(ուժը կորցրել է 22.06.05 թիվ 13-Ն որոշում)
i
606.0006.090902
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«09» 09 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60602165
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
22 օգոստոսի 2002 թվականի N 9/6-Ն
ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածի 3-րդ մասով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է.
1. ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների վստահված անձանց կնքված վկայականներ տալիս է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը (յուրաքանչյուր թեկնածուի համար տվյալ ընտրատարածքի տեղամասերի թվի եռապատիկից ոչ ավելի):
2. Վստահված անձը համարվում է գրանցված, թեկնածուի կողմից վկայականը նրա անվամբ լրացման պահից:
3. Թեկնածուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը, թեկնածուի գրանցվելուց հետո համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացնում վստահված անձանց վկայականներ ստանալու հայտը` համաձայն սույն որոշման հավելվածի 1 և 2 ձևերի և ցուցակ` նշելով վստահված անձանց ազգանուն, անուն, հայրանուն:
4. Վկայականները տրվում են հայտը ներկայացնելուց հետո հնգօրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան քվեարկության նախորդ օրը:
5. Վստահված անձանց ցուցակում փոփոխություն կատարելու դեպքում թեկնածուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը այդ մասին տեղյակ է պահում համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին` ներկայացնելով նախկին վստահված անձի վկայականը:
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական
հանձնաժողովի 2002 թվականի
օգոստոսի 22-ի թիվ 9/6-Ն որոշման
Ձև 1
--------------------- ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին
--------------- համայնքի ղեկավարի թեկնածու
___________________________________________ -ից
անուն, ազգանուն, հայրանուն
ՀԱՅՏ
Խնդրում եմ, ՀՀ ԸՕ 27-րդ հոդվածի և ՀՀ ԿԸՀ-ի կողմից թիվ 9/6 որոշմամբ սահմանված կարգի համաձայն, ինձ տրամադրել վստահված անձանց վկայականներ թվով -- հատ:
Պարտավորվում եմ վստահված անձանց փոփոխության մասին տեղյակ պահել Ձեզ և ներկայացնել նախկին վստահված անձի(երի) վկայականը(ները): Վստահված անձանց ցուցակը կցվում է:
«--» --------- 200 թ. _________________________
ստորագրություն
______________________________________________________________________
Ես ____________________ ______ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից
անուն, ազգանուն, հայրանուն
ստացա ---- հատ վստահված անձի վկայական:
«--» --------- 200 թ. ---------------
ստորագրություն
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական
հանձնաժողովի 2002 թվականի
օգոստոսի 22-ի թիվ 9/6-Ն որոշման
Ձև 2
------------------- ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին
--------------- համայնքի ավագանու անդամի թեկնածու
________________________________________________ -ից
անուն, ազգանուն, հայրանուն
ՀԱՅՏ
Խնդրում եմ, ՀՀ ԸՕ 27-րդ հոդվածի և ՀՀ ԿԸՀ-ի կողմից թիվ 9/6 որոշմամբ սահմանված կարգի համաձայն, ինձ տրամադրել վստահված անձանց վկայականներ թվով -- հատ:
Պարտավորվում եմ վստահված անձանց փոփոխության մասին տեղյակ պահել Ձեզ և ներկայացնել նախկին վստահված անձի(երի) վկայականը(ները): Վստահված անձանց ցուցակը կցվում է:
«--» --------- 200 թ. ---------------
ստորագրություն
______________________________________________________________________
Ես _____________________ _____ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից
անուն, ազգանուն, հայրանուն
ստացա ---- հատ վստահված անձի վկայական:
«--» --------- 200 թ. ---------------
ստորագրություն