Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի ԹԻՎ 162 ...

16.09.1997 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   18.07.1996  -ից մինչեւ   16.09.1997  -ը:
 

/ուժը կորցրել է 05.08.97 թիվ 321 որոշում/

i

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

«18» հուլիսի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հուլիսի 1996 թ. թիվ 219

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի ԹԻՎ 162 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում  է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության համակարգում կենսաթոշակային ապահովության տարածքային կենտրոններ ստեղծելու մասին» թիվ 162 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

ա) որոշման թիվ 1 հավելվածում «Արարատի» տողից հանել «և Արարատի նախկին վարչական շրջանի տարածքը» բառերը.

բ) որոշման թիվ 1 հավելվածը «Արարատի» տողից հետո լրացնել «Վեդի Արարատի նախկին վարչական շրջանի տարածք» տողով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հուլիսի 18-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.07.1996
N 219
Որոշում