Սեղմել Esc փակելու համար:
«ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» Ձ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԹԱՆԳԱՐԱՆ ...

 

09.12.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հոկտեմբերի 2018 թվականի թիվ 48-Ն

 

«ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԹԱՆԳԱՐԱՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի ԹԻՎ 184-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Թանգարանների գործունեության մասին» Ձև 1-թանգարան (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Թանգարանների գործունեության մասին» Ձև 1-թանգարան (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

(2-րդ կետը փոփ. 01.12.2023 թիվ 45-Ն որոշում)

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 19-ի ««Հաշվետվություն թանգարանների գործունեության մասին» Ձև թիվ 1 թանգարան պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 184-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի հոկտեմբերի 19-ի

թիվ 48-Ն որոշման

 

նկար

 

Բաժին 1. Թանգարանի ֆոնդերը

 

միավոր

._________________________________________________________________________.

|Ցուցանիշի     |Տողի  |Հիմ|դրանցից` ցուցադրվել են    |Գիտա- |Վերա- |Վերա- |

|անվանումը     |ծածկա-|նա-|հաշվետու տարում           |կան   |կանգն-|կանգն-|

|              |գիրը  |կան|__________________________|մշա-  |նման  |ված   |

|              |      |ֆոն|Ըն-|      այդ թվում`      |կում  |ենթակա|առար- |

|              |      |դե-|դա-|______________________|անցած |առար- |կաների|

|              |      |րի |մե-|մշտա-|ժամա-|այլ |թանգա|առար- |կաների|քանակը|

|              |      |քա-|նը |կան  |նակա-|նպա-|րանից|կաների|քանակը|հաշ-  |

|              |      |նա-|   |ցու- |վոր  |տակ-|դուրս|քանակը|      |վետու |

|              |      |կը |   |ցադ- |ցու- |նե- |     |      |      |տարում|

|              |      |   |   |րու- |ցադ- |րով |     |      |      |      |

|              |      |   |   |թյուն|րու- |    |     |      |      |      |

|              |      |   |   |ներ  |թյուն|    |     |      |      |      |

|______________|______|___|___|_____|_____|____|_____|______|______|______|

|      Ա       |  Բ   | 1 | 2 |  3  |  4  |  5 |  6  |   7  |  8   |   9  |

|______________|______|___|___|_____|_____|____|_____|______|______|______|

|Ընդամենը,     |100   |   |   |     |     |    |     |      |      |      |

|այդ թվում`    |      |   |   |     |     |    |     |      |      |      |

|______________|______|___|___|_____|_____|____|_____|______|______|______|

|գեղանկարչու-  |100.1 |   |   |     |     |    |     |      |      |      |

|թյան առարկաներ|      |   |   |     |     |    |     |      |      |      |

|______________|______|___|___|_____|_____|____|_____|______|______|______|

|գծանկարներ    |100.2 |   |   |     |     |    |     |      |      |      |

|______________|______|___|___|_____|_____|____|_____|______|______|______|

|քանդակներ     |100.3 |   |   |     |     |    |     |      |      |      |

|______________|______|___|___|_____|_____|____|_____|______|______|______|

|կիրառական     |100.4 |   |   |     |     |    |     |      |      |      |

|արվեստի       |      |   |   |     |     |    |     |      |      |      |

|առարկաներ     |      |   |   |     |     |    |     |      |      |      |

|______________|______|___|___|_____|_____|____|_____|______|______|______|

|նումիզմատիկայի|100.5 |   |   |     |     |    |     |      |      |      |

|առարկաներ     |      |   |   |     |     |    |     |      |      |      |

|______________|______|___|___|_____|_____|____|_____|______|______|______|

|հնագիտական    |100.6 |   |   |     |     |    |     |      |      |      |

|առարկաներ     |      |   |   |     |     |    |     |      |      |      |

|______________|______|___|___|_____|_____|____|_____|______|______|______|

|կենցաղի և     |100.7 |   |   |     |     |    |     |      |      |      |

|ազգագրական    |      |   |   |     |     |    |     |      |      |      |

|առարկաներ     |      |   |   |     |     |    |     |      |      |      |

|______________|______|___|___|_____|_____|____|_____|______|______|______|

|լուսանկարներ  |100.8 |   |   |     |     |    |     |      |      |      |

|______________|______|___|___|_____|_____|____|_____|______|______|______|

|փաստաթղթեր    |100.9 |   |   |     |     |    |     |      |      |      |

|______________|______|___|___|_____|_____|____|_____|______|______|______|

|այլ առարկաներ |100.10|   |   |     |     |    |     |      |      |      |

._________________________________________________________________________.

 

Բաժին 2. Ցուցադրական աշխատանք

 

միավոր

._______________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը                 |Տողի     |Ընդամենը|

|                                    |ծածկագիրը|հաշվետու|

|                                    |         |տարում  |

|____________________________________|_________|________|

|               Ա                    |   Բ     |   1    |

|____________________________________|_________|________|

|Ժամանակավոր ցուցադրությունների      |200      |        |

|քանակը հաշվետու տարում, ընդամենը,   |         |        |

|այդ թվում (210+220)                 |         |        |

|____________________________________|_________|________|

|թանգարանում, այդ թվում              |210      |        |

|____________________________________|_________|________|

|սեփական ցուցանմուշներով             |210.1    |        |

|____________________________________|_________|________|

|այլ կազմակերպության ցուցանմուշներով |210.2    |        |

|____________________________________|_________|________|

|թանգարանից դուրս, այդ թվում         |220      |        |

|____________________________________|_________|________|

|հանրապետությունում                  |220.1    |        |

|____________________________________|_________|________|

|հանրապետությունից դուրս             |220.2    |        |

._______________________________________________________.

 

Բաժին 3. Զանգվածային աշխատանքներ

 

.____________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը                      |Տողի     |Չափման |Ընդամենը|

|                                         |ծածկագիրը|միավորը|հաշվետու|

|                                         |         |       |տարում  |

|_________________________________________|_________|_______|________|

|                Ա                        |   Բ     |   Գ   |    1   |

|_________________________________________|_________|_______|________|

|Այցելուների համար բաց օրերի քանակը       |300      |միավոր |        |

|հաշվետու տարում                          |         |       |        |

|_________________________________________|_________|_______|________|

|Այցելուների ընդհանուր թվաքանակը,         |310      |մարդ   |        |

|այդ թվում`                               |         |       |        |

|_________________________________________|_________|_______|________|

|վճարովի                                  |310.1    |-»-    |        |

|_________________________________________|_________|_______|________|

|անվճար                                   |310.2    |-»-    |        |

|_________________________________________|_________|_______|________|

|310-ից անհատներ, նրանցից`                |311      |-»-    |        |

|_________________________________________|_________|_______|________|

|սովորողներ                               |311.1    |-»-    |        |

|_________________________________________|_________|_______|________|

|310-ից էքսկուրսանտներ, նրանցից`          |312      |-»-    |        |

|_________________________________________|_________|_______|________|

|սովորողներ                               |312.1    |-»-    |        |

|_________________________________________|_________|_______|________|

|Էքսկուրսիաների ընդհանուր քանակը          |320      |միավոր |        |

|_________________________________________|_________|_______|________|

|Դասախոսությունների ընդհանուր քանակը      |330      |միավոր |        |

|_________________________________________|_________|_______|________|

|Գիտակրթական ծրագրերի քանակը              |340      |միավոր |        |

|_________________________________________|_________|_______|________|

|Միջազգային գիտաժողովների քանակը          |350      |միավոր |        |

.____________________________________________________________________.

