Սեղմել Esc փակելու համար:
«ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՐՔԵՐԻ, ԲՐՈՇՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՐՔԵՐԻ, ԲՐՈՇՅՈՒՐՆԵՐԻ ՀՐԱՏԱՐԱ ...

11.03.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   08.11.2002  -ից մինչեւ   11.03.2019  -ը:
 

(ուժը կորցրել է 19.02.2019 թիվ 11-Ն որոշում)

i

603.0187.041002

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «04»         10           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60302230

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 օգոստոսի 2002 թվականի N 187-Ն

 

«ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՐՔԵՐԻ, ԲՐՈՇՅՈՒՐՆԵՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի 3-րդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Ամփոփ հաշվետվություն գրքերի, բրոշյուրների հրատարակության մասին» Ձև թիվ 1-հրատարակություն պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:

 

Հավելված 1

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

19 օգոստոսի 2002 թվականի

թիվ 187-Ն որոշմամբ

 

ՀՐԱՀԱՆԳ «ԳՐՔԵՐԻ, ԲՐՈՇՅՈՒՐՆԵՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 1 - ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Գրքերի, բրոշյուրների հրատարակության մասին» ձև N 1-հրատարակություն պետական վիճակագրական տարեկան հաշվետվության լրացման կարգը:

2. Հաշվետվությունը կազմում են հրատարակչությունները, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայություն` մինչև մարտի 1-ը:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

II. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Բաժին 1. Անվանումների քանակն ըստ թեմատիկ խմբերի

 

5. Հրատարակված ու վերահրատարակված գրքերի և բրոշյուրների անվանումների քանակներն ըստ թեմատիկ խմբերի բերվում են համապատասխանաբար սյունակներ 1-2-ում, դրանցից առաջին հրատարակությունների անվանումների քանակները` սյունակներ 4-5-ում:

6. Հրատարակված և վերահրատարակված գրքերի և բրոշյուրների ընդհանուր անվանումների քանակները բերվում են տող 127-ում, որից առանձնացվում են դպրոցական դասագրքերի (տող 128), մանկական գրականության (տող 129) և պաշտոնական հրապարակումների (տող 130) անվանումների քանակները:

 

Բաժին 2. Գրքերի և բրոշյուրների քանակն ու տպաքանակն ըստ հրատարակության լեզվի

 

7. Հրատարակված գրքերի և բրոշյուրների քանակն ըստ լեզուների բերվում է սյունակ 1-ում:

8. Հրատարակված գրքերի և բրոշյուրների տպաքանակն ըստ լեզուների բերվում է սյունակ 2-ում:

 

Բաժին 3. Հրատարակված գրքերի և բրոշյուրների օրինակների քանակն ըստ թեմատիկ խմբերի

 

9. Հրատարակված և վերահրատարակված գրքերի և բրոշյուրների օրինակների քանակներն ըստ թեմատիկ խմբերի բերվում են համապատասխանաբար սյունակներ 1-2-ում, դրանցից առաջին հրատարակությունների օրինակների քանակները` սյունակներ 4-5-ում:

10. Հրատարակված և վերահրատարակված գրքերի և բրոշյուրների ընդհանուր օրինակների քանակները բերվում են տող 327-ում, որից առանձնացվում են դպրոցական դասագրքերի (տող 128), մանկական գրականության (տող 329) և պաշտոնական հրապարակումների (տող 330) օրինակների քանակները:

 

----------------------------------------------

ԻՐՏԵԿ - ձևը չի բերվում

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
19.08.2002
N 187-Ն
Որոշում