(ուժը կորցրել է 14.10.03 թիվ 358-Ն/9-Ն հրաման)
i
102.0553.221002
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«22» 10 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10202251
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
22 հոկտեմբերի 2002 թՎականի N 553-Ն, N 474-Ն
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱԿԻ ՀՆՉԵՂՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 59-72 ԵՎ ՄԱՀԱՊԱՏԻԺ ՆԱԽԱՏԵՍՈՂ ԱՅԼ ՀՈԴՎԱԾՆԵՐՈՎ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԴԱՏԱՐԱՆՆԵՐ ՈՒՂԵԿՑԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի 1999 թ. հունվարի 29-ի թիվ Ց-8ՆԳ/Ե-26 ցուցումի`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ
1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի ներքին զորքերի թիվ 1035 զորամասի ուժերով դատարաններ ուղեկցել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 59-72 և մահապատիժ նախատեսող այլ հոդվածներով մեղադրվող, ինչպես նաև հասարակական առանձնակի հնչեղություն ունեցող քրեական գործերով կալանավորած անձանց` դատարանի որոշման հիման վրա:
2. Նշված աշխատանքների համակարգման և կատարման հսկողությունը հանձնարարել համապատասխանաբար` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ, միլիցիայի գեներալ-մայոր Հ. Վարյանին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ, արդարադատության գնդապետ Ս. Հովհաննիսյանին: