Սեղմել Esc փակելու համար:
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀՀ ԷՆԵՐԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱ ...

25.06.2004 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.11.2002  -ից մինչեւ   25.06.2004  -ը:
 

(ուժը կորցրել է 12.05.04 թիվ 56-Ն որոշում)

i

600.0064.181002

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «18»         10           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60002240

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հոկտեմբերի 2002 թվականի N 64-Ն

 

i

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին կետի ը) ենթակետը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել «Լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողով ներկայացվող զարգացման ներդրումային ծրագրերի համաձայնեցման կարգը» (հավելված):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

 

Հաստատված է

ՀՀ էներգետիկայի

կարգավորող հանձնաժողովի

2002 թվականի հոկտեմբերի 2-ի

N 64-Ն որոշմամբ

 

ԿԱՐԳ

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ

 

Սույն կարգը «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի ը) ենթակետի համաձայն սահմանում է լիցենզավորված անձի կողմից ներկայացվող զարգացման ներդրումային ծրագիրը` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի հետ համաձայնեցման ընթացակարգը:

 

1. ԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Սույն կարգում օգտագործված հիմնական հասկացությունները սահմանվում են հետևյալ կերպ.

Ծրագիր` Հանձնաժողով ներկայացվող զարգացման ներդրումային ծրագիր:

Ներդրումներ` Սույն կարգի իմաստով ներդրումներ են համարվում այն ֆինանսական ծախսերը, որոնք ուղղված են ընկերության լիցենզավորված գործունեության համար անհրաժեշտ օգտակար և օգտագործվող ակտիվների ավելացմանը:

 

2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

2.1 Լիցենզավորված անձի կողմից Հանձնաժողով ներկայացված Ծրագիրը պետք է նպատակաուղղված լինի հետևյալ հիմնական խնդիրներից որևէ մեկի կամ մի քանիսի լուծմանը.

ա) մաշված և դուրս գրված ակտիվների նորով փոխարինում,

բ) ժամանակակից էներգաարդյունավետ և էներգախնայող տեխնոլոգիաների կիրառում,

գ) տեղական էներգետիկական պաշարների, էներգիայի այլընտրանքային աղբյուրների արդյունավետ օգտագործում,

դ) էներգիայի մատակարարման և ծառայությունների մատուցման որակի համապատասխանեցում սահմանված նորմերին,

ե) էներգետիկայի բնագավառի անվտանգության և հուսալիության մակարդակի բարձրացում,

զ) արտադրական հզորության ավելացում,

է) շրջակա միջավայրի պահպանության ապահովում,

ը) կյանքի ու գույքի` տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերի կատարման ապահովում,

թ) տեխնոլոգիական ու առևտրային կորուստների իջեցման տնտեսապես հիմնավորված միջոցառումներ,

ժ) բեռի աճով և/կամ նոր սպառողների էներգամատակարարման պահանջով պայմանավորված ցանցերի ընդլայնում և թողունակության մեծացում,

ի) գործունեության արդյունավետության բարձրացման այլ միջոցառումներ:

2.2 Ծրագիրը պետք է Հանձնաժողով ներկայացվի համապատասխան տեխնիկատնտեսական հիմնավորումներով (նախագիծ, նախահաշիվ, նախագծի տեխնիկական և բնապահպանական փորձաքննության եզրակացությունները, ծրագրի իրականացման ժամկետները, ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների մեծությունը, աղբյուրները), ինչպես նաև Լիցենզավորված անձի սակագների (մատուցվող ծառայության արժեք) վրա Ծրագրի հնարավոր ազդեցության չափը:

2.3 Լիցենզավորված անձի Ծրագրում ներկայացված տեղեկատվության գաղտնիության հարցը կարգավորվում է «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով:

 

3. ԾՐԱԳՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄԸ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

 

3.1 Լիցենզավորված անձը Ծրագիրը Հանձնաժողովի հետ համաձայնեցնելու համար այն մուտքագրում է Հանձնաժողովում` կից գրության հետ միասին: Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումը ստուգում է ներկայացված ծրագրի համապատասխանությունը 2.1, 2.2 կետերի պահանջներին:

3.2 Ծրագիրը չի ընդունվում ուսումնասիրության, եթե`

ա) նրանում ընդգրկված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այլ իրավական ակտերով և սույն կարգով սահմանված պահանջներին,

բ) ներկայացված փաստաթղթերում և տեղեկություններում առկա են անճշտություններ և անհամապատասխանություններ:

3.3 Հանձնաժողովը, Ծրագրի ստուգման արդյունքների մասին (ընդունում է ուսումնասիրության կամ չի ընդունում), գրավոր տեղեկացնում է Լիցենզավորված անձին` Ծրագիրը ստանալու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում: Անկախ ստուգման արդյունքից Ծրագիրը Լիցենզավորված անձին չի վերադարձվում և պահպանվում է Հանձնաժողովում:

3.4 Լիցենզավորված անձը, Հանձնաժողովի կողմից Ծրագրի ստուգման արդյունքում հայտնաբերված թերությունները վերացնելուց և (կամ) բացակայող փաստաթղթերը լրացնելուց հետո կարող է այն կրկին ներկայացնել Հանձնաժողովի քննարկմանը` սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան:

3.5 Ստուգման դրական արդյունքի դեպքում Հանձնաժողովն սկսում է Ծրագրի ուսումնասիրման գործընթացը և կայացնում համապատասխան Որոշում` Ծրագրի ստուգման արդյունքների մասին գրավոր տեղեկացնելու օրվանից հետո` 50 օրվա ընթացքում:

3.6 Հանձնաժողովն իրավունք ունի Լիցենզավորված անձից պահանջել նաև լրացուցիչ տեղեկատվություն և փաստաթղթեր, որոնց ներկայացման անհրաժեշտության մասին գրավոր տեղեկացնում է Լիցենզավորված անձին:

3.7 Ծրագիրը մերժվում է, եթե`

ա) նրանում բերված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը,

բ) ներկայացված Ծրագիրը նպատակաուղղված չէ 2.1 կետով նախատեսված խնդիրներից որևէ մեկի կամ մի քանիսի լուծմանը,

գ) առաջարկված լուծումները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետությունում գործող տեխնիկական կանոնակարգերին և նորմերին:

3.8 Ծրագիրը կարող է մերժվել, եթե այն հանգեցնում է սպառողների սակագների բարձրացմանը:

3.9 Ներկայացված Ծրագրի վերաբերյալ Հանձնաժողովի դրական եզրակացության և Ծրագրով նախատեսված ներդրումները սակագներում ներառելու կամ Ծրագիրը մերժելու վերաբերյալ Որոշման պատճենը 5 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է Լիցենզավորված անձին:

3.10 Ներկայացված Ծրագրի մերժման դեպքում Լիցենզավորված անձը կարող է շտկել մերժման պատճառ հանդիսացող թերությունները, լրամշակել Ծրագիրը և կրկին համաձայնություն ստանալու համար դիմել Հանձնաժողով:

3.11 Հանձնաժողովի հետ համաձայնեցված Ծրագրով կատարված փաստացի ներդրումները ներառվում են Լիցենզավորված անձի սակագներում` Լիցենզավորված անձի կողմից Ծրագրով սահմանված ժամկետներում ներդրումները կատարելուց և դրանց կատարումը հավաստող փաստաթղթերը Հանձնաժողով ներկայացնելուց հետո: Նշված փաստաթղթերը ներկայացվում են Հանձնաժողովի կողմից հաստատած «Սակագների սահմանման (վերանայման) կարգով» սահմանված հայտի հետ միասին:

3.12 Կատարված ներդրումների մեջ հաշվի չեն առնվում.

ա) նախագծա-նախահաշվային փաստաթղթերում չնախատեսված աշխատանքների արժեքները,

բ) փաստաթղթերով չհիմնավորված ծախսերը,

գ) նախագծա-նախահաշվային փաստաթղթերի համաձայն օգտագործված նյութերի և սարքավորումների շուկայական գները գերազանցող մասը:

3.13 Ծրագրի նախագծում նախատեսված աշխատանքների ծավալների գերազանցման դեպքում լրացուցիչ ծախսերը հաշվի կառնվեն միայն այն դեպքում, երբ դրանց հիմնավորող նախագծային փոփոխությունները նախապես համաձայնեցված են Հանձնաժողովի հետ:

3.14 Եթե ներդրումների կատարման արդյունքում Լիցենզավորված անձը չի կարողանում հասնել Ծրագրում նախատեսված ցուցանիշներին, ապա Հանձնաժողովը կատարված ներդրումները սակագնի հաշվարկում հաշվի է առնում ստացված արդյունքներին համամասնորեն:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
02.10.2002
N 64-Ն
Որոշում