18.07.2023 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
19 հոկտեմբերի 2018 թվականի թիվ 58-Ն
«ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 6-ԳՄ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 45-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Գրադարանների գործունեության մասին» Ձև 6-գմ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Գրադարանների գործունեության մասին» Ձև 6-գմ (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
(2-րդ կետը փոփ. 07.07.2023 թիվ 16-Ն որոշում)
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 17-ի ««Գրադարանների գործունեության մասին» Ձև 6-գմ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 19-ի թիվ 193-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 45-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի հոկտեմբերի 19-ի
թիվ 58-Ն որոշման
նկար
Բաժին 1. Շենքային պայմանները
.__________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը |Տողի |Ընդամենը|
| |ծածկա-|հաշվետու|
| |գիրը |տարում |
|__________________________________________|______|________|
| Ա | Բ | 1 |
|__________________________________________|______|________|
|Գրադարանի շենքի ընդհանուր մակերեսը, քառ. մ|100 | |
|__________________________________________|______|________|
|Ընթերցասրահի մակերեսը, քառ.մ |110 | |
|__________________________________________|______|________|
|Ընթերցասրահի տեղերի քանակը, միավոր |120 | |
.__________________________________________________________.
Բաժին 2. Գրադարանային հավաքածուի (ֆոնդի) շարժը միավոր
._________________________________________________________________________.
|Ցուցանիշի |Տողի |Ընդա-|այդ թվում` |այդ թվում` ըստ բովանդակության |
|անվանումը |ծած- |մենը |ըստ լեզու- | |
| |կա- | |ների | |
| |գիրը | |___________|_________________________________|
| | | |հայե-|այլ |հասա-|բնական |տեխ- |մշա- |հումա-|
| | | |րեն |լեզու|րակա-|գիտու- |նիկա-|կույթ,|նիտար |
| | | | |ներ |քաղա-|թյուն- |կան, |ֆիզ- |գիտու-|
| | | | | |քական|ներ, |գյու-|կուլ- |թյուն-|
| | | | | | |բժշկու-|ղատն-|տուրա |ներ, |
| | | | | | |թյուն |տեսա-|և |գեղար-|
| | | | | | | |կան |սպորտ |վեստա-|
| | | | | | | |և | |կան |
| | | | | | | |տնտե-| |գրակա-|
| | | | | | | |սագի-| |նու- |
| | | | | | | |տական| |թյուն |
|_______________|_____|_____|_____|_____|_____|_______|_____|______|______|
| Ա | Բ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
|_______________|_____|_____|_____|_____|_____|_______|_____|______|______|
|Գրադարանային |200 | | | | | | | | |
|հավաքածուն | | | | | | | | | |
|(ֆոնդը) | | | | | | | | | |
|տարեսկզբին | | | | | | | | | |
|_______________|_____|_____|_____|_____|_____|_______|_____|______|______|
|Ստացվել է |210 | | | | | | | | |
|հաշվետու | | | | | | | | | |
|տարում, | | | | | | | | | |
|ընդամենը | | | | | | | | | |
|_______________|_____|_____|_____|_____|_____|_______|_____|______|______|
|բյուջետային |210.1| | | | | | | | |
|միջոցների | | | | | | | | | |
|հաշվին | | | | | | | | | |
|_______________|_____|_____|_____|_____|_____|_______|_____|______|______|
|նվիրաբերած |210.2| | | | | | | | |
|_______________|_____|_____|_____|_____|_____|_______|_____|______|______|
|Դուրս է գրվել |220 | | | | | | | | |
|հաշվետու տարում| | | | | | | | | |
|_______________|_____|_____|_____|_____|_____|_______|_____|______|______|
|Գրադարանային |230 | | | | | | | | |
|հավաքածուն | | | | | | | | | |
|(ֆոնդը) | | | | | | | | | |
|տարեվերջին | | | | | | | | | |
|_______________|_____|_____|_____|_____|_____|_______|_____|______|______|
|Տացքը |240 | | | | | | | | |
|որից` 1-9-րդ |240.1| | | | | | | | |
|դասարանների | | | | | | | | | |
|աշակերտներին | | | | | | | | | |
._________________________________________________________________________.
Բաժին 3. Ընթերցողների թվաքանակն ըստ տարիքի մարդ
._________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը |Տողի |Ընթեր-| այդ թվում` |
| |ծածկա-|ցող- |______________________________|
| |գիրը |ների | ըստ տարիքի |
| | |թվա- |______________________________|
| | |քանակը|15 |16-|19-|26-|41-|56-|64 |
| | | |և |18 |25 |40 |55 |63 |և |
| | | |ցածր| | | | | |բարձր|
| | | | | | | | | | |
|____________________|______|______|____|___|___|___|___|___|_____|
| Ա | Բ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
|____________________|______|______|____|___|___|___|___|___|_____|
|Ընդամենը |300 | | | | | | | | |
|____________________|______|______|____|___|___|___|___|___|_____|
|որից` կանայք |300.1 | | | | | | | | |
._________________________________________________________________.
Բաժին 4. Հաճախումների և միջոցառումների քանակը միավոր
._____________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը |Տողի |Հաճա- |Միջոցա- |
| |ծածկա-|խումների|ռումների|
| |գիրը |քանակը |քանակը |
|____________________________________|______|________|________|
| Ա | Բ | 1 | 2 |
|____________________________________|______|________|________|
|որից` 1-9-րդ դասարանների աշակերտների|400.1 | | |
._____________________________________________________________.
Բաժին 5. Գրադարանային աշխատողներ մարդ
._________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը|Տողի |Գրադա- |ըստ կրթական մակարդակի |
| |ծածկա-|րանային|______________________________|
| |գիրը |աշխատող|բարձրա- |միջին |միջնակարգ |
| | |ների |գույն |մասնա- | |
| | |թվաքա- |մասնա- |գիտական | |
| | |նակը |գիտական | | |
| | |ընդա- | | | |
| | |մենը | | | |
|___________________|______|_______|_________|_________|__________|
| Ա | Բ | 1 | 2 | 3 | 4 |
|___________________|______|_______|_________|_________|__________|
|Ընդամենը |500 | | | | |
|___________________|______|_______|_________|_________|__________|
|որից` կանայք |500.1 | | | | |
._________________________________________________________________.
Բաժին 6. Ֆինանսական միջոցների մուտքն ու օգտագործումը դրամ
.____________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը |Տողի |Ընդամենը|
| |ծածկա-|հաշվետու|
| |գիրը |տարում |
|____________________________________________________|______|________|
| Ա | Բ | 1 |
|____________________________________________________|______|________|
|Ֆինանսական միջոցների առկայությունը, ընդամենը, |600 | |
|այդ թվում` | | |
|____________________________________________________|______|________|
|Մնացորդը տարեսկզբին |610 | |
|____________________________________________________|______|________|
|Ֆինանսական մուտքերը, ընդամենը, այդ թվում |620 | |
|____________________________________________________|______|________|
|բյուջեից (պետական և համայնքային) |620.1 | |
|____________________________________________________|______|________|
|նվիրատվություններ |620.2 | |
|____________________________________________________|______|________|
|վարձակալությունից |620.3 | |
|____________________________________________________|______|________|
|այլ եկամուտներ |620.4 | |
|____________________________________________________|______|________|
|Ֆինանսական ծախսեր, ընդամենը, այդ թվում |630 | |
|____________________________________________________|______|________|
|նյութական ծախսեր |630.1 | |
|____________________________________________________|______|________|
|ոչ նյութական ծառայությունների վճարումներ |630.2 | |
|____________________________________________________|______|________|
|գործուղման ծախսեր |630.3 | |
|____________________________________________________|______|________|
|աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ |630.4 | |
|____________________________________________________|______|________|
|գրադարանային ֆոնդի համալրման |630.5 | |
|____________________________________________________|______|________|
|հիմնավերանորոգման, վերանորոգման, սարքավորումների և |630.6 | |
|գույքի ձեռքբերման | | |
|____________________________________________________|______|________|
|այլ ծախսեր |630.7 | |
|____________________________________________________|______|________|
|Ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին |640 | |
.____________________________________________________________________.
Ղեկավար` ___________________ __________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (լիազորված անձ)` ___________________ __________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
«__»__________20___թ.
(1-ին հավելվածը փոփ. 07.07.2023 թիվ 16-Ն որոշում)
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի հոկտեմբերի 19-ի
թիվ 58-Ն որոշման
ՀՐԱՀԱՆԳ «ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 6-ԳՄ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Գրադարանների գործունեության մասին» Ձև 6-գմ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են գրադարանները, որոնք այդ մասին նախապես իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են հաշվետու տարվա համար` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա հունվարի 25-ը:
4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են` համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:
5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. ՇԵՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
6. «100» ծածկագրով տողում լրացվում է գրադարանի շենքի ընդհանուր մակերեսը (քառ. մ):
7. «110» ծածկագրով տողում լրացվում է ընթերցասրահի մակերեսը, քառ. մ, իսկ «120» ծածկագրով տողում` տեղերի քանակը, միավոր:
3. ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ (ՖՈՆԴԻ) ՇԱՐԺԸ
8. «200» ծածկագրով տողում լրացվում է գրադարանային հավաքածուի (ֆոնդի) ընդհանուր քանակը տարեսկզբի դրությամբ (սյունակ 1):
9. «210» ծածկագրով տողում լրացվում է հաշվետու տարում ստացված գրադարանային հավաքածուի (ֆոնդի) քանակը (սյունակ 1), որից «210.1» ծածկագրով տողում առանձնացվում է բյուջետային միջոցների հաշվին ստացվածը, «210.2» ծածկագրով տողում` նվիրաբերածը:
10. «220» ծածկագրով տողում լրացվում է հաշվետու տարում դուրս գրված գրադարանային հավաքածուի (ֆոնդի) քանակը (սյունակ 1):
11. «230» ծածկագրով տողում լրացվում է գրադարանային հավաքածուի (ֆոնդի) քանակը տարեվերջին (սյունակ 3):
12. «240» ծածկագրով տողում լրացվում է տացքը (սպասարկած գրականություն) (սյունակ 1), որից «240.1» ծածկագրով տողում առանձնացվում է 1-9-րդ դասարանների աշակերտներին սպասարկած գրականությունը:
13. Բաժին 2-ի սյունակներ 2-3-ում լրացվում է գրքային հավաքածուն (ֆոնդն) ըստ լեզուների, իսկ 4-8-ում` ըստ բովանդակության:
4. ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿՆ ԸՍՏ ՏԱՐԻՔԻ
14. Հաշվետվության «300» ծածկագրով տողում լրացվում է ընթերցողների թվաքանակը (սյունակ 1), որից սյունակներ 2-8-ում առանձնացվում է ըստ տարիքի:
15. «300.1» ծածկագրով տողում առանձնացվում է կանանց թվաքանակը:
5. ՀԱՃԱԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ
16. Հաշվետվության «400» ծածկագրով տողում լրացվում է հաճախումների քանակը (սյունակ 1), որից «400.1» ծածկագրով տողում առանձնացվում է 1-9 դասարանների աշակերտներինը:
17. Սյունակ 2-ում լրացվում է միջոցառումների քանակը, որից «400.1» ծածկագրով տողում առանձնացվում է 1-9 դասարանների աշակերտների համար նախատեսված միջոցառումների քանակը:
6. ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐ
18. Հաշվետվության «500» ծածկագրով տողում լրացվում է գրադարանային աշխատողների ընդհանուր թվաքանակը (սյունակ 1), սյունակներ 2-4-ում` գրադարանային աշխատողների թվաքանակն` ըստ կրթական մակարդակի:
19. «500.1» ծածկագրով տողում առանձնացվում է կանանց թվաքանակը:
7. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
20. Ցուցանիշները լրացնելիս ֆինանսական տարին ընդունել հաշվետու տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը:
21. «600» ծածկագրով տողում լրացվում է ընդհանուր ֆինանսական միջոցները:
22. «610» ծածկագրով տողում լրացվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեսկզբին:
23. Ընթացիկ տարվա ֆինանսական մուտքերի մասին տվյալները լրացվում են «620» ծածկագրով տողում, բյուջեից (պետական և համայնքային)` «620.1», նվիրատվությունները` «620.2», վարձակալությունից` «620.3»-ում, այլ եկամուտներ` «620.4» ծածկագրով տողերում:
24. «630» ծածկագրով տողում լրացվում է ընդհանուր ֆինանսական ծախսերը, որից առանձնացվում են.
1) «նյութական ծախսեր»` «630.1» ծածկագրով տողում, լրացվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,
2) «ոչ նյութական ծառայությունների վճարումներ»` «630.2» ծածկագրով տողում, լրացվում է աշխատողների մասնագիտական ուսուցմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,
3) «630.3» ծածկագրով տողում լրացվում է գործուղման ծախսերը,
4) «աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ» «630.4» ծածկագրով տողում լրացվում են հաշվետու ժամանակահատվածում բոլոր աշխատողների (ներառյալ` համատեղությամբ) կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց վճարվող հիմնական աշխատավարձը, լրացուցիչ աշխատավարձը` հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումները, հավելավճարները, լրավճարները և պարգևատրումները, ամենամյա (նվազագույն, երկարացված, լրացուցիչ) արձակուրդի գումարները, չօգտագործված արձակուրդի համար վճարվող հատուցումը (փոխհատուցումը), ինչպես նաև աշխատավարձին հավասարեցված այլ վճարումները:
5) «630.5» ծածկագրով տողում լրացվում է գրադարանային ֆոնդի համալրման համար կատարված ծախսերը,
6) «630.6» ծածկագրով տողում լրացվում է գրադարանների կողմից իրականացված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռք բերման, հիմնավերանորոգման և վերանորոգման ծախսերը,
7) սույն հրահանգի 24-րդ կետում նշված տողերում չառանձնացված այլ ծախսերը լրացվում են «630.7» ծածկագրով տողում:
25. «640» ծածկագրով տողում լրացվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին:
(2-րդ հավելվածը փոփ. 07.07.2023 թիվ 16-Ն որոշում)