(ուժը կորցրել է 14.03.07 թիվ 52-Ն որոշում)
i
606.0002.090902
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«09» 09 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60602162
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
22 օգոստոսի 2002 թվականի N 9/2-Ն
ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ՊԱՏՃԵՆՆԵՐԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է.
Համայնքի ղեկավարը, սկսած քվեարկության օրվանից 40 օր առաջ քաղաքացու գրավոր դիմումը ստանալուց հետո` 3 օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 2 օր առաջ պարտավոր է յուրաքանչյուր քաղաքացուն տրամադրել տվյալ տեղամասի ընտրողների ցուցակների պատճենները` ցուցակի յուրաքանչյուր էջը Երևան քաղաքում տաս դրամ, իսկ ՀՀ մարզերում` 20 դրամ վճարով: