Սեղմել Esc փակելու համար:
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈ ...

11.09.2005 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   28.10.2002  -ից մինչեւ   11.09.2005  -ը:
 

(ուժը կորցրել է 03.08.05 թիվ 38-Ն որոշում)

i

606.0002.021002

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                       «02»        10           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60602225

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 սեպտեմբերի 2002 թվականի N 13/2-Ն

 

i

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՎՃԱՐ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին կետով և 20-րդ հոդվածի 9-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է.

 

Սահմանել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում նախընտրական քարոզչության իրականացման համար պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից անվճար տարածքներ տրամադրելու կարգը (կցվում է):

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի 2002 թվականի

սեպտեմբերի 18-ի թիվ 13/2-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՎՃԱՐ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ թեկնածուների կողմից նախընտրական քարոզչությունն իրականացնելու նպատակով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից անվճար տարածքներ տրամադրելու պայմանները:

2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները` թեկնածուների գրանցման վերջին օրվանից ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում, համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի պահանջով ընտրողների հետ թեկնածուների համատեղ հանդիպումների անցկացման համար, թեկնածուներին անվճար տրամադրում են իրենց կողմից տնօրինվող տարածքները:

3. Թեկնածուները իրենց կողմից կազմակերպվող միջոցառումների անցկացման նպատակով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին ներկայացնում են հայտ (գրավոր) համապատասխան տարածք տրամադրելու համար:

4. Հայտում պետք է նշվեն`

ա) կազմակերպվող միջոցառման ձևը և վայրը.

բ) միջոցառումը սկսելու և ավարտելու ժամը.

գ) կազմակերպիչների տվյալները.

դ) հայտը ներկայացնելու տարին, ամիսը ամսաթիվը և ժամը:

Հայտերը պետք է ներկայացվեն կազմակերպվող միջոցառման օրվանից ոչ ուշ, քան հինգ օր առաջ:

5. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները երկու օրվա ընթացքում քննարկում են ներկայացված հայտերը և կազմակերպիչներին ու համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին են ուղարկում իրենց որոշումները` համապատասխան տարածք տրամադրելու մասին:

6. Եթե հայտում նշված տարածքը այդ ժամանակահատվածի համար արդեն հատկացվել է այլ թեկնածուի, ապա պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները պետք է հայտատուին առաջարկեն նմանատիպ այլ տարածք կամ նշված տարածքը` այլ ժամի:

Տարբեր հայտերով միջոցառումների անցկացման ժամերը համընկնելու դեպքում, նախապատվությունը տրվում է ավելի վաղ հայտ ներկայացրած թեկնածուին:

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
18.09.2002
N 13/2-Ն
Որոշում