 

Բաժին 4. Թանգարանային շենքեր և շինություններ

 

.____________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը                      |Տողի     |Չափման |Ընդամենը|

|                                         |ծածկագիրը|միավորը|հաշվետու|

|                                         |         |       |տարում  |

|_________________________________________|_________|_______|________|

|                Ա                        |   Բ     |   Գ   |    1   |

|_________________________________________|_________|_______|________|

|Թանգարանի շենքի մակերեսը, որից`          |400      |քառ.մ  |        |

|_________________________________________|_________|_______|________|

|մշտական ցուցադրության                    |400.1    |-»-    |        |

|_________________________________________|_________|_______|________|

|ժամանակավոր ցուցադրության                |400.2    |-»-    |        |

|_________________________________________|_________|_______|________|

|ֆոնդադարանների                           |400.3    |-»-    |        |

|_________________________________________|_________|_______|________|

|վերականգնման արվեստանոցների              |400.4    |-»-    |        |

|_________________________________________|_________|_______|________|

|լուսանկարչական լաբորատորիաների           |400.5    |-»-    |        |

|_________________________________________|_________|_______|________|

|Տող 400-ից` բացօթյա                      |401      |-»-    |        |

|_________________________________________|_________|_______|________|

|Թանգարանի շինությունների քանակը, որոնցից`|410      |միավոր |        |

|_________________________________________|_________|_______|________|

|ենթակա են կապիտալ վերանորոգման           |410.1    |միավոր |        |

.____________________________________________________________________.

 

Բաժին 5. Թանգարանի աշխատողների թվաքանակը

 

մարդ

.________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը                          |Տողի     |Ընդամենը|

|                                             |ծածկագիրը|հաշվետու|

|                                             |         |տարում  |

|_____________________________________________|_________|________|

|                Ա                            |   Բ     |    1   |

|_____________________________________________|_________|________|

|Թանգարանի աշխատողների թվաքանակը, նրանից`     |500      |        |

|_____________________________________________|_________|________|

|բարձրագույն կրթությամբ                       |500.1    |        |

|_____________________________________________|_________|________|

|գիտական անձնակազմը                           |500.2    |        |

|_____________________________________________|_________|________|

|Տող 500-ից` էքսկուրսավարներ, այդ թվում`      |501      |        |

|_____________________________________________|_________|________|

|I որակավորման կարգ ունեցողներ                |501.1    |        |

|_____________________________________________|_________|________|

|II որակավորման կարգ ունեցողներ               |501.2    |        |

|_____________________________________________|_________|________|

|III որակավորման կարգ ունեցողներ              |501.3    |        |

|_____________________________________________|_________|________|

|Տող 500-ից` նկարիչ վերականգնողներ, այդ թվում`|502      |        |

|_____________________________________________|_________|________|

|բարձրագույն որակավորման կարգ ունեցողներ      |502.1    |        |

|_____________________________________________|_________|________|

|I որակավորման կարգ ունեցողներ                |502.2    |        |

|_____________________________________________|_________|________|

|II որակավորման կարգ ունեցողներ               |502.3    |        |

|_____________________________________________|_________|________|

|III որակավորման կարգ ունեցողներ              |502.4    |        |

.________________________________________________________________.

 

Բաժին 6. Ֆինանսական միջոցների ստացումը և օգտագործումը

 

դրամ

.___________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը                                |Տողի  |Ընդամենը|

