09.12.2023 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
19 հոկտեմբերի 2018 թվականի թիվ 46-Ն
«ՏԱՐԵՑ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՍՈՑՍՊԱՍ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 94 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության հաստատությունների գործունեության մասին» Ձև 1-սոցսպաս (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
(1-ին կետը փոփ. 28.12.2020 թիվ 32-Ն որոշում)
2. Հաստատել «Տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության հաստատությունների գործունեության մասին» Ձև 1-սոցսպաս (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
(2-րդ կետը փոփ. 28.12.2020 թիվ 32-Ն, 01.12.2023 թիվ 42-Ն որոշումներ)
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2001 թվականի նոյեմբերի 20-ի ««Տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կազմակերպությունների գործունեության մասին» Ձև թիվ 1-սոցսպաս պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 94 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(վերնագիրը փոփ. 28.12.2020 թիվ 32-Ն որոշում)
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի հոկտեմբերի 19-ի
թիվ 46-Ն որոշման
նկար
Բաժին 1. Շենքային պայմանները (պատասխանների համարներն առնել շրջանակի մեջ)
100. Շենքը
100.1 տիպային
100.2 ոչ տիպային
110. Շենքի ընդհանուր վիճակը
110.1 բավարար է
110.2 պահանջվում է ընթացիկ վերանորոգում
110.3 պահանջվում է հիմնական վերանորոգում
110.4 վթարային է
110.9 այլ
120. Ջրամատակարարումը
120.1 կենտրոնացված` շուրջօրյա
120.2 կենտրոնացված` ժամանակացույցով (գրաֆիկով)
120.3 սեփական ջրաղբյուր
120.4 բերվում է ջրամաններով
120.9 այլ
130. Տաք ջրամատակարարում
130.1 առկա է
130.2 բացակայում է
130.9 այլ
140. Կոյուղացումը
140.1 միացված է կոյուղու կենտրոնացված համակարգին
140.2 ունի տեղական /լոկալ/ ցանց
140.9 այլ
150. Ջերմամատակարարումը
150.1 կենտրոնացված
150.2 անհատական (լոկալ)
150.3 բացակայում է
150.9 այլ
160. Շենքը նախատեսված է ............ խնամյալների համար
Բաժին 2. Սենյակները, օժանդակ տարածքները և դրանց մակերեսները
._____________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը |Տողի |Քանակը|Մակերեսը,|Նշումներ|
| |ծածկագիրը| |քառ. մ | |
|_________________________________|_________|______|_________|________|
| Ա | Բ | 1 | 2 | 3 |
|_________________________________|_________|______|_________|________|
|Ընդամենը, այդ թվում` |200 |X | | |
|_________________________________|_________|______|_________|________|
|հյուրասենյակ |200.1 | | | |
|_________________________________|_________|______|_________|________|
|առանձնասենյակ |200.2 | | | |
|_________________________________|_________|______|_________|________|
|ննջասենյակ |200.3 | | | |
|_________________________________|_________|______|_________|________|
|սպորտդահլիճ |200.4 | | | |
|_________________________________|_________|______|_________|________|
|հարդասենյակ |200.5 | | | |
|_________________________________|_________|______|_________|________|
|բուֆետ (ճաշարան) |200.6 | | | |
|_________________________________|_________|______|_________|________|
|բուժսենյակ |200.7 | | | |
|_________________________________|_________|______|_________|________|
|գրադարան, ընթերցասենյակ |200.8 | | | |
|_________________________________|_________|______|_________|________|
|օժանդակ սենյակ |200.9 | | | |
|_________________________________|_________|______|_________|________|
|այլ նշանակության սենյակներ |200.10 | | | |
|_________________________________|_________|______|_________|________|
|Շենքին կից կամ ամրակցված այլ |210 | | | |
|տարածք | | | | |
._____________________________________________________________________.
Բաժին 3. Ապահովվածությունը (համապատասխան սյունակներում դնել «X» նշանը)
._____________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը |Տողի |Բավարար |Մասամբ|Բացա- |Նշում-|
| |ծածկա- |քանակու-| |կայում|ներ |
| |գիրը |թյամբ | |է | |
|_______________________________|_______|________|______|______|______|
| Ա | Բ | 1 | 2 | 3 | 4 |
|_______________________________|_______|________|______|______|______|
|Կահույքով |300 | | | | |
|_______________________________|_______|________|______|______|______|
|Հաշմանդամություն ունեցող անձանց|310 | | | | |
|համար նախատեսված սայլակներով | | | | | |
|_______________________________|_______|________|______|______|______|
|Տրանսպորտային միջոցներով |320 | | | | |
|_______________________________|_______|________|______|______|______|
|Հեռուստացույցերով |330 | | | | |
|_______________________________|_______|________|______|______|______|
|Ռադիոընդունիչներով |340 | | | | |
|_______________________________|_______|________|______|______|______|
|Հեռախոսակապով |350 | | | | |
|_______________________________|_______|________|______|______|______|
|Սպորտային պարագաներով |360 | | | | |
|_______________________________|_______|________|______|______|______|
|Նորմալ գործունեության համար այլ|370 | | | | |
|անհրաժեշտ պարագաներով | | | | | |
._____________________________________________________________________.
Բաժին 4. Տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց թվաքանակի սեռատարիքային բաշխվածությունը և շարժը
մարդ
._________________________________________________________________________
|Ցուցանիշի |Տողի |Ըն- |այդ |այդ թվում` ըստ տարիքի և սեռի
|անվանումը |ծածկա-|դա- |թվում`|_______________________________________
| |գիրը |մենը|կանայք|մինչև 30 | 31-40 | 41-50 |
| | | | |____________|____________|____________|
| | | | |ընդա-|այդ |ընդա-|այդ |ընդա-|այդ |
| | | | |մենը |թվում`|մենը |թվում`|մենը |թվում`|
| | | | | |կանայք| |կանայք| |կանայք|
|______________|______|____|______|_____|______|_____|______|_____|______|
| Ա | Բ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
|______________|______|____|______|_____|______|_____|______|_____|______|
|Խնամյալների |400 | | | | | | | | |
|թվաքանակը | | | | | | | | | |
|տարեսկզբին | | | | | | | | | |
|______________|______|____|______|_____|______|_____|______|_____|______|
|Դուրս են եկել,|410 | | | | | | | | |
|ընդամենը, | | | | | | | | | |
|այդ թվում` | | | | | | | | | |
|______________|______|____|______|_____|______|_____|______|_____|______|
|վերադարձել են |410.1 | | | | | | | | |
|հարազատների | | | | | | | | | |
|մոտ | | | | | | | | | |
|______________|______|____|______|_____|______|_____|______|_____|______|
|մահացել են |410.2 | | | | | | | | |
|______________|______|____|______|_____|______|_____|______|_____|______|
|այլ պատճառ- |410.3 | | | | | | | | |
|ներով | | | | | | | | | |
|______________|______|____|______|_____|______|_____|______|_____|______|
|Ընդունվել են, |420 | | | | | | | | |
|ընդամենը, | | | | | | | | | |
|նրանցից` | | | | | | | | | |
|______________|______|____|______|_____|______|_____|______|_____|______|
|նախկինում եղել|420.1 | | | | | | | | |
|են տարեց և | | | | | | | | | |
|հաշմանդամու- | | | | | | | | | |
|թյուն ունեցող | | | | | | | | | |
|անձանց սոցիա- | | | | | | | | | |
|լական պաշտ- | | | | | | | | | |
|պանության | | | | | | | | | |
|հաստատությու- | | | | | | | | | |
|նում | | | | | | | | | |
|______________|______|____|______|_____|______|_____|______|_____|______|
|Խնամյալների |430 | | | | | | | | |
|թվաքանակը | | | | | | | | | |
|տարեվերջին | | | | | | | | | |
|(400-410+420),| | | | | | | | | |
|նրանցից` | | | | | | | | | |
|______________|______|____|______|_____|______|_____|______|_____|______|
|անկողնային |430.1 | | | | | | | | |
|______________|______|____|______|_____|______|_____|______|_____|______|
|հաշմանդամու- |430.2 | | | | | | | | |
|թյուն ունեցող | | | | | | | | | |
|անձինք | | | | | | | | | |
|______________|______|____|______|_____|______|_____|______|_____|______|
|430 տողից` |440 | | | | | | | | |
|զավակներ | | | | | | | | | |
|ունեցողներ | | | | | | | | | |
|______________|______|____|______________________________________________
|430 տողից` |450 | | X
|ամուսնական | | |
|զույգեր | | |
.__________________________________________________________________________
.__________________________________________________________________________.
|Ցուցանիշի |Տողի | |
|անվանումը |ծածկա-|____________________________________________________|
| |գիրը || 51-60 | 61-70 | 71-80 |81 և բարձր |
| | ||____________|____________|____________|____________|
| | ||ընդա-|այդ |ընդա-|այդ |ընդա-|այդ |ընդա-|այդ |
| | ||մենը |թվում`|մենը |թվում`|մենը |թվում`|մենը |թվում`|
| | || |կանայք| |կանայք| |կանայք| |կանայք|
|______________|______||_____|______|_____|______|_____|______|_____|______|
| Ա | Բ || 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 |
|______________|______||_____|______|_____|______|_____|______|_____|______|
|Խնամյալների |400 || | | | | | | | |
|թվաքանակը | || | | | | | | | |
|տարեսկզբին | || | | | | | | | |
|______________|______||_____|______|_____|______|_____|______|_____|______|
|Դուրս են եկել,|410 || | | | | | | | |
|ընդամենը, | || | | | | | | | |
|այդ թվում` | || | | | | | | | |
|______________|______||_____|______|_____|______|_____|______|_____|______|
|վերադարձել են |410.1 || | | | | | | | |
|հարազատների | || | | | | | | | |
|մոտ | || | | | | | | | |
|______________|______||_____|______|_____|______|_____|______|_____|______|
|մահացել են |410.2 || | | | | | | | |
|______________|______||_____|______|_____|______|_____|______|_____|______|
|այլ պատճառ- |410.3 || | | | | | | | |
|ներով | || | | | | | | | |
|______________|______||_____|______|_____|______|_____|______|_____|______|
|Ընդունվել են, |420 || | | | | | | | |
|ընդամենը, | || | | | | | | | |
|նրանցից` | || | | | | | | | |
|______________|______||_____|______|_____|______|_____|______|_____|______|
|նախկինում եղել|420.1 || | | | | | | | |
|են տարեց և | || | | | | | | | |
|հաշմանդամու- | || | | | | | | | |
|թյուն ունեցող | || | | | | | | | |
|անձանց սոցիա- | || | | | | | | | |
|լական պաշտ- | || | | | | | | | |
|պանության | || | | | | | | | |
|հաստատությու- | || | | | | | | | |
|նում | || | | | | | | | |
|______________|______||_____|______|_____|______|_____|______|_____|______|
|Խնամյալների |430 || | | | | | | | |
|թվաքանակը | || | | | | | | | |
|տարեվերջին | || | | | | | | | |
|(400-410+420),| || | | | | | | | |
|նրանցից` | || | | | | | | | |
|______________|______||_____|______|_____|______|_____|______|_____|______|
|անկողնային |430.1 || | | | | | | | |
|______________|______||_____|______|_____|______|_____|______|_____|______|
|հաշմանդամու- |430.2 || | | | | | | | |
|թյուն ունեցող | || | | | | | | | |
|անձինք | || | | | | | | | |
|______________|______||_____|______|_____|______|_____|______|_____|______|
|430 տողից` |440 || | | | | | | | |
|զավակներ | || | | | | | | | |
|ունեցողներ | || | | | | | | | |
|______________|______|____________________________________________________|
|430 տողից` |450 | |
|ամուսնական | | |
|զույգեր | | |
.__________________________________________________________________________.
Բաժին 5. Աշխատողների թվաքանակն ըստ սեռի և կրթական մակարդակի
մարդ
._________________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը |Տողի |Աշխատողների|այդ թվում` ըստ կրթական մակարդակի|
| |ծածկա- |թվաքանակը |________________________________|
| |գիրը | |բարձրա- |միջին մաս-|միջնակարգ |
| | | |գույն |նագիտական | |
| | |___________|__________|__________|__________|
| | |ընդա|այդ |ընդա|նրան-|ընդա|նրան-|ընդա|նրան-|
| | |մենը|թվում`|մենը|ցից` |մենը|ցից` |մենը|ցից` |
| | | |կանայք| |կա- | |կա- | |կա- |
| | | | | |նայք | |նայք | |նայք |
|____________________|_______|____|______|____|_____|____|_____|____|_____|
| Ա | Բ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
|____________________|_______|____|______|____|_____|____|_____|____|_____|
|Ընդամենը, այդ թվում`|500 | | | | | | | | |
|____________________|_______|____|______|____|_____|____|_____|____|_____|
|բժիշկներ |500.1 | | | | | | | | |
|____________________|_______|____|______|____|_____|____|_____|____|_____|
|միջին բուժանձնակազմ |500.2 | | | | | | | | |
|____________________|_______|____|______|____|_____|____|_____|____|_____|
|կրտսեր բուժանձնակազմ|500.3 | | | | | | | | |
|(դայակներ) | | | | | | | | | |
|____________________|_______|____|______|____|_____|____|_____|____|_____|
|հոգեբան |500.4 | | | | | | | | |
|____________________|_______|____|______|____|_____|____|_____|____|_____|
|իրավաբան |500.5 | | | | | | | | |
|____________________|_______|____|______|____|_____|____|_____|____|_____|
|սոցիալական աշխատող |500.6 | | | | | | | | |
|____________________|_______|____|______|____|_____|____|_____|____|_____|
|խոհարար |500.7 | | | | | | | | |
|____________________|_______|____|______|____|_____|____|_____|____|_____|
|սպասարկող այլ |500.8 | | | | | | | | |
|անձնակազմ | | | | | | | | | |
|____________________|_______|____|______|____|_____|____|_____|____|_____|
|տեխնիկական և |500.9 | | | | | | | | |
|օժանդակ անձնակազմ | | | | | | | | | |
._________________________________________________________________________.
Բաժին 6. Ֆինանսական միջոցների ստացումը և օգտագործումը
դրամ
._____________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը |Տողի |Ընդամենը|
| |ծածկա-|հաշվետու|
| |գիրը |տարում |
|_____________________________________________________|______|________|
| Ա | Բ | 1 |
|_____________________________________________________|______|________|
|Ֆինանսական միջոցների առկայությունը, ընդամենը, |600 | |
|այդ թվում` | | |
|_____________________________________________________|______|________|
|Մնացորդը տարեսկզբին |610 | |
|_____________________________________________________|______|________|
|Ֆինանսական մուտքերը, ընդամենը, այդ թվում |620 | |
|_____________________________________________________|______|________|
|բյուջեից (պետական և համայնքային) |620.1 | |
|_____________________________________________________|______|________|
|նվիրատվություններ |620.2 | |
|_____________________________________________________|______|________|
|վարձակալությունից |620.3 | |
|_____________________________________________________|______|________|
|այլ եկամուտներ |620.4 | |
|_____________________________________________________|______|________|
|Ֆինանսական ծախսեր, ընդամենը, այդ թվում |630 | |
|_____________________________________________________|______|________|
|նյութական ծախսեր |630.1 | |
|_____________________________________________________|______|________|
|ոչ նյութական ծառայությունների վճարումներ |630.2 | |
|_____________________________________________________|______|________|
|գործուղման ծախսեր |630.3 | |
|_____________________________________________________|______|________|
|աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ |630.4 | |
|_____________________________________________________|______|________|
|հիմնավերանորոգման, վերանորոգման, սարքավորումների և |630.5 | |
|գույքի ձեռքբերման | | |
|_____________________________________________________|______|________|
|այլ ծախսեր |630.6 | |
|_____________________________________________________|______|________|
|Ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին |640 | |
._____________________________________________________________________.
Ղեկավար` ___________________ __________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (լիազորված անձ)` ___________________ __________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
«__»__________20___թ.
(1-ին հավելվածը խմբ. 28.12.2020 թիվ 32-Ն, 01.12.2023 թիվ 42-Ն որոշումներ)
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի հոկտեմբերի 19-ի
թիվ 46-Ն որոշման
ՀՐԱՀԱՆԳ «ՏԱՐԵՑ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՍՈՑՍՊԱՍ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգով կարգավորում է «Տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության հաստատությունների գործունեության մասին» Ձև 1-սոցսպաս (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության հաստատությունները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Վիճակագրական կոմիտե` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա մարտի 1-ը:
4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է` համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:
5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. ՇԵՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
6. Բաժին 1-ում լրացվում են տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության հաստատությունների շենքային պայմանների վերաբերյալ տվյալները: Պատասխաններն ընտրելիս հաշվի առնել հետևյալը.
1) «100.1» ծածկագրով տողը նշել, եթե շենքը տիպային է` նախատեսված տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց բնակության և կենսագործունեության ապահովման համար,
2) «100.2» ծածկագրով տողը նշել, երբ շենքը ոչ տիպային է և հարմարեցված է տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց բնակության և կենսագործունեության ապահովման համար,
3) «110.1»-»110.9» ծածկագրերով տողերում նշվում է շենքի ընդհանուր վիճակի վերաբերյալ տվյալները,
4) «120.1»-»140.9» ծածկագրերով տողերում նշվում է ջրամատակարարման, տաք ջրամատակարարման և կոյուղացման վերաբերյալ տվյալները,
5) «150.1»-»150.9» ծածկագրերով տողերում նշվում է ջերմամատակարարման վերաբերյալ տվյալները,
6) «160» ծածկագրով տողում լրացվում է տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության հաստատությունում նախատեսված տեղերի քանակը (այլ ոչ թե փաստացի զբաղեցված տեղերի կամ հաշմանդամություն ունեցող անձանց թվաքանակը):
3. ՍԵՆՅԱԿՆԵՐԸ, ՕԺԱՆԴԱԿ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱԿԵՐԵՍՆԵՐԸ
7. Բաժին 2-ում լրացվում են.
1) «200.1»-»200.9» ծածկագրերով տողերում` տվյալներ տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության հաստատության առանձին նշանակության սենյակների քանակի և դրանց գումարային մակերեսների վերաբերյալ,
2) «200.10» ծածկագրով տողում` տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության հաստատությունում առկա այլ նշանակության սենյակների քանակը,
3) «210» ծածկագրով տողում` տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության հաստատությանը պատկանող կից կամ ամրակցված այլ տարածքի վերաբերյալ տվյալները,
4) սյունակ 3-ում` համապատասխան տվյալները պարզաբանող բացատրություններ (օրինակ` սպորտդահլիճը չի գործում, հյուրասենյակը վերանորոգման մեջ է և այլն):
4. ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
8. Բաժին 3-ում լրացվում են.
1) տվյալներ տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության հաստատության գործունեության համար անհրաժեշտ կահավորանքով և այլ պարագաներով ապահովվածության վերաբերյալ (պատասխաններին համապատասխան վանդակներում դրվում է «X» նշանը),
2) սյունակ 4-ում` համապատասխան տվյալները պարզաբանող բացատրություններ (օրինակ` հեռախոսակապը չի գործում, սպորտային պարագաները օգտագործման համար պիտանի չեն և այլն):
5. ՏԱՐԵՑ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԹՎԱՔԱՆԱԿԻ ՍԵՌԱՏԱՐԻՔԱՅԻՆ ԲԱՇԽՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՇԱՐԺԸ
9. Բաժին 4-ում լրացվում են.
1) «400», «430», «430.1», «430.2» և «440» ծածկագրերով տողերում` տվյալներ խնամյալների թվաքանակի և նրանց սեռատարիքային բաշխվածության վերաբերյալ,
2) «410»-»410.3», «420» և «420.1» ծածկագրերով տողերում` տվյալներ հաշվետու տարվա ընթացքում խնամյալների քանակական շարժի մասին,
3) «410» ծածկագրով տողում «410.1» - «410.3» ծածկագրերով տողերի գումարը,
4) «430.1» ծածկագրով տողում` տվյալներ այն խնամյալների մասին, որոնք անկողնային հիվանդներ են և առանց օգնության չեն կարող տեղաշարժվել,
5) «430.2» ծածկագրով տողում` այն խնամյալների թվաքանակը և նրանց սեռատարիքային բաշխվածությունը, որոնք տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության հաստատության բուժանձնակազմի (կամ համապատասխան բժշկական հանձնաժողովի) կողմից ճանաչվել են հաշմանդամություն ունեցող,
6) «440» ծածկագրով տողում` խնամյալների թվաքանակից առանձնացվում է զավակներ ունեցողների թվաքանակը,
7) «450» ծածկագրով տողում` ամուսնական զույգերի քանակը (լրացվում է միայն սյունակ 1-ը):
6. ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿՆ ԸՍՏ ԿՐԹԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ
10. Բաժին 5-ում լրացվում են.
1) «500» ծածկագրով տողում` տվյալներ տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության հաստատության ամբողջ աշխատակազմի վերաբերյալ` ըստ նրանց սեռի և կրթական մակարդակի,
2) «500.1»-»500.8» ծածկագրերով տողերում` խնամյալներին սպասարկող աշխատակազմը,
3) «500.9» ծածկագրով տողում` տեխնիկական և օժանդակ անձնակազմը:
7. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏԱՑՈՒՄԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
11. Բաժին 6-ում լրացվում են (ցուցանիշները լրացնելիս ֆինանսական տարին ընդունել հաշվետու տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը).
1) «600» ծածկագրով տողում` ընդհանուր ֆինանսական միջոցները,
2) «610» ծածկագրով տողում` ֆինանսական միջոցների մնացորդը տարեսկզբին,
3) «620» ծածկագրով տողում` ընթացիկ տարվա ֆինանսական մուտքերի մասին տվյալները, «620.1» ծածկագրով տողում` բյուջեից (պետական և համայնքային), «620.2» ծածկագրով տողում` նվիրատվություններից, «620.3» ծածկագրով տողում` վարձակալությունից, «620.4» ծածկագրով տողում` այլ եկամուտներ:
12. «630» ծածկագրով տողում` ընդհանուր ֆինանսական ծախսերը, որից առանձնացվում են.
1) «630.1» ծածկագրով տողում («Նյութական ծախսեր»)` ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,
2) «630.2» ծածկագրով տողում («Ոչ նյութական ծառայությունների վճարումներ»)` աշխատողների մասնագիտական ուսուցմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,
3) «630.3» ծածկագրով տողում` գործուղման ծախսերը,
4) «630.4» ծածկագրով տողում («Աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ»)` հաշվետու ժամանակահատվածում բոլոր աշխատողների (ներառյալ` համատեղությամբ) կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց վճարվող հիմնական աշխատավարձը, լրացուցիչ աշխատավարձը` հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումները, հավելավճարները, լրավճարները և պարգևատրումները, ամենամյա (նվազագույն, երկարացված, լրացուցիչ) արձակուրդի գումարները, չօգտագործված արձակուրդի համար վճարվող հատուցումը (փոխհատուցումը), ինչպես նաև աշխատավարձին հավասարեցված այլ վճարումները,
5) «630.5» ծածկագրով տողում` տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության հաստատությունների կողմից իրականացված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռք բերման, հիմնավերանորոգման և վերանորոգման ծախսերը,
6) «630.6» ծածկագրով տողում` այն ծախսերը (այլ ծախսեր), որոնք «630.1»- «630.5» ծածկագրերով տողերում չեն արտացոլվել:
13. «640» ծածկագրով տողում` ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին:
(2-րդ հավելվածը խմբ. 28.12.2020 թիվ 32-Ն, 01.12.2023 թիվ 42-Ն որոշումներ)