Սեղմել Esc փակելու համար:
«ԱՆԱՍՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՆԱՍՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ» ՁԵՎ ԹԻՎ 6 ...

05.01.2006 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   07.11.2002  -ից մինչեւ   05.01.2006  -ը:
 

(ուժը կորցրել է 28.10.05 թիվ 13-Ն որոշում)

i

603.0146.230902

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «23»         09           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60302196

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 օգոստոսի 2002 թվականի N 146-Ն

 

i

«ԱՆԱՍՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ» ՁԵՎ ԹԻՎ 6 (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի 3-րդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Անասունների հաշվառման հանրագումարները» ձև թիվ 6 (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:

 

Հավելված 1

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

12 օգոստոսի 2002 թվականի

թիվ 146-Ն որոշմամբ

 

ՀՐԱՀԱՆԳ «ԱՆԱՍՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ» ՁԵՎ ԹԻՎ 6 (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Անասունների հաշվառման հանրագումարները» ձև թիվ 6 (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:

2. Հաշվետվությունը լրացվում է գյուղական (քաղաքային) համայնքների կողմից, որոնք այդ մասին նախօրոք տեղեկացվում են, ու վիճակագրական մարմիններին է ներկայացվում հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:

3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

4. Անասունների համատարած հաշվառումը հանրապետությունում յուրաքանչյուր տարի անց է կացվում հունվարի 1-ի դրությամբ, գյուղական (քաղաքային) համայնքների կողմից գյուղական վայրերում` բոլոր, իսկ քաղաքային վայրերում` միայն անասուն ունեցող տնտեսություններում:

5. Հրահանգը կազմված է ձև թիվ 6 տարեկան հաշվետվության սյունակների ու տողերի հերթականությանը համապատասխան, որտեղ լրացվում են համայնքի անասունների հաշվառման ամփոփ տվյալները:

6. «Ընդամենը խոշոր եղջերավոր անասուններ»` թիվ 1 սյունակում լրացվում է բոլոր տեսակի և հասակի խոշոր եղջերավոր անասունների, իսկ թիվ 2-7 սյունակներում` ըստ առանձնացված սեռահասակային խմբերի գլխաքանակը:

7. «Խոզեր»` թիվ 8-10, «Ոչխարներ»` թիվ 11,12, «Այծեր»` թիվ 13, 14, «Ձիեր»` թիվ 15,16, «Ճագարներ»` թիվ 17,18 և «Ճահճակուղբեր»` թիվ 19,20 սյունակներում լրացվում է տվյալ անասնատեսակի (անկախ սեռահասակային խմբից) բոլոր անասունների ընդամենը և այդ թվում մայրական կազմի գլխաքանակը:

8. «Ավանակներ»` թիվ 21, «Ջորիներ»` թիվ 22, «Գոմեշներ»` թիվ 23 սյունակներում լրացվում են տվյալ անասնատեսակի (անկախ սեռահասակային խմբի) բոլոր անասունների գլխաքանակը, իսկ «Մեղվաընտանիքներ»` թիվ 24 սյունակում` բոլոր մեղվաընտանիքների թիվը:

9. «Ընդամենը թռչուններ»` թիվ 25 սյունակում լրացվում է բոլոր տեսակի և հասակի թռչունների գլխաքանակը (հավեր, աքլորներ, հնդկահավեր, բադեր, սագեր և այլն), իսկ թիվ 26 և թիվ 27 սյունակներում` համապատասխանաբար` հավերի և որից` ածան հավերի գլխաքանակը:

 

----------------------------------------------

ԻՐՏԵԿ - ձևը չի բերվում

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
12.08.2002
N 146-Ն
Որոշում