|                                                   |ծածկա-|հաշվետու|

|                                                   |գիրը  |տարում  |

|___________________________________________________|______|________|

|                Ա                                  |   Բ  |    1   |

|___________________________________________________|______|________|

|Ֆինանսական միջոցների առկայությունը, ընդամենը, որից`|600   |        |

|___________________________________________________|______|________|

|մնացորդը տարեսկզբին                                |600.1 |        |

|___________________________________________________|______|________|

|Ընթացիկ տարվա մուտքեր, ընդամենը, այդ թվում`        |610   |        |

|___________________________________________________|______|________|

|բյուջեից (պետական և  համայնքային)                  |610.1 |        |

|___________________________________________________|______|________|

|բնակչությանը մատուցվող ծառայություններից           |610.2 |        |

|___________________________________________________|______|________|

|նվիրատվությունից                                   |610.3 |        |

|___________________________________________________|______|________|

|վարձակալությունից                                  |610.4 |        |

|___________________________________________________|______|________|

|այլ եկամուտներ                                     |610.5 |        |

|___________________________________________________|______|________|

|Ֆինանսական ծախսեր, ընդամենը, այդ թվում`            |620   |        |

|___________________________________________________|______|________|

|նյութական ծախսեր                                   |620.1 |        |

|___________________________________________________|______|________|

|ոչ նյութական ծառայությունների վճարումներ           |620.2 |        |

|___________________________________________________|______|________|

|գործուղման ծախսեր                                  |620.3 |        |

|___________________________________________________|______|________|

|աշխատավարձ և  դրան հավասարեցված վճարումներ         |620.4 |        |

|___________________________________________________|______|________|

|հիմնավերանորոգման, վերանորոգման,                   |620.5 |        |

|___________________________________________________|______|________|

|սարքավորումների և  գույքի ձեռք բերման այլ ծախսեր   |620.6 |        |

|___________________________________________________|______|________|

|Ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին           |630   |        |

.___________________________________________________________________.

 

Բաժին 7. Թանգարանի բնույթն և գերատեսչական ենթակայությունը

 

.___________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը                |Տողի  |Ընդամենը|

|                                   |ծածկա-|հաշվետու|

|                                   |գիրը  |տարում  |

|___________________________________|______|________|

|                Ա                  |   Բ  |    1   |

|___________________________________|______|________|

|Թանգարանի բնույթը                  |700   |        |

|___________________________________|______|________|

|Գերատեսչական ենթակայությունը       |710   |        |

.___________________________________________________.

 

    Ղեկավար`                 ____________________      ________________

                              (Ազգանուն, անուն)        (Ստորագրություն)

 

    Լրացնող (լիազորված անձ)` ____________________      ________________

                              (Ազգանուն, անուն)        (Ստորագրություն)

 

«__»__________20___թ.

 

(1-ին հավելվածը խմբ. 01.12.2023 թիվ 45-Ն որոշում)

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի հոկտեմբերի 19-ի

թիվ 48-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ «ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԹԱՆԳԱՐԱՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգով կարգավորում է «Թանգարանների գործունեության մասին» Ձև 1-թանգարան (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են թանգարանները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Վիճակագրական կոմիտե` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա փետրվարի 15-ը:

4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է` համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:

5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

2. ԹԱՆԳԱՐԱՆԻ ՖՈՆԴԵՐԸ

 

6. Բաժին 1-ում (ըստ թանգարանային առարկաների հաշվառման և պահպանման հրահանգային փաստաթղթերի) լրացվում են`

1) «100.1»-»100.9» ծածկագրերով տողերում` թանգարանային առարկաների տեսակների (թանգարանային առարկան հաշվառվում է նշված տեսակներից միայն մեկում) ցուցանիշները,

2) «100.10» ծածկագրով տողում` թանգարանային այն առարկաների քանակը, որոնք չեն ընդգրկվել «100.1»-»100.9» ծածկագրերով տողերում,

3) սյունակ 1-ում` թանգարանի հիմնական ֆոնդերի մատյաններում գրանցված (ընդհանուր), սյունակ 2-ում` հաշվետու տարում ցուցադրված, այդ թվում սյունակներ 3-6-ում` տարբեր նպատակներով ցուցադրված, սյունակ 7-ում` հիմնական ֆոնդի գիտական մշակում անցած (ըստ ֆոնդերի հաշվառման ու գիտական մշակման մատյանների գրանցումների), սյունակ 8-ում` վերականգնման կարիք ունեցող հիմնական ֆոնդի, սյունակ 9-ում` հաշվետու տարում վերականգնված թանգարանային առարկաների քանակները:

 

3. ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

 

7. Բաժին 2-ի «200» ծածկագրով տողում լրացվում է հաշվետու տարում թանգարանում կազմակերպած ժամանակավոր ցուցադրությունները, որից` «210» ծածկագրով տողում` թանգարանում, այդ թվում` «210.1» ծածկագրով տողում` սեփական ցուցանմուշներով, «210.2» ծածկագրով տողում` այլ կազմակերպության ցուցանմուշներով, «220» ծածկագրով տողում թանգարանից դուրս, այդ թվում` «220.1» ծածկագրով տողում` հանրապետությունում, «220.2» ծածկագրով տողում` հանրապետությունից դուրս կազմակերպված ժամանակավոր ցուցադրությունների քանակները:

 

4. ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

8. Բաժին 3-ում լրացվում են`

1) «300» ծածկագրով տողում` հաշվետու տարվա այն օրերի քանակը, որոնց ընթացքում թանգարանի մշտական ցուցադրությունը բաց է եղել այցելուների համար,

2) «310» ծածկագրով տողում` թանգարանի այցելուների քանակը (ընդհանուր), այդ թվում` «310.1» ծածկագրով տողում` այն այցելուների, որոնք այցելելու համար վճարել են (հաշվարկվում է վաճառված տոմսերի քանակի հիման վրա) «310.2» ծածկագրով տողում` այն այցելուների, որոնք այցելության համար չեն վճարել (ցուցադրությունների բացումների, տարբեր հանդիսությունների մասնակիցներ, թանգարանի հյուրեր և այլն),

3) «311» ծածկագրով տողում` անհատների, որից` «311.1» ծածկագրով տողում` սովորողների քանակը,

4) «312» ծածկագրով տողում` էքսկուրսանտների, որից` «312.1» ծածկագրով տողում` սովորողների թվաքանակը,

5) «320» ծածկագրով տողում` թանգարանում անցկացված էքսկուրսիաների քանակը,

6) «330» ծածկագրով տողում` թանգարանի աշխատակիցների կարդացած դասախոսությունների (թանգարանում և թանգարանից դուրս) քանակը,

7) «340» ծածկագրով տողում` գիտակրթական ծրագրերի քանակը,

8) «350» ծածկագրով տողում` միջազգային գիտաժողովների քանակը:

 

5. ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

9. Բաժին 4-ում (Սույն բաժնում չեն լրացվում թանգարանին հատկացված զբոսայգիների, այգիների և այլ ծառայությունների, ինչպես նաև բացօթյա թանգարանների, թանգարան-արգելոցների և զբոսայգի-համալիրների օժանդակ տարածքների ցուցանիշները («400» և «410» ծածկագրերով տողեր)) լրացվում են`

1) «400» ծածկագրով տողում` թանգարանի շենքի, որից` «400.1» և «400.2» ծածկագրերով տողերում` մշտական և ժամանակավոր ցուցադրությունների, «400.3» ծածկագրով տողում` ֆոնդադարանների, «400.4» ծածկագրով տողում` վերականգնման արվեստանոցների, «400.5» ծածկագրով տողում` լուսանկարչական լաբորատորիաների մակերեսը,

2) «401» ծածկագրով տողում` թանգարանի զբաղեցրած ընդհանուր տարածքից բացօթյա թանգարանների թանգարանային առարկաների քանակը,

3) «410» ծածկագրով տողում` թանգարանի շինությունների, որից` «410.1» ծածկագրով տողում` կապիտալ վերանորոգման կարիք ունեցողների քանակը:

 

6. ԹԱՆԳԱՐԱՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ

 

10. Բաժին 5-ում լրացվում են`

1) «500» ծածկագրով տողում` թանգարանի աշխատողների, որից` «500.1» ծածկագրով տողում` բարձրագույն կրթություն ունեցողների, «500.2» ծածկագրով տողում` գիտական անձնակազմի (այդ թվում` տնօրենը, գիտական գծով փոխտնօրենը, գիտական բաժինների և ենթաբաժինների ղեկավարները, գիտական աշխատողները, ինչպես նաև թանգարանի հատուկ միջոցների հաշվին վճարվող աշխատողները` առկայության դեպքում),

2) «501» ծածկագրով տողում` թանգարանի էքսկուրսավարների, որից` «501.1-501.3» ծածկագրերով տողերում` որակավորման կարգ ունեցողների թվաքանակը,

3) «502» ծածկագրով տողում` թանգարանի նկարիչ վերականգնողների (ընդհանուր), որից` «502.1»-»502.4» ծածկագրերով տողերում` որակավորման կարգ ունեցողների թվաքանակը:

 

7. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏԱՑՈՒՄԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

11. Բաժին 6-ում (ցուցանիշները լրացնելիս ֆինանսական տարին ընդունել հաշվետու տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը) լրացվում են`

1) «600» ծածկագրով տողում` ընդհանուր ֆինանսական միջոցները, որից` «600.1» ծածկագրով տողում` ֆինանսական միջոցների մնացորդը տարեսկզբին,

2) «610» ծածկագրով տողում` ընթացիկ տարվա ֆինանսական մուտքերը, այդ թվում` «610.1» ծածկագրով տողում` բյուջեից (պետական և համայնքային), «610.2» ծածկագրով տողում` բնակչությանը մատուցված ծառայություններից, «610.3» ծածկագրով տողում` նվիրատվությունից, «610.4» ծածկագրով տողում` վարձակալությունից և «610.5» ծածկագրով տողում` այլ եկամուտներից,

3) «620» ծածկագրով տողում` ընդհանուր ֆինանսական ծախսերը,

4) «620.1» ծածկագրով տողում («Նյութական ծախսեր»)` ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսեր,

5) «620.2» ծածկագրով տողում («Ոչ նյութական ծառայությունների վճարումներ»)` աշխատողների մասնագիտական ուսուցմանն ուղղված, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման, սերտիֆիկացման և այլ վճարումները,

6) «620.3» ծածկագրով տողում` գործուղման ծախսերը,

7) «620.4» ծածկագրով տողում («Աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ»)` հաշվետու ժամանակահատվածում բոլոր աշխատողների (ներառյալ` համատեղությամբ) կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց վճարվող հիմնական, լրացուցիչ աշխատավարձը` հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումները, հավելավճարները, լրավճարները և պարգևատրումները, ամենամյա (նվազագույն, երկարացված, լրացուցիչ) արձակուրդի գումարները, չօգտագործված արձակուրդի համար վճարվող հատուցումը (փոխհատուցումը), ինչպես նաև աշխատավարձին հավասարեցված այլ վճարումները,

8) «620.5» ծածկագրով տողում` թանգարանի կողմից իրականացված շենքերի և շինությունների, հիմնավերանորոգման, վերանորոգման, սարքավորումների և գույքի ձեռք բերման ծախսերը,

9) «620.6» ծածկագրով տողում` այն ծախսերի (այլ ծախսեր), որոնք «620.1»-»620.5» ծածկագրերով տողերում չեն ներառվել,

10) «630» ծածկագրով տողում` ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին:

 

8. ԹԱՆԳԱՐԱՆԻ ԲՆՈՒՅԹՆ ԵՎ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

 

12. Բաժին 7-ում լրացվում են`

1) «700» ծածկագրով տողում` թանգարանի բնույթի վերաբերյալ,

2) «710» ծածկագրով տողում` թանգարանի գերատեսչական ենթակայության մասին:

 

(2-րդ հավելվածը խմբ. 01.12.2023 թիվ 45-Ն որոշում)

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
19.10.2018
N 48-Ն
Որոշում