(ուժը կորցրել է 22.06.05 թիվ 21-Ն որոշում)
i
606.0004.110902
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«11» 09 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60602172
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
28 օգոստոսի 2002 թվականի N 10/4-Ն
i
ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ, ԸՆՏՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՈՉ ՃԻՇՏ ԼՐԱՑՎԱԾ ԵՎ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ ՄԱՐԵԼՈՒ ԵՎ ԶՄՌՍԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 56-րդ հոդվածի 4-րդ կետով և 60-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Սահմանել չօգտագործված, ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված և հետ վերադարձված քվեաթերթիկները մարելու և զմռսելու կարգը (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել ԿԸՀ-ի 25.05.1999 թ. թիվ արձ. 25 կետ 3 «Չօգտագործված, ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված և հետ վերադարձված քվեաթերթիկների մարման և զմռսման կարգի հաստատման մասին» որոշումը:
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական
հանձնաժողովի 2002 թվականի
օգոստոսի 28-ի թիվ 10/4-Ն որոշման
ԿԱՐԳ
ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ, ԸՆՏՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՈՉ ՃԻՇՏ ԼՐԱՑՎԱԾ ԵՎ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ ՄԱՐԵԼՈՒ ԵՎ ԶՄՌՍԵԼՈՒ
1. Սույն կարգը սահմանում է ընտրությունների ավարտից հետո չօգտագործված, ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված (վնասված) և հետ վերադարձված քվեաթերթիկները մարելու և զմռսելու կարգը:
2. Չօգտագործված քվեաթերթիկները հաշվարկվում և ներքևի աջ կամ ձախ անկյունից եռանկյունաձև կտրվում են:
3. Ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված (վնասված) և հետ վերադարձված քվեաթերթիկները մարվում են անհապաղ` քվեաթերթիկը հավասար ծալվում և ծալվածքի կենտրոնական մասում կտրվում է, այնպես, որ յուրաքանչյուր քվեաթերթիկ պահպանի իր եզրային ամբողջականությունը:
4. Չօգտագործված քվեաթերթիկները` առանձին, ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված (վնասված) և հետ վերադարձված քվեաթերթիկներն առանձին հաշվարկվելուց և սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված ձևով մարվելուց հետո փաթեթավորվում, սոսնձվում և կնքվում են:
5. Նշված գործողությունների վերաբերյալ գործավարության մատյանում կազմվում է արձանագրություն:
6. Չօգտագործված, ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված (վնասված) և հետ վերադարձված քվեաթերթիկների փաթեթները ընտրական մյուս փաստաթղթերի հետ` ընտրությունների ավարտից ոչ ուշ, քան 14 ժամվա ընթացքում ներկայացվում են համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: