԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ

 

8.1 Պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դրանք հետևանք են արտակարգ և անկանխելի դեպքերի և հանգամանքների, որոնք ստեղծվել են Կողմերի կամքից անկախ, ներառյալ (սակայն չսահմանափակվելով դրանցով) բնական աղետները, բնության ուժերի արտասովոր ուժեղ դրսևորումները, ինչպես, օրինակ, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները, պտտահողմերը, նաև սաբոտաժային գործողությունները, ահաբեկչությունները, պատերազմները, ապստամբությունները, հասարակական անկարգությունները, գործադուլները, որոնք խոչընդոտում են Կողմերի գործունեությունը կամ հանգեցնում նրանց ստանձնած ցանկացած պարտավորության կատարման ձգձգման կամ դադարեցման` հակառակ նրանց գործադրած ջանքերի` խուսափելու, թուլացնելու կամ վերացնելու այդ ուժերի ազդեցությունը:

8.2 Կողմերը պարտավոր են վերոհիշյալ վիճակների մասին անհապաղ տեղեկացնել միմյանց` նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:

 

9. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

9.1 Կողմերը սահմանված կարգով ստուգում և կապարակնքում են առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերը և դրանց միացման շղթաները, որոնց ստուգման, նորոգման և կարգաբերման աշխատանքները կատարվում են Կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ և ձևակերպվում երկու օրինակից կազմված համապատասխան ակտով (մեկական` յուրաքանչյուր Կողմի համար):

9.2 Առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերը սպասարկվում են Վաճառողի (նրա լիազոր ներկայացուցչի) կամ Գնորդի կողմից` ըստ պատկանելության:

9.3 էլեկտրաէներգիայի որակի հսկումը և գրանցումը կատարվում է`

ա) հաճախությունը` Օպերատորի մոտ տեղակայված գրանցող հաճախաչափով,

բ) լարումը` վաճառքի կետերում տեղակայված գրանցող (չափիչ) սարքերով (վաճառքի կետերի ցանկը նշվում է N 4 հավելվածում):

9.4 Վթարային իրավիճակների սկիզբն ու ավարտը հաստատում է Օպերատորը` այդ մասին տեղեկացնելով Գնորդի օպերատորին:

9.5 Գնորդը պետք է ապահովի, որ էլեկտրաէներգիայի Հանձնման կետերում էլեկտրաէներգիայի միջին օրական հզորության գործակիցը լինի --- ից ոչ պակաս, իսկ գիշերային ժամերին` ---- ից ոչ պակաս:

 

10. ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

10.1 Պայմանագրի առնչությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ անհրաժեշտության դեպքում` հանձնաժողովի միջնորդությամբ: Սույն պայմանը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:

 

11. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

11.1 Պայմանագիրն ուժի մեջ է մտնում հանձնաժողովի կողմից գրանցման պահից և գործում է մինչև 200 թ. ---- :

11.2 Պայմանագիրը կարող է փոփոխվել փոխադարձ համաձայնությամբ կամ օրենքով սահմանված դեպքերում: Փոփոխված պայմանագիրը ուժի մեջ է մտնում հանձնաժողովի կողմից գրանցման պահից:

11.3 Պայմանագիրը կազմված է երեք օրինակից` մեկական յուրաքանչյուր Կողմի և հանձնաժողովի համար:

 

12. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

(կազմում են Կողմերը)

 

________________________________________________________________

________________________________________________________________

________________________________________________________________

________________________________________________________________

 

13. Պայմանագրի անբաժանելի մաս կազմող հավելվածների ցանկը

 

Հավելված N 1` Համաձայնագիր էլեկտրաէներգիայի պայմանագրային սակագնի մասին Հավելված N 2` Համաձայնագիր էլեկտրաէներգիայի առաքման (գնման) պայմանագրային

ամսական չափաքանակների մասին Հավելված N 3` Համաձայնագիր Հանձնման կետերի, առևտրային և վերստուգիչ

հաշվառքի սարքերի և տեխնիկապես թույլատրելի փոխանցման

առավելագույն հզորությունների մասին Հավելված N 4` Ակտ Հանձնման կետերում լարման մեծությունների մասին Հավելված N 5` Էլեկտրաէներգիայի առաքման (ընդունման) ամենամսյա ակտ

 

14. Կողմերի իրավաբանական հասցեները և հաշվարկային համարները

 

    Գնորդ                                Վաճառող

 

    Հասցեն ______________                Հասցեն ______________

    Հ/հ _________________                Հ/հ _________________

    _____________________                _____________________

    Հեռախոս                              Հեռախոս

    Ֆաքս                                 Ֆաքս

    Գործունեության լիցենզիա N            Գործունեության լիցենզիա N

    Ղեկավար                              Ղեկավար

    _________________________________    _________________________________

    (ստորագրություն, անուն, ազգանուն)    (ստորագրություն, անուն, ազգանուն)

 

                 Կ.Տ.                                  Կ.Տ.

 

.____________________________________________________.

| ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողով             |

|                                                    |

| Գրանցված է «___» __________ 200  թ.                |

| Գրանցման N ____                             Կ.Տ.   |

|                                                    |

| Պատասխանատու  _________________________________    |

|               (ստորագրություն, անուն, ազգանուն)    |

.____________________________________________________.

 

Հավելված N 1

էլեկտրաէներգիայի առուվաճառքի

200 __ թ. ____ «___»-ին N ___ պայմանագրի

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի կողմից Վաճառողի համար սահմանված գործող սակագինը` _____ դրամ/կՎտժ

2. Սույնով Գնորդը և Վաճառողը փոխադարձ համաձայնությամբ սահմանում են էլեկտրաէներգիայի պայմանագրային սակագինը` _____ դրամ/կՎտժ

3. Էլեկտրաէներգիայի պայմանագրային սակագինը ուժի մեջ է մտնում 200 __ թ. _________ «___» -ից և գործում է մինչև 200 __ թ. _________ «___»-ը:

 

    Վաճառող                                        Գնորդ

 

____________________________               ____________________________

 (պաշտոնը, անուն, ազգանուն,                 (պաշտոնը, անուն, ազգանուն,

 ստորագրություն)                            ստորագրություն)   

 

 «____» _________ 200  թ.                   «____» _________ 200  թ.

 

       Կ. Տ.                                      Կ. Տ.

 

Համաձայնեցված է`

 

ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողով

 

Պատասխանատու ___________________________________________

(պաշտոնը, անուն, ազգանուն, ստորագրություն)

 

«____» _________ 200 թ.

 

Կ.Տ.

 

Հավելված N 2

էլեկտրաէներգիայի առուվաճառքի

200 __ թ. ____ «___»-ին N ___ պայմանագրի

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

Էլեկտրաէներգիայի առաքման (գնման) պայմանագրային ամսական

չափաքանակների մասին

 

Գնորդ __________________________________________________________

Վաճառող ________________________________________________________

 

.__________________________________.__________________________________.

|                 |Էլեկտրաէներգիայի|                 |Էլեկտրաէներգիայի|

|  Ժամանակահատված |չափաքանակը      |  Ժամանակահատված |չափաքանակը      |

|                 |(հազ. կՎտժ)     |                 |(հազ. կՎտժ)     |

|_________________|________________|_________________|________________|

|Հունվար          |                |Հուլիս           |                |

|_________________|________________|_________________|________________|

|Փետրվար          |                |Օգոստոս          |                |

|_________________|________________|_________________|________________|

|Մարտ             |                |Սեպտեմբեր        |                |

|_________________|________________|_________________|________________|

|Ընդամենը`        |                |Ընդամենը`        |                |

|առաջին եռամսյակ  |                |երրորդ եռամսյակ  |                |

|_________________|________________|_________________|________________|

|Ապրիլ            |                |Հոկտեմբեր        |                |

|_________________|________________|_________________|________________|

|Մայիս            |                |Նոյեմբեր         |                |

|_________________|________________|_________________|________________|

|Հունիս           |                |Դեկտեմբեր        |                |

|_________________|________________|_________________|________________|

|Ընդամենը`        |                |Ընդամենը`        |                |

|երկրորդ եռամսյակ |                |չորրորդ եռամսյակ |                |

|_________________|________________|_________________|________________|

|Ընդամենը` տարեկան|                |                 |                |

._____________________________________________________________________.

 

    Վաճառող                                        Գնորդ

 

____________________________               ____________________________

 (պաշտոնը, անուն, ազգանուն,                 (պաշտոնը, անուն, ազգանուն,

 ստորագրություն)                            ստորագրություն)   

 

 «____» _________ 200  թ.                   «____» _________ 200  թ.

 

       Կ.Տ.                                       Կ.Տ.

 

Հավելված N 3

էլեկտրաէներգիայի առուվաճառքի

200 __ թ. ____ «___»-ին N ___ պայմանագրի

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

Հանձնման կետերի, առևտրային և վերստուգիչ հաշվառքի և տեխնիկապես

թույլատրելի փոխանցման առավելագույն հզորությունների մասին

 

Գնորդ ____________________________ Վաճառող __________________________

 

._____________________________________________.

|N|            Հանձնման կետերը                |

| |___________________________________________|

| |Ենթակայան|ՈՒղղության|Առաքող      |Ընդունող |

| |սեկցիա N,|կարգավար  |տեղակայանքի |տ-կայանքի|

| |բջիջ N   |անվանումը |ընկերություն|ընկերութ.|

|_|_________|__________|____________|_________|

|1|    2    |     3    |     4      |    5    |

|_|_________|__________|____________|_________|

| |         |          |            |         |

| |         |          |            |         |

._____________________________________________.

._______________________________________________.

|    Առևտրային  (հսկիչ) հաշվառքի տվյալները      |

|_______________________________________________|

|Լարման  |Հոսանքի |Հաշվառքի|Հաշվիչի|Վերջին      |

|տր-րի   |տր-րի   |գործակից|տիպը   |ստուգաչափման|

|գործակից|գործակից|(6x7)   |       |տարեթիվը    |

|________|________|________|_______|____________|

|   6    |   7    |    8   |   9   |     10     |

|________|________|________|_______|____________|

|        |        |        |       |            |

|        |        |        |       |            |

._______________________________________________.

.________________________________________________________________________.

|    Էլեկտրաէներգիայի առաքման տվյալները                    |Հուսալիության|

|__________________________________________________________|ցուցանիշ     |

|Առավելագույն|Բանվորական  |Նվազագույն   |Էլ.էն. միջին      |             |

|թույլատրելի |միջին       |հզորությունը |տարեկան առաքման   |             |

|հզորությունը|հզորությունը|    (կՎտ)    |քանակը (հազ. կՎտԺ)|             |

|   (կՎտ)    |    (կՎտ)   |             |                  |             |

|____________|____________|_____________|__________________|_____________|

|    11      |     12     |      13     |         14       |     15      |

|____________|____________|_____________|__________________|_____________|

|            |            |             |                  |             |

|            |            |             |                  |             |

.________________________________________________________________________.

Ծանոթություն 1. 11-րդ սյունակում նշվում է այն թույլատրելի առավելագույն

հզորությունը, որը կարող է միացնել Գնորդը` ելնելով

տեխնիկական պարամետրերից: Ծանոթություն 2. 12-րդ և 13-րդ սյունակներում նշված հզորությունները ունեն

կանխատեսման բնույթ:

 

    Վաճառող                                      Գնորդ

 

____________________________             ____________________________

 (պաշտոնը, անուն, ազգանուն,               (պաշտոնը, անուն, ազգանուն,

 ստորագրություն)                          ստորագրություն)   

 

 «____» _________ 200  թ.    Կ.Տ.         «____» _________ 200  թ.  Կ.Տ.

 

Հավելված N 4

էլեկտրաէներգիայի առուվաճառքի

200 __ թ. ____ «___»-ին N ___ պայմանագրի

 

ԱԿՏ

 

Հանձնման կետերում լարման մեծությունների մասին

 

Գնորդ __________________________________________________________

Վաճառող ________________________________________________________

 

.____________________________________________________________________.

|N |Սնման     |Սնման դողերի|  Լարման թույլատրելի     |  Ծանոթություն |

|  |ենթակայան,|լարումը     |շեղումները (կվ) նորմայից |               |

|  |սեկցիա    |            |_________________________|               |

|  |          |            |I և  IV եռ.|II և  III եռ.|               |

|__|__________|____________|___________|_____________|_______________|

|  |          |            |           |             |               |

|  |          |            |           |             |               |

|  |          |            |           |             |               |

|  |          |            |           |             |               |

|  |          |            |           |             |               |

|  |          |            |           |             |               |

.____________________________________________________________________.

 

    Վաճառող                                        Գնորդ

 

____________________________               ____________________________

 (պաշտոնը, անուն, ազգանուն,                 (պաշտոնը, անուն, ազգանուն,

 ստորագրություն)                            ստորագրություն)   

 

 «____» _________ 200  թ.                   «____» _________ 200  թ.

 

       Կ.Տ.                                       Կ.Տ.

 

Հավելված N 5

էլեկտրաէներգիայի առուվաճառքի

200 __ թ. ____ «___»-ին N ___ պայմանագրի

 

Էլեկտրաէներգիայի առաքման (ընդունման) ամենամսյա

 

ԱԿՏ

 

Գնորդ __________________________________________________________

Վաճառող ________________________________________________________

 

Հաշվարկային ժամանակաշրջանը «___» ____ 200 թ. մինչև «___» ____ 200 թ.

1. Հաշվառքի սարքերի տվյալները

 

._________________________________________________________________________.

|N|Առաքման  |ՈՒղղության| Էլեկտրաէներգիայի առևտրային  հաշվառքի տվյալներ    |

| |ենթակայան|կարգավար  |__________________________________________________|

| |բջիջ N   |անվանումը |Հաշվառքի |Հաշվառքի |Ցուցմունք-  |Հաշվառքի|Հանձնված|

| |         |          |սարքի    |սարքի    |ների տարբե- |գործակից|էլ.էն.  |

| |         |          |նախորդ   |վերջին   |րությունը   |        |քանակու-|

| |         |          |ցուցմունք|ցուցմունք|            |        |թյունը  |

| |         |          |         |         |            |        |(հազ.   |

| |         |          |         |         |            |        |կՎտ ժամ)|

|_|_________|__________|_________|_________|____________|________|________|

|1|   2     |    3     |    4    |    5    |      6     |   7    |   8    |

|_|_________|__________|_________|_________|____________|________|________|

| |         |          |         |         |            |        |        |

| |         |          |         |         |            |        |        |

|_|_________|__________|_________|_________|____________|________|________|

| |Ընդամենը |          |         |         |            |        |        |

._________________________________________________________________________.

 

Ծանոթություն. 1 Արտադրողներից անմիջապես Գնորդին էլեկտրաէներգիայի առաքման

դեպքում ակտը ստորագրում է նաև արտադրողի լիազորած անձը: Ծանոթություն. 2 Սույն ակտը կարող է կազմվել սնման առանձին ենթակայանների կամ

դրանց խմբի համար:

 

2. Հաշվառքի խախտման վերաբերյալ կազմված ակտերով էլեկտրաէներգիայի քանակությունը հաշվարկային ամսվա համար` ____ հազ. կՎտժ:

3. Ընդամենը հանձնված (ընդունված) էլեկտրաէներգիայի քանակությունը հաշվարկային ամսվա համար` _________ (___________) կՎտժ

                           թվերով      տառերով

 

    Վաճառող                                        Գնորդ

 

____________________________               ____________________________

 (պաշտոնը, անուն, ազգանուն,                 (պաշտոնը, անուն, ազգանուն,

 ստորագրություն)                            ստորագրություն)   

 

 «____» _________ 200  թ.                   «____» _________ 200  թ.

 

       Կ.Տ.                                       Կ.Տ.

 

    Հաշվարկային կենտրոնի                          Հաղորդող

ծառայություն մատուցող

լիցենզավորված անձ

 

____________________________               ____________________________

 (պաշտոնը, անուն, ազգանուն,                 (պաշտոնը, անուն, ազգանուն,

 ստորագրություն)                            ստորագրություն)   

 

 «____» _________ 200  թ.                   «____» _________ 200  թ.

 

       Կ.Տ.                                       Կ.Տ.

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
31.10.2002
N 78-Ն
Որոշում