(ուժը կորցրել է 01.08.03 թվականից` 18.04.03 ՀՕ-529-Ն օրենք)
i
010.0414.211002
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2002 թվականի սեպտեմբերի 25-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 140-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 140. ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ
Հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների օբյեկտն ապօրինի օգտագործելը կամ հեղինակությունը յուրացնելը, որը սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող վնաս է պատճառել`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով:
Նույն արարքները, որոնք սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող վնաս են պատճառել`
պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչև վեցհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մինչև երեք տարի ժամկետով:»:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 140.1-րդ և 140.2-րդ հոդվածներով.
«ՀՈԴՎԱԾ 140.1. ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԽԱԽՏԵԼԸ
Գյուտի, օգտակար մոդելի կամ արդյունաբերական նմուշի ապօրինի օգտագործումը կամ մինչև դրանց նկատմամբ իրավունքների պաշտոնական ճանաչումը դրանց էության վերաբերյալ առանց հայտատուի համաձայնության տեղեկությունների տարածումը, հեղինակության յուրացումը կամ համահեղինակության հարկադրումը, որը վնաս է պատճառել տուժողի իրավունքներին և օրինական շահերին`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մինչև մեկ տարի ժամկետով:
Նույն արարքները, որոնք սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող վնաս են պատճառել`
պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչև վեցհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մինչև երեք տարի ժամկետով:
ՀՈԴՎԱԾ 140.2. ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԸ (ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆԸ), ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ ԿԱՄ ԱՊՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ՏԵՂԱՆՈՒՆՆ ԱՊՕՐԻՆԻ ՕԳՏԱԳՈՐԾԵԼԸ
Ապրանքային նշանի (սպասարկման նշանի), ֆիրմային անվանման կամ ապրանքի ծագման տեղանվան ապօրինի օգտագործումը, որը վնաս է պատճառել տուժողի իրավունքներին և օրինական շահերին`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով:
Նույն արարքները, որոնք սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող վնաս են պատճառել`
պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մինչև մեկ տարի ժամկետով:»:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2002թ. հոկտեմբերի 21
ՀՕ-414-Ն