Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ՎԱ ...

29.03.2007 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.10.2002  -ից մինչեւ   29.03.2007  -ը:
 

(ուժը կորցրել է 14.03.07 թիվ 52-Ն որոշում)

i

606.0005.180902

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                       «18»        09           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60602185

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 սեպտեմբերի 2002 թվականի N 11/5-Ն

 

i

ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ՎԱՐԵԼՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է.

 

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերահսկում է համայնքների ղեկավարների և ՆԳՆ համապատասխան անձնագրային ծառայությունների համատեղ աշխատանքը Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով և ԿԸՀ-ի 04.09.2002 թ. թիվ 11/4-Ն որոշմամբ սահմանված կարգով համայնքներում ընտրողների ցուցակները կազմելու ու վարելու ուղղությամբ:

2. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները վերահսկողություն են իրականացնում համայնքների ղեկավարների կողմից քվեարկության օրվանից 40 օր առաջ տեղամասային կենտրոններին, իսկ տեղամասային ընտրական հանձնաժողովներին` երկու օր առաջ, ընտրողների ցուցակները տրամադրելու և քաղաքացիների, վստահված անձանց ու հանձնաժողովների անդամների դիմումների հիման վրա ընտրողների ցուցակներում կատարվող փոփոխությունների գործընթացի նկատմամբ:

3. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները տեղամասային ընտրական հանձնաժողովների աջակցությամբ, տվյալ ընտրատարածքի տեղամասերի ընտրողների ցուցակների ճշգրտությունը պարզում են ցուցակներում ընտրողների փաստացի քանակի առնվազն 5 տոկոսի ընտրանքային ստուգման միջոցով:

4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամը` հանրապետության ամբողջ տարածքում, իսկ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամը` տվյալ ընտրատարածքում, իրավունք ունի ստանալ ցանկացած տեղեկատվություն համայնքների ղեկավարներից և ՆԳՆ անձնագրային համապատասխան ծառայություններից ընտրողների ցուցակների կազմման, վարման և կատարված փոփոխությունների հիմնավորումների վերաբերյալ:

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
04.09.2002
N 11/5-Ն
Որոշում