(ուժը կորցրել է 26.07.05 թիվ 103-Ն որոշում)
i
600.0036.020802
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«02» 08 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60002134
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
11 հունիսի 2002 թվականի N 36-Ն
i
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ (ՄԻՋԱՆԿՅԱԼ) ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել, որ ջերմային էներգիայի բաշխման լիցենզիա ստացած ընկերությունները եռամսյակային արդյունքներով ֆինանսական հաշվետվություններ չեն ներկայացնում Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողով:
2. Փոքր հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստացած անձանց համար եռամսյակային արդյունքներով ներկայացվող հաշվետվության ձև սահմանել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի մարտի 24-ի N 7 որոշմամբ հաստատված «Եկամուտների հաշվետվություն» 1-1 ձևը:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման լիցենզիա ստացած ընկերությունների համար եռամսյակային արդյունքներով ներկայացվող հաշվետվության ձև սահմանել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի մարտի 24-ի N 7 որոշմամբ հաստատված` «Տեղեկատվություն ձեռք բերված հիմնական միջոցների մասին» 1-3 ձևը ու «Տեղեկատվություն կապիտալ ներդրումների մասին» 1-6 ձևը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: