31.01.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
12 նոյեմբերի 2018 թվականի թիվ 67-Ն
«ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ, ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 13-ԿԱՊ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի ԹԻՎ 10-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Հեռուստառադիոծրագրերի կազմման և հեռարձակման, հեռահաղորդակցության գործունեությունից ստացված եկամուտների մասին» Ձև 13-կապ (ամսական) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Հեռուստառադիոծրագրերի կազմման և հեռարձակման, հեռահաղորդակցության գործունեությունից ստացված եկամուտների մասին» Ձև 13-կապ (ամսական) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի ապրիլի 7-ի ««Հեռուստառադիոծրագրերի կազմման և հեռարձակման, հեռահաղորդակցության գործունեությունից ստացված եկամուտների մասին» Ձև 13-կապ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի հուլիսի 4-ի թիվ 20-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 10-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի նոյեմբերի 12-ի
թիվ 67-Ն որոշման
Նկար
Բաժին 1. Հեռուստառադիոծրագրերի կազմման և հեռարձակման, հեռահաղորդակցության գործունեությունը
հազար դրամ
._____________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը |Տողի |Հաշվետու ամսում|
| |ծածկագիրը| |
|___________________________________________|_________|_______________|
| Ա | Բ | 1 |
|___________________________________________|_________|_______________|
|Հասույթ, ընդամենը, (առանց ավելացված արժեքի |110 | |
|հարկի), (120, 130, 140 տողերի | | |
|հանրագումարը), այդ թվում` | | |
|___________________________________________|_________|_______________|
|Ռադիոծրագրերի կազմման և հեռարձակման |120 | |
|գործունեությունից | | |
|___________________________________________|_________|_______________|
|Հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման |130 | |
|գործունեությունից | | |
|___________________________________________|_________|_______________|
|Հեռահաղորդակցության գործունեությունից |140 | |
|(140.1-140.7 տողերի գումարը), այդ թվում` | | |
|___________________________________________|_________|_______________|
|հեռախոսային (լարային), դրանցից` |140.1 | |
|___________________________________________|_________|_______________|
|բաժանորդային վարձերի և միանվագ |140.1.1 | |
|ծառայությունների | | |
|___________________________________________|_________|_______________|
|հեռագրական |140.2 | |
|___________________________________________|_________|_______________|
|մալուխային հեռուստատեսային համակարգերի |140.3 | |
|սպասարկման և շահագործման | | |
|___________________________________________|_________|_______________|
|բջջային |140.4 | |
|___________________________________________|_________|_______________|
|ինտերնետ հասանելիության, այդ թվում` |140.5 | |
|___________________________________________|_________|_______________|
|լարային |140.5.1 | |
|___________________________________________|_________|_______________|
|անլար |140.5.2 | |
|___________________________________________|_________|_______________|
|արբանյակային |140.5.3 | |
|___________________________________________|_________|_______________|
|արբանյակային (բացառությամբ ինտերնետ |140.6 | |
|հասանելիության) | | |
|___________________________________________|_________|_______________|
|հեռահաղորդակցական կապի այլ ծառայություններ,|140.7 | |
|դրանցից` | | |
|___________________________________________|_________|_______________|
|լարային այլ |140.7.1 | |
|___________________________________________|_________|_______________|
|անլար այլ |140.7.2 | |
|___________________________________________|_________|_______________|
|Մալուխային հեռուստատեսության համակարգերի |160 | |
|բաժանորդների թվաքանակը (հաշվետու | | |
|ժամանակաշրջանի վերջի դրությամբ), միավոր | | |
|___________________________________________|_________|_______________|
|Աշխատողների միջին տարեկան թվաքանակը, |170 | |
|ընդամենը (լրացվում է տարին մեկ անգամ` | | |
|դեկտեմբեր ամսվա վիճակագրական | | |
|հաշվետվությունում), մարդ, այդ թվում` | | |
|___________________________________________|_________|_______________|
|ռադիոծրագրերով զբաղվող (120 տողին |170.1 | |
|համապատասխան) | | |
|___________________________________________|_________|_______________|
|հեռուստածրագրերով զբաղվող (130 տողին |170.2 | |
|համապատասխան) | | |
|___________________________________________|_________|_______________|
|հեռահաղորդակցությամբ զբաղվող (140 տողին |170.3 | |
|համապատասխան) | | |
|___________________________________________|_________|_______________|
|այլ գործունեությամբ զբաղվող |170.4 | |
._____________________________________________________________________.
Բաժին 2. Այլ գործունեությունից ստացված հասույթները
հազար դրամ
._____________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը |Հաշվետու ամսում|
|_____________________________________________________|_______________|
| Ա | 1 |
|_____________________________________________________|_______________|
|Հասույթ, ընդամենը, (առանց ավելացված արժեքի հարկի) | |
|որից` (նշել ծառայության տեսակը) | |
|_____________________________________________________|_______________|
|_____________________________________________________|_______________|
._____________________________________________________________________.
Ղեկավար/Անհատ ձեռնարկատեր` ____________________ __________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ)` ____________________ __________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
«__»_______ ____ 20__թ.
(1-ին հավելվածը խմբ. 24.01.2024 թիվ 14-Ն որոշում)
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի նոյեմբերի 12-ի
թիվ 67-Ն որոշման
ՀՐԱՀԱՆԳ «ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ, ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 13-ԿԱՊ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Հեռուստառադիոծրագրերի կազմման և հեռարձակման, հեռահաղորդակցության գործունեության մասին» Ձև 13-կապ (ամսական) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են հեռուստառադիոծրագրերի կազմման և հեռարձակման, հեռահաղորդակցության գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` ռեսպոնդենտ), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է` համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» (այսուհետ` ՏԳՏԴ) 5-նիշ խմբավորման (տե՛ս` http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):
4. Սույն հրահանգի իմաստով փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշիռը որոշվում է ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:
5. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետում և պարբերականությամբ:
6. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
7. Բաժին 1-ում ցուցանիշները լրացվում են սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա` հաշվեգրման սկզբունքով:
8. «110» ծածկագրով տողում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանում ռեսպոնդենտի կողմից ստացված ընդհանուր օգտագործման հեռուստածրագրերի և ռադիոծրագրերի կազմման և հեռարձակման, հեռահաղորդակցության գործունեությունից հասույթները` առանց ավելացված արժեքի հարկի:
9. «120» և «130» ծածկագրերով տողերում լրացվում են համապատասխանաբար հեռուստածրագրերի և ռադիոծրագրերի կազմման և հեռարձակման գործունեությունից հասույթները, որոնք ներառում են հեռուստածրագրերի և ռադիոծրագրերի կազմման և հեռարձակման կամ տարածման իրավունքով ձեռքբերված պատրաստի հեռուստածրագրերի և ռադիոծրագրերի հեռարձակման հետ կապված գործունեությունները, հեռուստածրագրերի և ռադիոծրագրերի հեռարձակման համակարգում տվյալների փոխանցումը, սահմանափակ լսարանի համար բաժանորդային կամ վճարային կարգով հեռարձակումը (բացառվում է մալուխային կամ այլ բաժանորդային ցանցերով ծրագրերի տարածումը): Հեռուստածրագրերի և ռադիոծրագրերի հեռարձակումն իրականացվում է տարբեր տեխնոլոգիաների` եթերի, արբանյակային կապի, մալուխային ցանցի կամ ինտերնետի միջոցով:
10. «120» ծածկագրով տողում լրացվում են ռադիոծրագրերի կազմման և հեռարձակման գործունեությունից հասույթները, որոնք ներառում են ռադիոծրագրերի հեռարձակումը ստուդիաների և ռադիոձայնային այլ կայանքների միջոցով ձայնային ազդանշանների տարածման հետ կապված գործունեությունը և ռադիոցանցերի շահագործումը (բացառվում է ժապավենների վրա ռադիոծրագրերի ձայնագրման գործունեությունը):
11. «130» ծածկագրով տողում լրացվում են հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման գործունեությունից հասույթները, որոնք ներառում են հեռուստաալիքների ամբողջական հեռուստածրագրերի կազմումը, գնված (կինոնկարների, փաստավավերագրական ֆիլմերի և այլ) կամ ռեսպոնդենտի կողմից ստեղծված ծրագրերի (տեղական նորություններ, լրահաղորդումներ և այլ) հատվածների համակցումը (բացառվում է հեռուստատեսային առանձին ծրագրերի (հեռուստատեսային, փաստագրական ֆիլմեր, բանավեճեր, հանդիպումներ և այլ) արտադրությունը, որը չի առնչվում հեռարձակմանը):
12. «140» ծածկագրով տողում լրացվում են հեռահաղորդակցության գործունեությունից հասույթները, որոնք ներառում են ձայնի, տվյալների, տեքստերի, ձայնագրությունների, պատկերների փոխանցումը և դրա հետ կապված ծառայությունների (որոնք ուղղված են միայն տեղեկատվության փոխանցմանը և չեն առնչվում բովանդակային մասի ստեղծմանը) մատուցումը: Այդ գործողությունների իրականացման համար հաղորդիչ միջոցները կարող են հիմնվել մեկ կամ մի քանի համակցված տեխնոլոգիաների վրա:
13. «140.2» ծածկագրով տողում լրացվում են հեռագրական գործունեությունից հասույթները, որոնք ներառում են հեռագրական և այլ ոչ ձայնային կապի հաստատման համար սարքավորանքի շահագործումը` օգտագործելով սեփական սպասարկման միջոցները:
14. «140.3» ծածկագրով տողում լրացվում են մալուխային հեռուստատեսային համակարգերի սպասարկման և շահագործման գործունեությունից հասույթները, որոնք ներառում են ցանցին միանալու և որոշակի ծավալով ցանցի հնարավորություններից օգտվելու իրավունքի ձեռք բերումը ցանցի սեփականատերերից կամ օպերատորներից` առևտրային կազմակերպություններին և տնային տնտեսություններին հեռահաղորդակցական ծառայությունների մատուցման նպատակով:
15. «140.5» ծածկագրով տողում լրացվում են ինտերնետ հասանելիության գործունեությունից հասույթները, որոնք ներառում են ինտերնետից օգտվելու հնարավորության տրամադրումը լարային, անլար և արբանյակային հեռահաղորդակցական կապն ապահովող օպերատորների կողմից (բացառվում է հեռահաղորդակցական կապի վերավաճառքի գործունեությունը):
16. «140.6» ծածկագրով տողում լրացվում են արբանյակային կապի ծառայություններից հասույթները, որոնք ներառում են ձայնի, տվյալների, տեքստերի, ձայնագրությունների, պատկերների փոխանցման համար արբանյակային կապն ապահովող միջոցների սպասարկումն ու շահագործումը կամ այդ կապից օգտվելու հնարավորության տրամադրումը, ինչպես նաև հեռուստաալիքներով, հեռուստատեսային կայաններից և ցանցերից կամ ռադիոցանցերից ստացված ձայնա-տեսածրագրերի, տեքստերի փոխանցումը անմիջական սպառողին` արբանյակային համակարգի միջոցով (բացառվում է ծրագրերի ստեղծման գործընթացը, հեռահաղորդակցական կապի վերավաճառքի գործունեությունը):
17. «140.7» ծածկագրով տողում լրացվում են հեռահաղորդակցական կապի այլ ծառայություններից հասույթները, որոնք ներառում են արբանյակների դիտում, կապուղիների հեռուստաչափում, ռադարային կայանների ծառայություններ, արբանյակային վերջնակայանների (տերմինալների) և մեկ կամ ավելի վերգետնյա հաղորդակցման համակարգերի միջև անմիջական հեռահաղորդակցական կապը (հեռարձակումը և ընդունումը) արբանյակային համակարգի հետ ապահովող սպասարկման միջոցների շահագործում, ոչ սեփական Այ Էս ՓԻ (ISP) կամ կառավարվող Այ Էս ՓԻ (ISP) ցանցի միջոցով ինտերնետից օգտվելու հնարավորության տրամադրում օգտվողին, հասարակական վայրերում ինտերնետից օգտվելու հնարավորության տրամադրում հեռախոսացանցի միջոցով, գործող հեռահաղորդակցական համակարգերի միջոցով այլ ծառայությունների մատուցում, հեռահաղորդակցական կապի վերավաճառքի գործունեություն (ցանցի որոշակի ծավալի ծառայությունների գնումը և վերավաճառքը, առանց լրացուցիչ ծառայությունների մատուցման):
18. «160» ծածկագրով տողում լրացվում է մալուխային հեռուստատեսության համակարգերի բաժանորդների (Բաժանորդ համարվում է ցանկացած անձ, որն օգտվում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններից կամ դիմում է դրանցից օգտվելու համար:) թվաքանակը (հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ):
19. «170» ծածկագրով տողում (միայն դեկտեմբեր ամսվա Հաշվետվությունում) լրացվում են աշխատողների միջին տարեկան թվաքանակները: Աշխատողների`
1) միջին տարեկան թվաքանակը որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա բոլոր ամիսների թվին բաժանելով` տասնորդական ճշտությամբ (աշխատողների միջին տարեկան թվաքանակը վերաբերում է ինչպես հեռուստառադիոծրագրերի կազմման և հեռարձակման, հեռահաղորդակցության գործունեության ոլորտում զբաղված աշխատողներին, այնպես էլ վարչական աշխատողներին),
2) միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա օրացուցային օրերի (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար` 28 (29)-ը) աշխատողների թվաքանակի հանրագումարը` ներառյալ ոչ աշխատանքային օրերը, ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով,
3) թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար հաշվարկվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար (երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակը հաշվարկվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար),
4) ամենօրյա հաշվառում չվարելու դեպքում աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի աշխատողների թվաքանակների հանրագումարը 2-ի բաժանելով:»:
20. Բաժին 2-ում լրացվում են այլ գործունեությունից ստացված հասույթները, որոնք ներառում են ՏԳՏԴ-ով սահմանված գործունեության բոլոր տեսակները, բացի հեռուստառադիոծրագրերի կազմման, հեռարձակման և հեռահաղորդակցության գործունեությունից:
(2-րդ հավելվածը խմբ. 24.01.2024 թիվ 14-Ն որոշում)