(ուժը կորցրել է 25.07.01 թիվ 670 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
14 օգոստոսի 1996 թվականի թիվ 464
i
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ) ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ՈՒ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՖՈՆԴԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Բյուջետային հիմնարկների և կազմակերպությունների գրանցման (հաշվառման) և աշխատողների թվաքանակի ու աշխատավարձի ֆոնդի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության ստացումը կանոնակարգելու նպատակով`
i
1. Սահմանել, որ բյուջետային է համարվում այն պետական հիմնարկը և կազմակերպությունը, որոնք իրենց հիմնական գործունեությունն իրականացնելիս շահույթ ստանալու նպատակ չեն հետապնդում, և գործունեության հետ կապված բոլոր ծախսերը ֆինանսավորվում են հիմնականում հանրապետական կամ տեղական բյուջեների միջոցների հաշվին:
i
2. Սահմանել, որ հանրապետության բոլոր գործող բյուջետային հիմնարկները և կազմակերպությունները, սկսած 1996 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 1997 թվականի ապրիլի 1-ը, ենթակա են գրանցման (հաշվառման) Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության կողմից վարվող` բյուջետային հիմնարկների և կազմակերպությունների պետական գրանցամատյանում (ռեեստր):
Նոր ստեղծվող, վերակառուցվող կամ լուծարվող բյուջետային հիմնարկները և կազմակերպությունները պետական գրանցամատյանում գրանցվում (հաշվառվում) են ստեղծման, վերակառուցման կամ հաշվառումից հանվում են լուծարման օրվանից հետո մեկամսյա ժամկետում:
/փոփ. 06.03.97 թիվ 76 որոշում/
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` կասեցնել սույն որոշման 2-րդ կետով սահմանված ժամկետում պետական գրանցամատյանում չգրանցված (չհաշվառված) բյուջետային հիմնարկների և կազմակերպությունների ֆինանսավորումը:
4. Հաստատել`
ա) պետական գրանցամատյանում բյուջետային հիմնարկի (կազմակերպության) գրանցման (հաշվառման) քարտի ձևը (կցվում է).
բ) պետական գրանցամատյանում բյուջետային հիմնարկի (կազմակերպության) գրանցման (հաշվառման) վկայականի ձևը (կցվում է):
5. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչությանը`
i
ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համաձայնեցնելով, հաստատել պետական գրանցամատյանում բյուջետային հիմնարկների և կազմակերպությունների գրանցման (հաշվառման) կանոնակարգը և պետական գրանցամատյանում դրանց գրանցման ժամկետացանկը.
բ) հաստատել բյուջետային հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների թվաքանակի և աշխատավարձի ֆոնդի վերաբերյալ եռամսյակային վիճակագրական հաշվետվության ձևը և այն ներդնել 1996 թվականի 3-րդ եռամսյակից սկսած` ապահովելով դրա ստացումը, մշակումը և ամփոփ տեղեկագրի թողարկումը մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 15-ը:
6. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին, Երևանի քաղաքապետին, պատգամավորների քաղաքային և գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեներին` սույն որոշման 2-րդ կետով սահմանված ժամկետում ապահովել պետական գրանցամատյանում համակարգի բյուջետային հիմնարկների և կազմակերպությունների գրանցումը (հաշվառումը) և դրանց աշխատողների թվաքանակի ու աշխատավարձի ֆոնդի վերաբերյալ եռամսյակային վիճակագրական հաշվետվության ստացումը` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը, և դրա ներկայացումը Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը:
i
7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություն պետական գրանցամատյանում բյուջետային հիմնարկների (կազմակերպությունների) գրանցման (հաշվառման) քարտի ու վկայականի և աշխատողների թվաքանակի ու աշխատավարձի ֆոնդի վերաբերյալ եռամսյակային հաշվետվության ձևերի տպագրման և այլ ծախսերի ֆինանսավորման աղբյուրների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակի ավելացման մասին:
Հաստատված է
ՀՀ վարչապետի 1996 թ.
օգոստոսի 14-ի թիվ 464
որոշմամբ
ՁԵՎ
պետական գրանցամատյանում բյուջետային հիմնարկի
(կազմակերպության) գրանցման (հաշվառման) քարտի
001. Գրանցման համարը ______________ Հաշվառման ամսաթիվը ___/___/___
002. Վկայականի համարը _____________ 003. Հիմնարկի (կազմակերպության) լրիվ անվանումը ___________________________
__________________________________________________________________________
և հաշվառման ծածկագիրը ______________________
004. Գործունեության տեսակը _______________
005. Վերադաս մարմնի (նախարարության, վարչության, գերատեսչության, պետական
կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմնի) անվանումը
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
և ծածկագիրը _______________
006. Հիմնարկի (կազմակերպության) հասցեն Փոստային դասիչը _______________
Մարզը ________________________________ և ծածկագիրը _______________
Քաղաքը, գյուղը _______________________ Փողոցը, շենքը _______________
Հեռախոսի համարը ______________________ ֆաքս _______________
Տելեքս _______________________________ Հեռատիպ _______________
007. Աշխատողների թվաքանակը ___________ 008. Աշխատավարձի ֆոնդը _______________
Հիմնարկի (կազմակերպության ղեկավար
________________________
_____________________ _____________________ քարտի լրացման ամսաթիվը
(անունը, ազգանունը) (ստորագրությունը) «__»________ 199 թ.
________________________
Կ.տ.
ՁԵՎ Հաստատված է
------- ՀՀ վարչապետի 1996 թ.
օգոստոսի 14-ի թիվ 464
որոշմամբ
ՀՀ զինանշանի պատկերը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Վկայական թիվ
պետական գրանցամատյանում բյուջետային հիմնարկի
(կազմակերպության) գրանցման (հաշվառման)
__________________________________________________________________________
(հիմնարկի (կազմակերպության) լրիվ անվանումը)
__________________________________________________________________________
Պետական գրանցամատյանում գրանցման (հաշվառման) համարը ______________________
Գրանցման ծածկագիրը __________________________________
Գրանցման ամսաթիվը __________________________________
Վերադաս մարմնի անվանումը __________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
Հասցեն ___________________________________________________________________
___________________________________________________________________
Պետական ռեգիստրի
վարչության պետ __________________________________
(անունը, ազգանունը)
_______________________
(ստորագրությունը)
«___»____________ 199 թ.
Կ.տ.