Սեղմել Esc փակելու համար:
ՌՈՅԱԼԹԻԻ Բ3 ԲԱԶԱՅԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՌՈՅԱԼԹԻԻ Բ3 ԲԱԶԱՅԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ...

 

31.08.2024 -

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

29 օգոստոսի 2024 թվականի N 1384-Ն

 

ՌՈՅԱԼԹԻԻ Բ3 ԲԱԶԱՅԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ռոյալթիի Բ3 բազայի հաշվարկման նպատակով ֆինանսական ծախսերի նվազեցման կարգը, դեպքերը և չափերը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և կիրառվում է 2023 թվականի հաշվետու տարվա և հետագա հաշվետու տարիների համար ռոյալթիի Բ3 բազայի հաշվարկման նպատակով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2024 թ. օգոստոսի 30
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության
2024 թվականի օգոստոսի 29-ի
N 1384-Ն որոշման
 

ԿԱՐԳ, ԴԵՊՔԵՐ ԵՎ ՉԱՓԵՐ ՌՈՅԱԼԹԻԻ Բ3 ԲԱԶԱՅԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ

 

1. Ռոյալթիի Բ3 բազայի հաշվարկման նպատակով ֆինանսական ծախսերը նվազեցվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 6-րդ բաժնով սահմանված կարգով: Սույն կետով սահմանված ֆինանսական ծախսերը հաշվի են առնվում ամբողջությամբ, եթե`

1) փոխառու (վարկառու, լիզինգառու) ռոյալթի վճարողի բաժնետոմսերը համարվում են ցուցակված սույն հավելվածի թիվ 1 ցանկում ներառված ֆոնդային բորսաներից որևէ մեկում, և փոխառությունը (վարկը, լիզինգը) ներգրավվում է օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն փոխկապակցված չհամարվող փոխատուից (վարկատուից, լիզինգատուից).

2) փոխատու (վարկատու, լիզինգատու) կազմակերպության բաժնետոմսերը համարվում են ցուցակված սույն հավելվածի թիվ 1 ցանկում ներառված ֆոնդային բորսաներից որևէ մեկում, և փոխառությունը (վարկը, լիզինգը) տրվում է օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն փոխկապակցված չհամարվող փոխառու (վարկառու, լիզինգառու) ռոյալթի վճարողին.

3) փոխատուն (վարկատուն, լիզինգատուն) ընդգրկված է սույն հավելվածի թիվ 2 ցանկով նախատեսված` միջազգային զարգացման կազմակերպությունների ցանկում.

4) ֆինանսական ծախսերը հաշվեգրվել են հրապարակային առաջարկի միջոցով հանրությանն առաջարկված կամ կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված` ռոյալթի վճարողի պարտքային արժեթղթերի համար:

2. Սույն հավելվածի 1-ին կետին չհամապատասխանող ֆինանսական ծախսերը ռոյալթիի Բ3 բազայի հաշվարկման նպատակով հաշվի չեն առնվում:

3. Սույն հավելվածի 1-ին կետի 1-2-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում ռոյալթիի Բ3 բազայի հաշվարկման նպատակով հաշվի են առնվում այն ֆինանսական ծախսերը, որոնք հաշվեգրվել են փոխառուի (վարկառուի, լիզինգառուի) կամ փոխատուի (վարկատուի, լիզինգատուի) բաժնետոմսերի` ցուցակված լինելու ժամանակահատվածում:

 

ՑԱՆԿ 1
ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐԻ

 

  Երկիրը/միությունը Քաղաքը Անվանումը MIC ծածկա-գիրը
1. ԵՄ   Euronext  
Nasdaq Nordic
2. Ավստրիայի Հանրապետություն Վիեննա Wiener Borse XWBO
3. Գերմանիայի Դաշնային Հանրապետություն Բեռլին Berliner Borse XBER
Դյուսելդորֆ Borse Dusseldorf XDUS
Համբուրգ/Հանովեր Hamburg Stock Exchange XHAM/ XHAN
Մյունխեն Borse Munchen XMUN
Շտուտգարտ Borse Stuttgart XSTU
Ֆրանկֆուրտ Frankfurt Stock Exchange XFRA
4. Լյուքսեմբուրգի Դքսություն Լյուքսեմբուրգ Luxembourg Stock Exchange XLUX
5. Նիդերլանդներ Ամստերդամ Nxchange XNXC
Հաագա NPEX NPEX
6. Իսպանիայի Թագավորություն Բարսելոնա Bolsa de Valores de Barcelona BMEX
Բիլբաո Bolsa de Valores de Bilbao BMEX
Մադրիդ Bolsa de Madrid BMEX
Mercado Oficial Espanol de Futuros y Opciones BMEX
Վալենսիա Bolsa de Valores de Valencia BMEX
7. Շվեդիայի Թագավորություն Ստոկհոլմ Nasdaq First North Growth Market FNSE
NGM Main Regulated XNGM
NGM Nordic SME NSME
Spotlight Stock Market XSAT
8. Շվեյցարիայի Համադաշնություն Ցյուրիխ SIX Swiss Exchange XSWX
BX Swiss XBRN
9. Միացյալ Թագավորություն Լոնդոն London Stock Exchange XLON
10. Ռուսաստանի Դաշնություն Մոսկվա Moscow Exchange MISX
Սանկտ Պետերբուրգ Saint Petersburg Stock Exchange SPIM
11. Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք NASDAQ XNAS
New York Stock Exchange NYSE
NYSE Arca NYSE Arca
Չիկագո Chicago Stock Exchange CHX
  CBOE Stock Exchange CBOE
12. Կանադա Տորոնտո Canadian Securities Exchange CSE
Մոնրեալ Montreal Exchange MX
Տորոնտո Toronto Stock Exchange TSX
13. Հայաստանի Հանրապետություն Երևան Armenia Securities Exchange AMX
14. Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Պեկին Beijing Stock Exchange BJSE
Շանհայ Shanghai Stock Exchange XSHG
Շենժեն Shenzhen Stock Exchange XSHE
15. Ճապոնիա Տոկիո Tokyo Stock Exchange XJPX
16. Սինգապուրի Հանրապետություն Սինգապուր Singapore Exchange XSES
17. Կատարի Պետություն Դոհա Doha Securities Market DSMD
18. Արաբական Միացյալ Էմիրություններ Աբու Դաբի Abu Dhabi Securities Market XADS
Դուբայ NASDAQ Dubai DIFX

 

ՑԱՆԿ 2
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Առևտրի և զարգացման սևծովյան բանկ (Black Sea Trade and Development Bank)

2. Ասիական զարգացման բանկ (Asian Development Bank)

3. Ավստրիական զարգացման գործակալություն (Austrian Development Agency)

4. Գերմանական զարգացման բանկի խումբ (KfW Banken gruppe)

5. Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպություն (Deutsche Gesellschaft fur Internationale Zusammenarbeit)

6. Դանիայի միջազգային զարգացման գործակալություն (Danisհ International Development Agency)

7. Զարգացման և համագործակցության շվեյցարական գործակալություն (Swiss Agency for Development and Cooperation)

8. Իսպանական միջազգային համագործակցության գործակալություն (Spanisհ Agency for International Cooperation)

9. Իտալական զարգացման և համագործակցության ծրագիր (Italian Development Cooperation Programme)

10. Կանադայի միջազգային զարգացման գործակալություն (Canadiaո International Development Agency)

11. Համաշխարհային բանկի խումբ (World Bank Group)

12. Ճապոնիայի միջազգային զարգացման գործակալություն (Japan International Cooperation Agency)

13. Միավորված Թագավորության միջազգային զարգացման վարչություն (Department for International Development)

14. Միջազգային ամերիկյան զարգացման բանկ (Inter-American Development Bank)

15. Միջազգային ֆինանսական կորպորացիա (Iոterոatioոal Finance Corporation)

16. Միջազգային համագործակցության ճապոնական բանկ (Japan Bank for International Cooperation)

17. Ներդրումային եվրոպական բանկ (European Investment Bank)

18. Ներդրումների խթանման գործակալությունների համաշխարհային կազմակերպություն (World Assocation of Investment Promotion Agencies)

19. Շվեդական միջազգային զարգացման և համագործակցության գործակալություն (Swedish International Development Cooperation Agency)

20. Սևծովյան տնտեսական համագործակցություն (Organization of the Black Sea Economic Cooperation)

21. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ (European Bank for Reconstruction and Development)

22. Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ (International Bank for Reconstruction and Development)

23. Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն (Organisation for Economic Cooperation and Development)

24. ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամ (Organizatiom of Petroleum- Exporting Countries)

25. Ֆրանսիական զարգացման գործակալություն (French Development Agency)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 30 օգոստոսի 2024 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.08.2024
N 1384-Ն
Որոշում