(ուժը կորցրել է 19.07.05 թիվ 28-Ն որոշում)
i
606.0001.090902
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«09» 09 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60602158
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
22 օգոստոսի 2002 թվականի N 9/1-Ն
ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով և 42-րդ հոդվածի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է.
Ընտրական տեղամասերը համարակալել m/n տեսքի թվազույգով, m թիվը արտահայտում է համապատասխան ընտրատարածքի համարը, իսկ n թիվը` տվյալ ընտրատարածքի համապատասխան ընտրական տեղամասի համարը: