Սեղմել Esc փակելու համար:
ՀՈՂՄԱԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՈՂՄԱԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱ ...

25.03.2004 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2002  -ից մինչեւ   25.03.2004  -ը:
 

(ուժը կորցրել է 09.02.04 թիվ 21-Ն որոշում)

i

600.0062.300702

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «30»         07           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60002133

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 նոյեմբերի 2001 թվականի N 62-Ն

 

ՀՈՂՄԱԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով էներգետիկայի բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքներով, հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի ե), զ), ը), թ) և 17-րդ հոդվածի ա), բ) ենթակետերը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ավելի քան երկամյա հողմապաշարագիտական հետազոտությունների խոստումնալից արդյունքները և հողմաէլեկտրակայանների կառուցման ու շահագործման նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումները, ինչպես նաև հանրապետության էներգիայի այլընտրանքային աղբյուրների արդյունավետ օգտագործման, ՀՀ էներգետիկական անվտանգության ապահովման, էներգետիկական անկախության բարձրացման և բնագավառում ներդրումների խրախուսման նպատակով ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Մինչև 2005 թվականի հունվարի 1-ը կառուցվող հողմային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրաէներգիայի վաճառքի սակագինը շահագործման առաջին տարվա համար սահմանել 5 ԱՄՆ ցենտ/կՎտժ-ին համարժեք դրամ` առանց ԱԱՀ-ի:

2. Շահագործման երկրորդ տարվանից սկսած` մինչև 2016թ. մարտի 21-ը ընկած ժամանակաշրջանի համար, սակագնի ճշգրտման սկզբունքները և մեխանիզմները` կապված սղաճի և ԱՄՆ դոլար-դրամ փոխարժեքի փոփոխության հետ, կամրագրվեն կառուցման լիցենզիայում:

3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 1-ից:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
23.11.2001
N 62-Ն
Որոշում