Սեղմել Esc փակելու համար:
«ՔԱՂԱՔՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԻ ՄԵՔԵՆԱՅԱՑՎԱԾ ՍԱՆՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՔԱՂԱՔՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԻ ՄԵՔԵՆԱՅԱՑՎԱԾ ՍԱՆՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ...

 

10.11.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հոկտեմբերի 2018 թվականի թիվ 38-Ն

 

«ՔԱՂԱՔՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԻ ՄԵՔԵՆԱՅԱՑՎԱԾ ՍԱՆՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՀԱՏՈՒԿ ՏՐԱՆՍՊՈՐՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԹԻՎ 175-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Քաղաքների տարածքի մեքենայացված սանմաքրման մասին» Ձև 1-հատուկ տրանսպորտ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Քաղաքների տարածքի մեքենայացված սանմաքրման մասին» Ձև 1-հատուկ տրանսպորտ (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

(2-րդ կետը փոփ. 01.11.2023 թիվ 27-Ն որոշում)

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 12-ի ««Հաշվետվություն քաղաքների տարածքի մեքենայացված սանմաքրման մասին» Ձև թիվ 1-հատուկ տրանսպորտ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 175-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի հոկտեմբերի 19-ի

թիվ 38-Ն որոշման

 

Նկար

 

Բաժին 1. Հատուկ մեքենաների հավաքակայանը տարեվերջին

 

միավոր

._____________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը                           |Տողի       |Ընդամենը  |

|                                              |ծածկագիրը  |հաշվետու  |

|                                              |           |տարում    |

|______________________________________________|___________|__________|

|                   Ա                          |     Բ     |    1     |

|______________________________________________|___________|__________|

|Քաղաքի տարածքի մաքրման և  կենցաղային          |100        |          |

|մնացուկների տեղափոխման հատուկ մեքենաների      |           |          |

|քանակը ընդամենը, այդ թվում`                   |           |          |

|______________________________________________|___________|__________|

|աղբատար                                       |100.1      |          |

|______________________________________________|___________|__________|

|այլ մեքենաներ                                 |100.2      |          |

._____________________________________________________________________.

 

Բաժին 2. Հատուկ մեքենաների աշխատանքի հիմնական ցուցանիշները

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը                  |Տողի      |Չափման   |Ընդամենը  |

|                                     |ծածկագիրը |միավորը  |հաշվետու  |

|                                     |          |         |տարում    |

|_____________________________________|__________|_________|__________|

|                  Ա                  |     Բ    |    Գ    |    1     |

|_____________________________________|__________|_________|__________|

|Մեքենա-օրերի ընդհանուր քանակը        |200       |հազար    |          |

|կազմակերպությունում ընդամենը         |          |մեքենա օր|          |

|(200.1+200.2+200.3+200.4+200.5),     |          |         |          |

|այդ թվում`                           |          |         |          |

|_____________________________________|__________|_________|__________|

|վերանորոգման                         |200.1     |- «-    |          |

|_____________________________________|__________|_________|__________|

|կոնսերվացման                         |200.2     |- «-    |          |

|_____________________________________|__________|_________|__________|

|պարապուրդի` կապված մթնոլորտային      |200.3     |- «-    |          |

|պայմանների հետ                       |          |         |          |

|_____________________________________|__________|_________|__________|

|պարապուրդի` կապված այլ պատճառների հետ|200.4     |- «-    |          |

|_____________________________________|__________|_________|__________|

|աշխատած                              |200.5     |- «-    |          |

|_____________________________________|__________|_________|__________|

|Տեղափոխված կոշտ կենցաղային աղբի      |210       |խոր.մ    |          |

|քանակը                               |          |         |          |

|_____________________________________|__________|_________|__________|

|Տեղափոխված հեղուկ մնացուկների քանակը |220       |- «-    |          |

|_____________________________________|__________|_________|__________|

|Տեղափոխված ձյան և  այլ բեռների       |230       |տոննա    |          |

|քանակը                               |          |         |          |

._____________________________________________________________________.

 

Բաժին 3. Ֆինանսական ընդհանրացված ցուցանիշները

 

դրամ

._____________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը                           |Տողի       |Ընդամենը  |

|                                              |ծածկագիրը  |հաշվետու  |

|                                              |           |տարում    |

|______________________________________________|___________|__________|

|                      Ա                       |     Բ     |    1     |

|______________________________________________|___________|__________|

|Մուտքեր ընդամենը, այդ թվում`                  |300        |          |

|______________________________________________|___________|__________|

|բյուջեից                                      |300.1      |          |

|______________________________________________|___________|__________|

|մատուցվող ծառայություններից ստացված մուտքեր,  |300.2      |          |

|որից`                                         |           |          |

|______________________________________________|___________|__________|

|բնակչությունից                                |300.2.1    |          |

|______________________________________________|___________|__________|

|նվիրատվությունից                              |300.3      |          |

|______________________________________________|___________|__________|

|այլ մուտքեր                                   |300.4      |          |

|______________________________________________|___________|__________|

|Ծախսեր ընդամենը, այդ թվում`                   |310        |          |

|______________________________________________|___________|__________|

|նյութական ծախսեր                              |310.1      |          |

|______________________________________________|___________|__________|

|ոչ նյութական ծառայությունների վճարումներ      |310.2      |          |

|______________________________________________|___________|__________|

|գործուղման ծախսեր                             |310.3      |          |

|______________________________________________|___________|__________|

|աշխատավարձ և  դրան հավասարեցված այլ վճարումներ|310.4      |          |

|______________________________________________|___________|__________|

|հիմնավերանորոգման, սարքավորումների և  գույքի  |310.5      |          |

|ձեռքբերման ծախսեր                             |           |          |

|______________________________________________|___________|__________|

|այլ ծախսեր                                    |310.6      |          |

|______________________________________________|___________|__________|

|Տարիների ընթացքում գոյացած պարտքերը ընդամենը, |320        |          |

|որից                                          |           |          |

|______________________________________________|___________|__________|

|բնակչությունից                                |320.1      |          |

|______________________________________________|___________|__________|

|Տարիների ընթացքում գոյացած պարտքերը հաշվետու  |330        |          |

|տարում ընդամենը, որից`                        |           |          |

|______________________________________________|___________|__________|

|բնակչությունից                                |330.1      |          |

._____________________________________________________________________.

 

    Ղեկավար`                 ___________________  __________________

                              (Ազգանուն, անուն)    (Ստորագրություն)

 

Լրացնող (լիազորված անձ)` ___________________ __________________

                              (Ազգանուն, անուն)    (Ստորագրություն)

 

«__»______ ____20___թ.

 

(1-ին հավելվածը խմբ. 01.11.2023 թիվ 27-Ն որոշում)

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի հոկտեմբերի 19-ի

թիվ 38-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ «ՔԱՂԱՔՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԻ ՄԵՔԵՆԱՅԱՑՎԱԾ ՍԱՆՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՀԱՏՈՒԿ ՏՐԱՆՍՊՈՐՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Քաղաքների տարածքի մեքենայացված սանմաքրման մասին» Ձև 1-հատուկ տրանսպորտ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են քաղաքապետարանները, համայնքապետարանները, ինչպես նաև մեքենայացված սանմաքրման աշխատանքներ իրականացնող իրավաբանական անձինք (այսուհետ` ռեսպոնդենտներ), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա փետրվարի 15-ը:

4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են` համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:

5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6. Բաժին 1-ի «100» ծածկագրով տողում լրացվում է հաշվետու տարեվերջին սանմաքրման աշխատանքներ իրականացնող կազմակերպության հատուկ մեքենաների քանակն` անկախ այն հանգամանքից, դրանք գտնվում են շահագործման, վերանորոգման, կոնսերվացման մեջ կամ պարապուրդում` կապված մթնոլորտային պայմանների և այլ պատճառների հետ:

7. «100.1» ծածկագրով տողում լրացվում է աղբատար մեքենաների քանակը:

8. «100.2» ծածկագրով տողում լրացվում է այլ նշանակություն ունեցող մեքենաների քանակը, որոնցով կատարվել են աղբահանության աշխատանքներ:

9. Բաժին 2-ի «200» ծածկագրով տողում լրացվում է կազմակերպության բոլոր հատուկ մեքենաների (առաջին բաժնի «100» ծածկագրով տողում ցույց տրված) գումարային մեքենա-օրերի քանակը: Այն հաշվարկվում է որպես կազմակերպության մեքենաների և հաշվետու տարվա օրերի արտադրյալների գումար:

10. Վերանորոգման մեջ գտնվող մեքենաների քանակն ըստ օրերի լրացվում է «200.1» ծածկագրով տողում: Նշված տողում հաշվառվում են կազմակերպության այն մեքենաների պարապուրդը, որոնք հաշվետու տարում գտնվել են վերանորոգման մեջ կամ սպասում են վերանորոգման, անկախ նրանից վերանորոգումը կատարվում է կազմակերպության վերանորոգման բաժանմունքում, թե վերանորոգման արհեստանոցում: Վերանորոգման սպասող են համարում այն մեքենաները, որոնք գիծ բաց չեն թողնվում տեխնիկական անսարքության պատճառով, բայց վերանորոգման չեն ուղարկվել վերանորոգման բազայի ոչ բավարար կարողության, անհրաժեշտ պահեստամասերի բացակայության կամ այլ պատճառներով: Ընդ որում, հաշվառվում են միայն այն մեքենաները, որոնք գտնվում են վերանորոգման մեջ կամ սպասում են վերանորոգման ամբողջ օրը: Եթե վերանորոգումից մեքենան դուրս է եկել գիծ և գտնվել է աշխատանքում ոչ պակաս, քան 2 ժամ, ապա այն տվյալ օրը համարվում է աշխատանքում և նշված տողում չի հաշվառվում:

11. Կոնսերվացման մեջ գտնվող մեքենաների քանակն ըստ օրերի լրացվում է «200.2» ծածկագրով տողում: Մեքենաների կոնսերվացումը կապված է հիմնականում նրանց օգտագործման սեզոնային սահմանափակումով: Օրինակ` ձյուն բարձող մեքենաներն օգտագործվում են միայն ձմռանը և տարվա մյուս եղանակներին նրանք համարվում են կոնսերվացման մեջ: Կոնսերվացման մեջ հաշվում են այն մեքենաները, որոնք գտնվում են տեխնիկապես սարքին վիճակում:

12. Մթնոլորտային պայմանների և այլ պատճառների հետ կապված պարապուրդում գտնվող մեքենաների քանակներն ըստ օրերի առանձնացվում են համապատասխանաբար «200.3» և «200.4» ծածկագրով տողերում: Օրինակ, անձրևային եղանակին ջրցան մեքենաների պարապուրդը և այլն:

13. Կազմակերպության աշխատած մեքենա-օրերի քանակը («200.5» ծածկագրով տող), հաշվառվում է ըստ գիծ բաց թողնված բոլոր մեքենաների քանակի: Մեքենա-օրերի քանակն աշխատանքում որոշվում է գիծ բաց թողնման, վերադարձի և տեխնիկական վիճակի մասին ցուցակներով, դիսպետչերական մատյաններով կամ հաշվետու ժամանակաշրջանի յուրաքանչյուր օրվա համար հավաքակայանից (պարկից) աշխատանքի դուրս եկած մեքենաներին տրված ուղեգրերով: Եթե մեքենան հավաքակայան դուրս է եկել աշխատանքի և գտնվել է աշխատանքում երկու ժամից ոչ պակաս և վերադարձել է հավաքակայան (անկախ պատճառից) համարվում է աշխատանքի մեջ և հաշվառվում որպես մեկ մեքենա-օր աշխատանքում:

14. Հաշվետու տարվա ընթացքում տեղափոխված կոշտ կենցաղային աղբի, հեղուկ մնացուկների և ձյան ու այլ բեռների ծավալները լրացվում են համապատասխանաբար «210», «220» և «230» ծածկագրով տողերում, ըստ համապատասխան չափման միավորների:

15. Բաժին 3-ի ցուցանիշները լրացնելիս ֆինանսական տարին ընդունել հաշվետու տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը:

16. Բաժին 3-ում ներկայացվող ֆինանսական մուտքերի և ծախսերի վերաբերյալ տվյալները լրացվում են հաշվապահական հաշվառման փաստաթղթերի համապատասխան տողերի հիման վրա:

17. «300» ծածկագրով տողում լրացվում են բոլոր տեսակի ֆինանսական մուտքերը, որից առանձնացվում են բյուջեից մուտքերը («300.1» ծածկագրով տող), մատուցված ծառայություններից ստացված մուտքերը (»300.2» ծածկագրով տող), մուտքեր նվիրատվությունից (»300.3» ծածկագրով տող) և այլ մուտքեր (»300.4» ծածկագրով տող): «300.2» ծածկագրով տողից առանձնացվում է բնակչությունից ստացված մուտքերը (»300.2.1» ծածկագրով տող):

18. Ընդհանուր ծախսերից («310» ծածկագրով տող) առանձնացվում են.

1) «նյութական ծախսերը» «310.1» ծածկագրով տողում լրացվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը.

2) «ոչ նյութական ծառայությունների վճարումներ» «310.2» ծածկագրով տողում լրացվում են աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն.

3) «գործուղման ծախսեր» «310.3» ծածկագրով տողում լրացվում են հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները.

4) «աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ» «310.4» ծածկագրով տողում լրացվում են հաշվետու ժամանակահատվածում բոլոր աշխատողների (ներառյալ` համատեղությամբ) կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց վճարվող հիմնական աշխատավարձը, լրացուցիչ աշխատավարձը` հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումները, հավելավճարները, լրավճարները և պարգևատրումները, ամենամյա (նվազագույն, երկարացված, լրացուցիչ) արձակուրդի գումարները, չօգտագործված արձակուրդի համար վճարվող հատուցումը (փոխհատուցումը), ինչպես նաև աշխատավարձին հավասարեցված այլ վճարումները.

5) «310.5» ծածկագրով տողում լրացվում են կազմակերպությունների կողմից կատարված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռք բերման և վերանորոգման ծախսերը.

6) սույն կետի 1-5-րդ ենթակետերում նշված ծածկագրերով տողերում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը լրացվում են «310.6» ծածկագրով տողում:

19. Տարիների ընթացքում գոյացած պարտքերը լրացվում են «320» ծածկագրով տողում, որից` հաշվետու տարում գոյացածը` «330» ծածկագրով տողում: Բնակչությանը մատուցված ծառայություններից գոյացած պարտքերի մասով` համապատասխանաբար «320.1» և «330.1» ծածկագրերով տողերում:

 

(2-րդ հավելվածը խմբ. 01.11.2023 թիվ 27-Ն որոշում)

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
19.10.2018
N 38-Ն
Որոշում