Սեղմել Esc փակելու համար:
ԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԱՎԵԼ ԱՆԱՊԱՀ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԱՎԵԼ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐ ...

02.07.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   05.10.1993  -ից մինչեւ   02.07.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 հոկտեմբերի 1993 թ. թիվ 505

 

ԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԱՎԵԼ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թվականի սեպտեմբերի 1-ի «Դպրոցական երեխա ունեցող առավել անապահով ընտանիքներին պետական օժանդակություն կազմակերպելու մասին» կարգադրության, դպրոցական երեխա ունեցող առավել անապահով ընտանիքներին լրացուցիչ պետական օժանդակություն ցուցաբերելու, այդ ընտանիքների երեխաների դասագրքերի, գրենական պիտույքների և ուսումնական այլ պարագաների ձեռքբերման ծախսերը մասնակիորեն փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է.

1. Պատգամավորների քաղաքային ու շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին`

ա) տեղական բյուջեների միջոցների հաշվին, ժողովրդական կրթության մարմինների կողմից ներկայացված ցուցակներին համապատասխան, միայնակ, ծնողազուրկ, երկու և ավելի դպրոցական երեխա ունեցող առավել անապահով ընտանիքներին ցույց տալ միանվագ դրամական օգնություն` յուրաքանչյուր դպրոցական երեխայի հաշվով 2000 ռուբլու չափով:

Գումարների վճարումը կատարել դպրոցների մանկավարժական խորհուրդների և ծնողական կոմիտեների ներկայացուցիչների մասնակցությամբ.

բ) 10-օրյա ժամկետում տեղական բյուջեների միջոցների հաշվին վճարված գումարների մասին հայտնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` պատգամավորների քաղաքային և շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների կողմից երեխաներին փաստացի վճարված գումարների մասին տվյալները ստանալուց հետո, ապահովել գումարների փոխհատուցումը հանրապետական բյուջեից:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը և լուսավորության նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում ամփոփ ցուցակները, ըստ քաղաքների և շրջանների, ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ` ի կատարումն սույն որոշման, համապատասխան բանկային հիմնարկները կանխիկ դրամով ապահովելու համար:

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.10.1993
N 505
Որոշում