(ուժը կորցրել է 03.08.05 թիվ 37-Ն որոշում)
i
606.0002.151002
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«15» 10 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60602238
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
9 հոկտեմբերի 2002 թվականի N 15/2-Ն
i
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԿԱՄԱՎՈՐ ՄՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 25-րդ հոդվածի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է.
Սահմանել նախընտրական հիմնադրամներում կատարվող կամավոր մուծումների կարգը (կցվում է):
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական
հանձնաժողովի 2002 թվականի
հոկտեմբերի 9-ի թիվ 15/2-Ն որոշման
ԿԱՐԳ
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԿԱՄԱՎՈՐ ՄՈՒԾՈՒՄՆԵՐԻ
1. Սույն կարգով սահմանվում է թեկնածուների և կուսակցությունների նախընտրական քարոզչությունն իրականացնելու նպատակով ձևավորվող նախընտրական հիմնադրամներում կամավոր մուծումներ կատարելու կարգը և պայմանները:
2. Հանրապետության Նախագահի թեկնածուների և կուսակցությունների նախընտրական հիմնադրամի միջոցները հավաքվում են Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկում:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների, համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուների նախընտրական հիմնադրամի միջոցները հավաքվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որևէ բանկում` ժամանակավոր հատուկ հաշվեհամարներում:
3. Գրանցված թեկնածուների և կուսակցությունների նախընտրական հիմնադրամներում կատարվող կամավոր մուծումներն իրականացվում են կանխիկ կամ անկանխիկ /փոխանցումներ/ վճարումների միջոցով:
4. Նախընտրական հիմնադրամներում մուծումներ կարող են կատարվել թեկնածուների և կուսակցությունների գրանցման հաջորդ օրվանից մինչև քվեարկության նախորդ օրը:
5. Նախընտրական հիմնադրամներում կատարվող կամավոր մուծումների կանխիկ վճարման մուտքագրման օրդերի, իսկ անկանխիկ վճարման հանձնարարականի «Վճարման նպատակը» մասում պարտադիր նշվում է`
ա) իրավաբանական անձի`
- լրիվ անվանումը,
- պետական գրանցման տարեթիվը,
- կազմակերպական-իրավական ձևը,
- բանկային վավերապայմանները,
- բաժնեհավաք կապիտալում` օտարերկրյա միջոցների տոկոսը.
բ) ֆիզիկական անձի`
- ազգանուն, անուն, հայրանունը,
- ծննդյան տարեթիվը,
- քաղաքացիությունը:
6. Այն բանկերը, որտեղ բացված են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ, եռօրյա պարբերականությամբ թեկնածուներին և կուսակցություններին գրանցած համապատասխան ընտրական հանձնաժողովին տեղեկանք են ներկայացնում թեկնածուների և կուսակցությունների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների վերաբերյալ: