Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ ...

25.08.2005 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.10.2002  -ից մինչեւ   25.08.2005  -ը:
 

(ուժը կորցրել է 19.07.05 թիվ 32-Ն որոշում)

i

606.0010.110902

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                       «11»        09           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60602176

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 օգոստոսի 2002 թվականի N 10/10-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԱՅՆԵՐԻ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ կետով և 134-րդ հոդվածի 7-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է.

 

1. Սահմանել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուների ընտրության արդյունքում ձայների հավասարության դեպքում վիճակահանություն անցկացնելու կարգը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել ԿԸՀ-ի 24.09.1999 թ. թիվ արձ. 46 կետ 2 «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում թեկնածուների ձայների հավասարության դեպքում վիճակահանություն անցկացնելու կարգի մասին» որոշումը:

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի 2002 թվականի

օգոստոսի 28-ի թիվ 10/10-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԱՅՆԵՐԻ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույնով սահմանվում է համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուների ընտրության արդյունքում հաղթող թեկնածուների ձայների հավասարության դեպքում վիճակահանությամբ մանդատների բաշխման կարգը:

2. Մանդատների բաշխման վիճակահանությունը կատարվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստում, որին կարող են ներկա գտնվել հավասար ձայներ ստացած համայնքի ղեկավարի և ավագանու անդամների թեկնածուները կամ նրանց լիազոր ներկայացուցիչները, վստահված անձինք, դիտորդներ, լրատվության միջոցների ներկայացուցիչները:

3. Հավասար կողմ ձայներ ստացած թեկնածուների թվին համապատասխան պատրաստվում են վիճակահանության միատեսակ թերթիկներ: Հանձնաժողովի քարտուղարի կողմից մեկ թերթիկի վրա լրացվում է «ընտրված է», իսկ մնացած թերթիկների վրա «ընտրված չէ» բառերը: Թերթիկները ծալվում են քառապատիկ, այնպես, որ նշումը չերևա և գցվում վիճակահանության արկղի մեջ:

4. Թեկնածուները կամ նրանց լիազոր ներկայացուցիչները թեկնածուների ազգանունների այբբենական հաջորդականությամբ արկղից վերցնում եմ ծալված թերթիկը, բարձրաձայն կարդում թերթիկի վրա գրված բառն ու փոխանցում է հանձնաժողովի նախագահին:

5. Ընտրված է համարվում այն թեկնածուն, որը վիճակահանության արդյունքում հանել է «ընտրված է» թերթիկը:

6. Վիճակահանության արդյունքների մասին կազմվում է արձանագրություն, որի հիման վրա ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ընդունում է որոշում համայնքի ղեկավար կամ ավագանու անդամ ընտրվելու մասին:

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
28.08.2002
N 10/10-Ն
Որոշում