Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 29-Ր...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 29-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՌԱ ...

 

10.08.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 դեկտեմբերի 2019 թվականի N 1936-Ն

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 29-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՌԱՋԻՆ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ «Զ» ԿԵՏՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ, ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՂԻ, ՉՎԵՐԹՆԵՐԻ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԵՎ ՉՍՊԱՍԱՐԿՎՈՂ ՈՒՂՂՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՎ ԱՅԼ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի առաջին պարբերության «զ» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի առաջին պարբերության «զ» կետով նախատեսված արտոնությունների կիրառման ժամկետների, ավիափոխադրողի, չվերթների հաճախականության պահանջների և չսպասարկվող ուղղության վերաբերյալ և այլ անհրաժեշտ տեղեկատվության հրապարակման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. դեկտեմբերի 27

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության

2019 թվականի դեկտեմբերի 26-ի

N 1936-Ն որոշման

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 29-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՌԱՋԻՆ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ «Զ» ԿԵՏՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ, ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՂԻ, ՉՎԵՐԹՆԵՐԻ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԵՎ ՉՍՊԱՍԱՐԿՎՈՂ ՈՒՂՂՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՎ ԱՅԼ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 29-րդ հոդվածի առաջին պարբերության «զ» կետով նախատեսված արտոնությունների կիրառման ժամկետների, ավիափոխադրողի, չվերթերի հաճախականության պահանջների և չսպասարկվող ուղղության վերաբերյալ և այլ անհրաժեշտ տեղեկատվության հրապարակման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի իմաստով չսպասարկված ուղղություններ են համարվում այն օդանավակայանները, որտեղ ցանկացած ավիաընկերության կողմից իրականացված չվերթերի քանակը միաժամանակ IATA ամառային ժամանակահատվածում (մարտի վերջին կիրակի օրվանից ներառյալ հոկտեմբերի վերջին շաբաթ օրը) չի գերազանցում 14-ը և IATA ձմեռային ժամանակահատվածում` (հոկտեմբերի վերջին կիրակի օրվանից ներառյալ մարտի վերջին շաբաթ օրը) 10-ը:

3. Չվերթերի հաճախականության նվազագույն պահանջներն են` ավիափոխադրողները չվերթի մեկնարկի օրվանից IATA ամառային և IATA ձմեռային ժամանակահատվածում իրականացնում են առնվազն շաբաթական ոչ պակաս 1 չվերթ կամ համապատասխանաբար առնվազն 28 և 20 չվերթ: Նշված քանակից նվազեցվում են անհաղթահարելի ուժի հետևանքով չիրականացված չվերթները:

4. Սույն կարգի շրջանակներում ավիափոխադրողներին «Ավիացիայի մասին» օրենքով սահմանված համապատասխան նախարարության (այսուհետ` լիազոր մարմին) կողմից տրամադրվող առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունների հրամաններում առանձին կետով նշվում է ավիափոխադրողների` նախատեսվող պայմաններին բավարարելու հանգամանքը, չվերթերի հաճախականության պահանջները, չսպասարկվող ուղղության, տվյալ ուղղությամբ մեկնող ուղևորներին տրամադրվող արտոնության մասին` նշելով արտոնության տրամադրման սկիզբը և ավարտի ժամկետը: Տրամադրված թույլտվությունները, այդ թվում` ավիափոխադրողի, չվերթերի հաճախականության պահանջների և չսպասարկվող ուղղության վերաբերյալ և այլ անհրաժեշտ տեղեկատվության հրապարակվում են լիազոր մարմնի կայքում:

(4-րդ կետը փոփ. 08.08.2024 թիվ 1234-Ն որոշում)

5. Օրենքով 36 ամսով տրված արտոնության ժամկետը ևս 24 ամսով երկարաձգելու հարցը պետք է քննարկվի լիազոր մարմնի կողմից, այդ ժամկետը լրանալուց առնվազն 6 ամիս առաջ, հիմք ընդունելով տվյալ ուղղությամբ մեկնող ուղևորներին տրամադրվող արտոնության արդյունքում ուղևորահոսքի ցուցանիշը, ինչպես նաև տնտեսության վրա նշված ցուցանիշի ունեցած ազդեցության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության եզրակացությունը:

(5-րդ կետը փոփ. 08.08.2024 թիվ 1234-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.12.2019
N 1936-Ն
Որոշում