(ուժը կորցրել է 01.09.00 թիվ 536 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
14 օգոստոսի 1996 թվականի թիվ 465
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԱՓՇՏԱԿՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԴՐԱՆՑ ՀԵՏԱԳԱ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների և գերատեսչությունների տրանսպորտային ձեռնարկություններից հափշտակված տրանսպորտային միջոցները դուրս են գրվում այդ ձեռնարկությունների հաշվեկշիռներից, և դրանց տեխնիկական փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների և գերատեսչությունների կողմից ստեղծված համապատասխան հանձնաժողովների միջոցով սահմանված կարգով հանձնվում են Հայաստանի Հանրապետության նախարարություններին, վարչություններին և գերատեսչություններին:
2. Հափշտակված տրանսպորտային միջոցների հետախուզում հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համապատասխան մարմինների կողմից տրված գրությունների պատճենների ու Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների և գերատեսչությունների կողմից ստեղծված համապատասխան հանձնաժողովներում կազմված տեխնիկական փաստաթղթերի հանձնման-ընդունման ակտերի հիման վրա բոլոր տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության պետավտոտեսչության մարմինների կողմից վերաձևակերպվում են որպես Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների և գերատեսչությունների տրանսպորտային միջոցներ:
i
3. Հափշտակված տրանսպորտային միջոցների հայտնաբերման դեպքում Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների և գերատեսչությունների կողմից դրանք սահմանված կարգով հանձնվում են Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների և գերատեսչությունների տրանսպորտային ձեռնարկություններին կամ օտարվում Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» թիվ 92 որոշմամբ սահմանված կարգով: Հափշտակված տրանսպորտային միջոցների վաճառքից գոյացած գումարները հաշվանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության նախարարություններին, վարչություններին ու գերատեսչություններին` յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկանք համապատասխանաբար հափշտակված տրանսպորտային միջոցների հայտնաբերման և դրանց հետագա տնօրինման վերաբերյալ: