09.12.2023 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
19 հոկտեմբերի 2018 թվականի թիվ 37-Ն
«ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՀԱՄԵՐԳ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի ԹԻՎ 182-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Համերգային կազմակերպությունների գործունեության մասին» Ձև 1-համերգ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Համերգային կազմակերպությունների գործունեության մասին» Ձև 1-համերգ (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
(2-րդ կետը փոփ. 01.12.2023 թիվ 43-Ն որոշում)
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 19-ի ««Հաշվետվություն համերգային կազմակերպությունների գործունեության մասին» ձև թիվ 1-համերգ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 182-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի հոկտեմբերի 19-ի
թիվ 37-Ն որոշման
նկար
Բաժին 1. Հիմնական ցուցանիշներ
._____________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը |Տողի |Համերգ-|Հաճախում-|Համերգ- |
| |ծածկագիրը|ների |ների |ներից |
| | |քանակը,|քանակը, |ստացված |
| | |միավոր |մարդ |հասույթը,|
| | | | |դրամ |
|_______________________________|_________|_______|_________|_________|
| Ա | Բ | 1 | 2 | 3 |
|_______________________________|_________|_______|_________|_________|
|Համերգներ հանրապետությունում, |100 | | | |
|ընդամենը, այդ թվում` | | | | |
|_______________________________|_________|_______|_________|_________|
|ք. Երևանում |100.1 | | | |
|_______________________________|_________|_______|_________|_________|
|ՀՀ մարզերում |100.2 | | | |
|_______________________________|_________|_______|_________|_________|
|Համերգների ընդհանուր քանակից` |110 | | | |
|գյուղական վայրերում | | | | |
|_______________________________|_________|_______|_________|_________|
|Համերգների ընդհանուր քանակից` |120 | | | |
|բարեգործական | | | | |
|_______________________________|_________|_______|_________|_________|
|Համերգների ընդհանուր քանակից` |130 | | | |
|_______________________________|_________|_______|_________|_________|
|դասական |130.1 | | | |
|_______________________________|_________|_______|_________|_________|
|ազգային, ժողովրդական |130.2 | | | |
|_______________________________|_________|_______|_________|_________|
|էստրադային, ջազային |130.3 | | | |
|_______________________________|_________|_______|_________|_________|
|Համերգների ընդհանուր քանակից` |140 | | | |
|ֆիլհարմոնիկ, դրանցից` | | | | |
|_______________________________|_________|_______|_________|_________|
|դպրոցականի ֆիլհարմոնիա, |140.1 | | | |
|ընդամենը, այդ թվում` | | | | |
|_______________________________|_________|_______|_________|_________|
|ք. Երևանում |140.1.1 | | | |
|_______________________________|_________|_______|_________|_________|
|ՀՀ մարզերում |140.1.2 | | | |
|_______________________________|_________|_______|_________|_________|
|Համերգներ ինքնազբաղ |160 | | | |
|արվեստագետների մասնակցությամբ | | | | |
|_______________________________|_________|_______|_________|_________|
|Համերգ-հյուրախաղեր |170 | | | |
|արտասահմանում, ընդամենը, | | | | |
|այդ թվում` | | | | |
|_______________________________|_________|_______|_________|_________|
|ԱՊՀ երկրներում |170.1 | | | |
|_______________________________|_________|_______|_________|_________|
|Եվրոպայում |170.2 | | | |
|_______________________________|_________|_______|_________|_________|
|ԱՄՆ-ում |170.3 | | | |
|_______________________________|_________|_______|_________|_________|
|Լատինական Ամերիկայում |170.4 | | | |
|_______________________________|_________|_______|_________|_________|
|այլ երկրներում |170.5 | | | |
._____________________________________________________________________.
Բաժին 2. Ֆինանսական միջոցների ստացումը և օգտագործումը
._____________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը |Տողի |Ընդամենը|
| |ծածկագիրը|հաշվետու|
| | |տարում |
| | | |
| | | |
|__________________________________________________|_________|________|
| Ա | Բ | 1 |
|__________________________________________________|_________|________|
|Ֆինանսական միջոցների առկայությունը, ընդամենը, |200 | |
|այդ թվում` | | |
|__________________________________________________|_________|________|
|Մնացորդը տարեսկզբին |210 | |
|__________________________________________________|_________|________|
|Ֆինանսական մուտքերը, ընդամենը, այդ թվում` |220 | |
|__________________________________________________|_________|________|
|բյուջեից (պետական և համայնքային) |220.1 | |
|__________________________________________________|_________|________|
|բնակչությանը մատուցված ծառայություններից |220.2 | |
|__________________________________________________|_________|________|
|նվիրատվություններ |220.3 | |
|__________________________________________________|_________|________|
|վարձակալությունից |220.4 | |
|__________________________________________________|_________|________|
|այլ եկամուտներ |220.5 | |
|__________________________________________________|_________|________|
|Ֆինանսական ծախսեր, ընդամենը, այդ թվում` |230 | |
|__________________________________________________|_________|________|
|նյութական ծախսեր |230.1 | |
|__________________________________________________|_________|________|
|ոչ նյութական ծառայությունների վճարումներ |230.2 | |
|__________________________________________________|_________|________|
|գործուղման ծախսեր |230.3 | |
|__________________________________________________|_________|________|
|աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ |230.4 | |
|__________________________________________________|_________|________|
|հիմնավերանորոգման, վերանորոգման, սարքավորումների |230.5 | |
|և գույքի ձեռքբերման | | |
|__________________________________________________|_________|________|
|այլ ծախսեր |230.6 | |
|__________________________________________________|_________|________|
|Ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին |240 | |
._____________________________________________________________________.
Բաժին 3. Համերգային կազմակերպության տեսակը
._____________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը |Տողի |Նշել համերգային |
| |ծածկագիրը|կազմակերպության |
| | |տեսակը |
|________________________________________|_________|__________________|
| Ա | Բ | 1 |
|________________________________________|_________|__________________|
|Համերգային կազմակերպության տեսակը |300 | |
._____________________________________________________________________.
Ղեկավար` ___________________ __________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (լիազորված անձ)` ___________________ __________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
«__»__________20___թ.
(1-ին հավելվածը խմբ. 01.12.2023 թիվ 43-Ն որոշում)
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի հոկտեմբերի 19-ի
թիվ 37-Ն որոշման
ՀՐԱՀԱՆԳ «ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՀԱՄԵՐԳ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգով կարգավորում է «Համերգային կազմակերպությունների գործունեության մասին» Ձև 1-համերգ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են համերգային կազմակերպությունները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Վիճակագրական կոմիտե` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա փետրվարի 25-ը:
4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է` համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:
5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
6. Բաժին 1-ում (ըստ տեսակների և կազմակերպման վայրերի) լրացվում են.
1) սյունակ 1-ում` համերգների քանակը,
2) սյունակ 2-ում` հաճախումների քանակը,
3) սյունակ 3-ում` համերգներից ստացված հասույթի գումարի չափը:
7. Բաժին 2-ում (ցուցանիշները լրացնելիս ֆինանսական տարին ընդունել հաշվետու տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը) լրացվում են`
1) «200» ծածկագրով տողում` ընդհանուր ֆինանսական միջոցները,
2) «210» ծածկագրով տողում` ֆինանսական միջոցների մնացորդը տարեսկզբին,
3) «220» ծածկագրով տողում` ընթացիկ տարվա ֆինանսական մուտքերի ցուցանիշները, այդ թվում` «220.1» ծածկագրով տողում` բյուջեից (պետական և համայնքային), «220.2» ծածկագրով տողում` բնակչությանը մատուցված ծառայություններից, «220.3» ծածկագրով տողում` նվիրատվություններից, «220.4» ծածկագրով տողում` վարձակալությունից և «220.5» ծածկագրով տողում` այլ եկամուտները,
4) «230» ծածկագրով տողում` ընդհանուր ֆինանսական ծախսերը, որից` «230.1» ծածկագրով տողում («Նյութական ծախսեր»)` ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,
5) «230.2» ծածկագրով տողում («Ոչ նյութական ծառայությունների վճարումներ»)` աշխատողների մասնագիտական ուսուցմանն ուղղված, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,
6) «230.3» ծածկագրով տողում` գործուղման ծախսերը,
7) «230.4» ծածկագրով տողում («Աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ»)` հաշվետու ժամանակահատվածում բոլոր աշխատողների (ներառյալ` համատեղությամբ) կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց վճարվող հիմնական աշխատավարձը, լրացուցիչ աշխատավարձը` հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումները, հավելավճարները, լրավճարները և պարգևատրումները, ամենամյա (նվազագույն, երկարացված, լրացուցիչ) արձակուրդի գումարները, չօգտագործված արձակուրդի համար վճարվող հատուցումը (փոխհատուցումը), ինչպես նաև աշխատավարձին հավասարեցված այլ վճարումները,
8) «230.5» ծածկագրով տողում` համերգային կազմակերպությունների կողմից իրականացված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռք բերման, հիմնավերանորոգման և վերանորոգման ծախսերը,
9) «230.6» ծածկագրով տողում` այն ծախսերը, այլ ծախսեր), որոնք «230.1»-»230.5» ծածկագրերով տողերում չեն արտացոլվել,
10) «240» ծածկագրով տողում` ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին:
8. Բաժին 3-ում նշվում է (Էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում ընտրել միայն մեկ տող) համերգային կազմակերպության տեսակը:
(2-րդ հավելվածը խմբ. 01.12.2023 թիվ 43-Ն որոշում)