(ուժը կորցրել է 19.02.2019 թիվ 18-Ն որոշում)
i
603.0192.240902
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«24» 09 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60302208
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
19 օգոստոսի 2002 թվականի N 192-Ն
«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 3-ԳՄ-1 ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի 3-րդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Հաշվետվություն բարձրագույն մասնագիտական ոչ պետական ուսումնական հաստատությունների մասին» Ձև թիվ 3-գմ-1 պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:
Հավելված 1
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
19 օգոստոսի 2002 թվականի
թիվ 192-Ն որոշմամբ
ՀՐԱՀԱՆԳ «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 3-ԳՄ-1 (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է «Բարձրագույն մասնագիտական ոչ պետական ուսումնական հաստատությունների մասին» ձև N 3-գմ-1 (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:
2. Հաշվետվությունը կազմում են ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունները, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն մինչև հոկտեմբերի 5-ը, որն ամփոփը` Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայություն մինչև հոկտեմբերի 20-ը:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Բաժին 1. ՈՒսանողների թվաքանակի բաշխվածությունն ըստ մասնագիտությունների և կուրսերի
5. Սյունակ Դ-ում բերվում է տեղերի նախատեսված քանակն ըստ մասնագիտությունների /մասնագիտության դասիչը, որը բերվում է սյունակ Բ-ում, հաստատվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից/ (տողեր 101-160):
6. Սյունակ 1-ում բերվում է ընդունված ուսանողների ընդհանուր թվաքանակն ըստ մասնագիտությունների:
7. Սյունակ 2-ում բերվում է ուսանողների ընդհանուր թվաքանակն ըստ մասնագիտությունների (տողեր 101-162), իսկ ուսանողների թվաքանակն ըստ կուրսերի բերվում է սյունակներ 3-8-ում:
8. Սյունակ 9-ում բերվում է ընթացիկ ուսումնական տարում ավարտող ուսանողների թվաքանակն ըստ մասնագիտությունների (տողեր 101-162):
9. Սյունակ 10-ում բերվում է հաշվետու տարում ավարտած ուսանողների թվաքանակն ըստ մասնագիտությունների (տողեր 101-162):
10. Տող 161-ում բերվում է ուսման ընթացքում վերականգնված ուսանողների թվաքանակն ըստ սյունակներ 2-10-ի:
11. Տող 163-ում բերվում է ուսման ընթացքում դուրս մնացած ուսանողների ընդհանուր թվաքանակն ըստ սյունակներ 3-8-ի, իսկ նրանց թվաքանակն ըստ պատճառների բերվում է տողեր 165-174-ում:
Բաժին 2. ՈՒսանողների թվաքանակի բաշխվածությունն ըստ տարիքի և սեռի
12. ՈՒսանողների ընդհանուր թվաքանակն ու նրանց բաշխվածությունն ըստ տարիքի (սյունակներ 1-16) բերվում է տող 201-ում, որից առանձնացվում է կանանց թվաքանակը (տող 202):
Բաժին 3. ՈՒսանողների թվաքանակի բաշխվածությունն ըստ վճարաչափերի
13. ՈՒսանողների ընդհանուր թվաքանակը և նրանց բաշխվածությունն ըստ վճարաչափերի (սյունակներ 1-9) բերվում է տող 301-ում, որից առանձնացվում է կանանց թվաքանակը (տող 302):
Բաժին 4. ՈՒսանողների թվաքանակի բաշխվածությունն ըստ կրթաթոշակի չափերի
14. ՈՒսանողների ընդհանուր թվաքանակը և նրանց բաշխվածությունն ըստ կրթաթոշակի չափերի (սյունակներ 1-6) բերվում է տող 401-ում, որից առանձնացվում է կանանց թվաքանակը (տող 402):
Բաժին 5. Ընդունելության արդյունքները
15. Ընդունելության քննություններ հանձնած դիմորդների ընդհանուր թվաքանակը և նրանց բաշխվածությունն ըստ ավարտած ուսումնական հաստատությունների (սյունակներ 1-9) բերվում է տող 501-ում:
16. Հարցազրույցի մասնակցած դիմորդների ընդհանուր թվաքանակը և նրանց բաշխվածությունն ըստ ավարտած ուսումնական հաստատությունների (սյունակներ 1-9) բերվում է տող 503-ում:
17. Ընդունված դիմորդների ընդհանուր թվաքանակը և նրանց բաշխվածությունն ըստ ավարտած ուսումնական հաստատությունների (սյունակներ 1-9) բերվում է տող 505-ում, որից առանձնացվում են հարցազրույցով ընդունվածները (տող 507) և արտոնություններով ընդունվածները (տող 509):
Բաժին 6. ՈՒսանողների թվաքանակի բաշխվածությունն ըստ ուսուցման լեզվի
18. Սյունակ Բ-ում բերվում է ուսուցման լեզվի անվանումը:
19. Սյունակ 1-ում բերվում է ուսանողների թվաքանակն ըստ ուսուցման լեզվի:
Բաժին 7. Աշխատակազմը
20. Տող 701-ում բերվում է բարձրագույն ուսումնական հաստատության աշխատակազմի ընդհանուր թվաքանակը (սյունակ 1), նրանց բաշխվածությունն ըստ գիտական աստիճանի (սյունակներ 3-6) և ըստ գիտական կոչման (սյունակներ 7-12):
