Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԴԵՂԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԴԵՂԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ԱՐՏ ...

16.07.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.11.2002  -ից մինչեւ   16.07.2019  -ը:
 

(ուժը կորցրել է 28.06.2019 թիվ 33-Ն հրաման)

i

100.0662.011102

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «01»         11           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10202265

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

10 հոկտեմբերի 2002 թվականի N 662

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԴԵՂԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետություն դեղերի և դեղանյութերի ներմուծման ու արտահանման կարգը հաստատելու մասին» N 581 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետություն դեղերի և դեղանյութերի ներմուծման ու արտահանման կարգի» 10-րդ կետի

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետություն դեղերի և (կամ) դեղանյութերի ներմուծման կամ արտահանման հավաստագիր տալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (հավելված 1):

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության դեղորայքային և տեխնոլոգիական ապահովման վարչության պետ Ա. Բիշարյանին:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարության

2002 թվականի հոկտեմբերի 10-ի

N 662 հրամանով

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԴԵՂԵՐԻ ԵՎ ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Հայաստանի Հանրապետություն դեղերի և (կամ) դեղանյութերի առևտրային ներմուծում կամ արտահանում իրականացնելու նպատակով իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն է ներկայացնում`

1.1. հայտ սահմանված ձևի (հավելված 2).

1.2. համապատասխան գործունեություն իրականացնելու լիցենզիայի պատճենը.

1.3. դեղերի և (կամ) դեղանյութերի ձեռք բերման պայմանագիրը` ստորագրված և կնքված կողմերի կողմից (բնօրինակը և պատճենը).

1.4. հաշիվ-ապրանքագիր, կնքված մատակարարի կողմից (բնօրինակը և պատճենը).

1.5. ապրանքափոխադրման բեռնագիր (բնօրինակը և պատճենը).

1.6. դեղի և (կամ) դեղանյութի յուրաքանչյուր խմբաքանակի որակի հավաստագիր` տրված արտադրող կազմակերպության կողմից: Միջնորդ կազմակերպություններից դեղերը և (կամ) դեղանյութերը ձեռք բերելու դեպքում, արտադրող կազմակերպության կողմից տրված որակի հավաստագիրը պետք է կնքված լինի միջնորդ կազմակերպության կնիքով (բնօրինակը և պատճենը).

1.7. դեղաբույսերի արդյունաբերման եղանակով արտահանման դեպքում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից տրված արտահանման թույլտվություն:

2. Հայաստանի Հանրապետություն դեղերի պետական գրանցման, գիտաժողովների, ցուցահանդեսների և այլ նմանատիպ միջոցառումների համար նախատեսված նմուշների ներմուծում իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն է ներկայացվում`

2.1. հայտ սահմանված ձևի (հավելված 2).

2.2. հաշիվ-ապրանքագիր, կնքված մատակարարի կողմից (բնօրինակը և պատճենը).

2.3. դեղերի և (կամ) դեղանյութի յուրաքանչյուր խմբաքանակի որակի հավաստագիր, պարտադիր նշելով ներմուծվող խմբաքանակի սերիան.

2.4. ապրանքափոխադրման բեռնագիր (բնօրինակը և պատճենը):

3. Հայաստանի Հանրապետություն դեղերի և (կամ) դեղանյութերի մարդասիրական օգնության կարգով ներմուծում կամ արտահանում իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն է ներկայացվում`

3.1. հայտ սահմանված ձևի (հավելված 2).

3.2. Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի որոշումը տվյալ կազմակերպության ծրագիրը բարեգործական որակելու մասին.

3.3. հաշիվ-ապրանքագիր, կնքված մատակարարի կողմից (բնօրինակը և պատճենը), պարտադիր նշելով ներմուծվող խմբաքանակի սերիան, քանակը և պիտանիության ժամկետը.

3.4. ապրանքափոխադրման բեռնագիր (բնօրինակը և պատճենը).

3.5. առաքող երկրում տվյալ արտադրանքի գրանցման հավաստագիրը.

3.6. դեղերի և (կամ) դեղանյութերի տվյալ խմբաքանակի որակի հավաստագիրը:

4. Հայաստանի Հանրապետություն դեղերի կլինիկական և նախակլինիկական հետազոտությունների համար նախատեսված նմուշների ներմուծում ու արտահանում իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն է ներկայացվում`

4.1. հայտ սահմանված ձևի (հավելված 2).

4.2. հաշիվ-ապրանքագիր, կնքված մատակարարի կողմից (բնօրինակը և պատճենը), պարտադիր նշելով ներմուծվող խմբաքանակի սերիան, քանակն ու պիտանիության ժամկետը.

4.3. դեղերի և (կամ) դեղանյութերի տվյալ խմբաքանակի որակի հավաստագիրը` տրված արտադրող կազմակերպության կողմից.

4.4. ապրանքափոխադրման բեռնագիր (բնօրինակը և պատճենը).

4.5. կլինիկական և նախակլինիկական հետազոտությունների մասին թույլտվությունը` տրված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից (բնօրինակ և պատճենը).

5. Բոլոր փաստաթղթերի բնօրինակները վերադարձվում են հայտատուին:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2

 

Հայաստանի Հանրապետության

Առողջապահության նախարար

 

________________________

                                            անունը, ազգանունը

                                  _____________________________________

                                  իրավաբանական անձի կամ անհատ

                                  ձեռնարկատիրոջ անվանումը, գտնվելու վայրը

 

_____________________________________

 

ՀԱՅՏ N

 

    ք. Երևան                                     «____» _______ 200 թ.

 

Խնդրում եմ տալ __________________________ հավաստագիր

ներմուծման կամ արտահանման

___________________________________________________________________

           մատակարար (արտահանման) երկիրը և կազմակերպությունը

 

___________________________________________________________________

                 դեղերի և (կամ) դեղանյութերի անվանումը

 

համար` համաձայն կից փաստաթղթերի:

 

Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը

1. Համապատասխան լիցենզիայի պատճենը

2. Դեղերի և (կամ) դեղանյութերի ձեռք բերման պայմանագիրը

____________________________________________________________________

                       պայմանագրի համարը, ամսաթիվը

 

3. Դեղերի և (կամ) դեղանյութերի ձեռք բերումը հաստատող փաստաթղթեր

(հաշիվ/ապրանքագիր)

__________________________________________________________________

                  փաստաթղթի անվանումը, համարը, ամսաթիվը

 

4. Դեղերի և (կամ) դեղանյութերի տվյալ խմբաքանակի որակը հավաստող փաստաթղթերը:

5. Դեղերի և (կամ) դեղանյութերի փոխադրման բեռնագիր

____________________________________________________________________

                  փաստաթղթի անվանումը, համարը, ամսաթիվը

 

Հայտնում եմ, որ ներկայացված փաստաթղթերը և նրանցում բերված տեղեկությունները ճիշտ են, որի համար ստորագրում եմ:

 

____________________________________ ________________________

    (կազմակերպության տնօրենի կամ անհատ         (ստորագրությունը)

ձեռնարկատիրոջ ստորագրությունը,

անունը, հայրանունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

 

pin
Առողջապահության նախարարություն
10.10.2002
N 662-Ն
Հրաման