Սեղմել Esc փակելու համար:
«ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԵՐԹԵՐԻ ԵՎ ԱՅԼ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԵՐԹԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐ ...

11.03.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   07.11.2002  -ից մինչեւ   11.03.2019  -ը:
 

(ուժը կորցրել է 19.02.2019 թիվ 12-Ն որոշում)

i

603.0188.041002

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «04»         10           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60302232

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 օգոստոսի 2002 թվականի N 188-Ն

 

«ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԵՐԹԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՄԱՄՈՒԼ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի 3-րդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Ամփոփ հաշվետվություն թերթերի և այլ պարբերականների հրատարակման մասին» Ձև թիվ 1-մամուլ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:

 

Հավելված 1

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

19 օգոստոսի 2002 թվականի

թիվ 188-Ն որոշմամբ

 

ՀՐԱՀԱՆԳ «ԹԵՐԹԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 1-ՄԱՄՈՒԼ ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Թերթերի և այլ պարբերականների հրատարակման մասին» ձև N 1-մամուլ ամփոփ պետական վիճակագրական տարեկան հաշվետվության լրացման կարգը:

2. Հաշվետվությունը կազմում են հրատարակչությունները, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայություն` մինչև մարտի 1-ը:

4.Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

II. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Բաժին 1. Թերթերի հրատարակությունն ըստ պարբերականության և լեզուների

 

5. Հրատարակված թերթերի ընդհանուր քանակն ըստ լեզուների (տող 101) բերվում է սյունակ 1-ում, իսկ ըստ պարբերականության` սյունակներ 2-6-ում:

6. Հրատարակված թերթերի տարեկան տպաքանակն ըստ լեզուների (տող 115) բերվում է սյունակ 1-ում, իսկ ըստ պարբերականության` սյունակներ 2-6-ում:

7. Հրատարակված թերթերի միանվագ տպաքանակն ըստ լեզուների (տող 129) բերվում է սյունակ 1-ում, իսկ ըստ պարբերականության` սյունակներ 2-6-ում:

 

Բաժին 2. Այլ պարբերականների հրատարակությունն /առանց թերթերի/ ըստ պարբերականության և լեզուների

 

8. Այս բաժինը լրացվում է այլ պարբերականների համար բաժին 1-ին համապատասխան:

 

Բաժին 3. Պարբերական հրատարակություններն /առանց թերթերի/ ըստ բովանդակության և լեզուների

 

11. Պարբերական հրատարակությունների /առանց թերթերի/ անվանատեսակների ընդհանուր քանակն ու դրա բաշխվածությունն ըստ լեզուների բերվում է սյունակներ 1-6-ում:

12. Պարբերական հրատարակությունների /առանց թերթերի/ անվանատեսակների ընդհանուր միջին տպաքանակը և դրա բաշխվածությունն ըստ լեզուների բերվում է սյունակներ 7-12-ում:

13. Հասարակության լայն շրջանակների համար նախատեսված պարբերական հրատարակությունների մասին տվյալներն ըստ բովանդակության բերվում են տողեր 301-309-ում, իսկ ընթերցողների հատուկ շրջանակների համար նախատեսված պարբերական հրատարակությունների մասին տվյալներ` տողեր 311-315-ում:

 

----------------------------------------------

ԻՐՏԵԿ - ձևը չի բերվում

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
19.08.2002
N 188-Ն
Որոշում