Բաժին 8. Գիտամանկավարժական, գիտական աշխատակազմի թվաքանակի բաշխվածությունն ըստ զբաղեցրած պաշտոնների
21. Սյունակ 1-ում բերվում է գիտամանկավարժական աշխատակազմի (տող 801) և գիտական աշխատակազմի (տող 810) ընդհանուր թվաքանակները, որոնցից առանձնացվում են գիտական աստիճան ունեցողները (սյունակներ 5-8) և գիտական կոչում ունեցողները (սյունակներ 9-12):
22. Սյունակ 3-ում բերվում է գիտամանկավարժական աշխատակազմի (տող 801) և գիտական աշխատակազմի (տող 810) վարչական համատեղողների ընդհանուր թվաքանակները:
Բաժին 9. Հիմնական հաստիքային դասավանդող անձնակազմի թվաքանակի բաշխվածությունն ըստ գիտության բնագավառների
23. Սյունակ 1-ում բերվում է հիմնական հաստիքային դասավանդող անձնակազմի թվաքանակն ըստ գիտության բնագավառների, որից առանձնացվում են գիտական աստիճան ունեցողները (սյունակներ 3-6) և գիտական կոչում ունեցողները (սյունակներ 7-10):
Բաժին 10. ՈՒսումնալաբորատոր շենքերի և հանրակացարանների առկայությունն ու օգտագործումը
24. Սյունակ 1-ում բերվում է շենքի ընդհանուր մակերեսն ըստ շենքերի տեսակների (տողեր 1002-1005), որից առանձնացվում է վարձակալած շենքի մակերեսը (սյունակ 2):
25. Սյունակ 10-ում բերվում է հանրակացարանի կարիք ունեցող ուսանողների ընդհանուր թվաքանակը, նրանցից առանձնացնելով հանրակացարաններում ապրող ուսանողների թվաքանակը (սյունակ 11):
26. Այն վանդակները, որտեղ դրված է «X» նշան, չեն լրացվում:
Բաժին 11. ԱՊՀ և այլ երկրներից եկած ուսանողների թվաքանակը
27. Սյունակ Բ-ում բերվում է երկրի անվանումը:
28. Սյունակ 1-ում բերվում է ընդունված ուսանողների թվաքանակն ըստ համապատասխան երկրի:
29. Սյունակ 3-ում բերվում է ուսանողների թվաքանակն ըստ համապատասխան երկրի:
30. Սյունակ 5-ում բերվում է հաշվետու տարում ավարտած ուսանողների թվաքանակն ըստ համապատասխան երկրի:
Բաժին 12. Ֆինանսական միջոցների ստացումը և օգտագործումը ուսումնական հաստատությունում
31. Ցուցանիշները լրացնելիս ֆինանսական տարին ընդունել հաշվետու տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը:
32. Սյունակ 1-ում բերվում են ընդհանուր ֆինանսական միջոցները:
33. Սյունակ 2-ում բերվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեսկզբին:
34. Ընթացիկ տարվա ֆինանսական մուտքերի մասին տվյալները բերվում են սյունակներ 3-11-ում:
35. Սյունակ 12-ում բերվում են ընդհանուր ֆինանսական ծախսերը, որից առանձնացվում են.
1) «նյութական ծախսեր» սյունակ 13-ում բերվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,
2) «ոչ նյութական ծառայությունների վճարումներ» սյունակ 14-ում բերվում է աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,
3) «գործուղման ծախսեր» սյունակ 15-ում բերվում է հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները,
4) «աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ» սյունակ 16-ում բերվում է ինչպես հիմնական, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ` փոխհատուցումները և աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումները և պարգևավճարները: Հավելումներ և պարգևավճարներ են համարվում, մասնավորապես, արտադրական ցուցանիշների, տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումները, երկարամյա ծառայության համար աշխատողներին տրվող միանվագ պարգևատրումները: Փոխհատուցումներ (կապված աշխատանքային ռեժիմի և պայմանների հետ) են համարվում գիշերային աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերին, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքի պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի նկատմամբ սահմանված վճարները: Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ ներառվում են նաև հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդների վարձատրությունները (չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցումը) և աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ վճարումները,
5) սյունակ 17-ում բերվում է ուսանողներին տրված կրթաթոշակի չափը,
6) աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից զբաղվածության, կենսաթոշակային, պարտադիր սոցիալական ապահովագրության համար կատարված վճարները բերվում են սյունակ 18-ում,
7) սյունակ 19-ում բերվում են բարձրագույն ուսումնական հաստատության կողմից կատարված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռք բերման և վերանորոգման ծախսերը,
8) վերը նշված տողերում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը բերվում են սյունակ 20-ում:
36. Սյունակ 21-ում բերվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին:
----------------------------------------------
ԻՐՏԵԿ - ձևը չի բերվում