Սեղմել Esc փակելու համար:
ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱ ...

25.08.2005 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.10.2002  -ից մինչեւ   25.08.2005  -ը:
 

(ուժը կորցրել է 19.07.05 թիվ 27-Ն որոշում)

i

606.0008.110902

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                       «11»        09           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60602177

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 օգոստոսի 2002 թվականի N 10/8-Ն

 

ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 28-րդ հոդվածի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է.

 

1. Հաստատել դիտորդական առաքելություն իրականացնելու կարգը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել ԿԸՀ-ի 25.05.1999 թ. թիվ արձ. 25 կետ 1 «Դիտորդական առաքելություն իրականացնելու կարգը հաստատելու մասին» որոշումը:

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի 2002 թվականի

օգոստոսի 28-ի թիվ 10/8-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների և անձանց հավատարմագրման կարգը, իրավունքները, պարտականությունները, գործունեության երաշխիքներն ու լիազորությունների ժամկետները:

2. Հայաստանի Հանրապետությունում Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունք ունեն`

1) միջազգային կազմակերպությունները.

2) օտարերկրյա պետությունների ներկայացուցիչները.

3) օտարերկրյա հասարակական այն կազմակերպությունները, որոնց կանոնադրական խնդիրները ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր.

4) Հայաստանի Հանրապետության այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական խնդիրները ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր:

Սույն կետի 1-3-րդ ենթակետերում նշված կազմակերպությունները և անձինք համարվում են միջազգային դիտորդներ, իսկ 4-րդ ենթակետում նշված կազմակերպությունները` տեղական դիտորդներ:

 

II. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

3. Սույն կարգի 2-րդ կետում նշված կազմակերպություններն ու անձինք դիտորդական առաքելություն կարող են իրականացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվելուց հետո:

4. Հավատարմագրվելու համար դիմումները Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացվել ընտրությունները նշանակելու օրվանից հետո, բայց ոչ ուշ, քան քվեարկության օրվանից տաս օր առաջ:

5. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիտորդական առաքելություն իրականացնելու հավատարմագիրը համապատասխան կազմակերպություններին է հանձնում դիմումն ստանալուց ոչ ուշ, քան յոթ օր հետո:

6. ՀՀ հասարակական կազմակերպությունները դիմումին կից ներկայացնում են ՀՀ արդարադատության նախարարության կողմից տրված գրանցման վկայականի պատճենը և կազմակերպության կանոնադրությունը:

7. Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվելուց հետո դիտորդների ներկայացված ցուցակի հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարը դիտորդին տալիս է համապատասխան վկայական (հայերեն լեզվով լրացված), իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը` օտարերկրյա դիտորդներին հայերեն և համապատասխանաբար անգլերեն կամ ռուսերեն լեզուներով լրացված վկայականներ:

8. Եթե դիտորդական առաքելություն իրականացնելու հայտ ներկայացրած կազմակերպությունների թվի մեծությունը կարող է տեխնիկական բարդություններ ստեղծել տեղամասային կենտրոնում քվեարկության և ձայների հաշվման համար, ապա առավելությունը տրվում է այն կազմակերպություններին, որոնք երաշխավորում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում դիտորդական առաքելություն իրականացնելը:

 

III. ԴԻՏՈՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

9. Դիտորդն իրավունք ունի`

- ներկա գտնվել ընտրական հանձնաժողովի նիստերին, իսկ քվեարկության ընթացքում` նաև տեղամասային կենտրոնում, յուրաքանչյուր միջազգային կազմակերպությունից երկու դիտորդ, իսկ յուրաքանչյուր ՀՀ հասարակական կազմակերպությունից` մեկական դիտորդ.

- համապետական ընտրությունների ժամանակ արտասահմանում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում, կալանքի տակ պահելու լիազորություն ունեցող հաստատություններում և զինվորական մասերում կազմավորված տեղամասային կենտրոններում.

- անարգել ծանոթանալ ընտրական փաստաթղթերին, քվեաթերթիկների նմուշներին, ընտրական հանձնաժողովի որոշումներին, նիստերի արձանագրություններին, ստանալ դրանց պատճենները, կատարել քաղվածքներ.

- քվեարկության օրը հետևել ընտրական հանձնաժողովի աշխատանքներին: Դրանց վերաբերյալ հանձնաժողովի նախագահին ներկայացնել դիտողություններ և առաջարկություններ, որոնց կապակցությամբ վերջինս ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ.

- հանդիպել թեկնածուների և ընտրողների հետ.

- անցկացնել մամլո ասուլիսներ և դիմել զանգվածային լրատվության միջոցներին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

10. Դիտորդն իրավունք չունի

- աջակցել թեկնածուներին կամ կուսակցություններին.

- միջամտել ընտրական հանձնաժողովի աշխատանքներին.

- օգտագործել իր կարգավիճակը` ընտրությունների ընթացքին հետևելու հետ չառնչվող գործողությունների համար.

- դիտորդը կարող է արտահայտել իր կարծիքը հարցման դեպքում, սակայն չի կարող պահանջել կամ փորձել միջամտել ընտրական հանձնաժողովի որոշումների ընդունմանը:

11. Միջազգային իրավունքի նորմերի, Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կանոնակարգի խախտման դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրավասու է հավատարմագրված դիտորդին զրկել դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունքից:

12. Դիտորդը ընտրությունների արդյունքների ամփոփման և ընթացքի մասին զեկուցագրերի կրկնօրինակները ուղարկում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, իսկ օտարերկրյա դիտորդը` նաև Արտաքին գործերի նախարարությանը:

 

IV. ԴԻՏՈՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

13. Դիտորդն իր գործունեության ընթացքում գտնվում է պետության պաշտպանվածության ներքո:

14. Դիտորդի գործունեության նյութական և ֆինանսական ապահովվածությունը կատարվում է դիտորդին ուղարկող կողմի կամ իր անձնական դրամական միջոցների հաշվին:

15. Սույն կարգի 9-րդ կետով նախատեսված իրավունքներն իրականացնելիս դիտորդին համապատասխան ընտրական հանձնաժողովները ցուցաբերում են անհրաժեշտ աջակցություն:

16. Դիտորդը դիտումներն իրականացնում է ինքնուրույն, անկախ և անկողմնակալ:

17. Դիտորդը չի կարող պատասխանատվության ենթարկվել ընտրությունների ընթացքի և արդյունքների ամփոփման վերաբերյալ իր գնահատականների և կարծիքների համար:

18. Դիտորդական առաքելություն իրականացնող անձանց լիազորությունները դադարեցվում են ընտրության ավարտից տաս օր հետո:

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
28.08.2002
N 10/8-Ն
Որոշում